Գլխավոր տեղեկություն
Համար
N 1297-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 14.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1297-Ա

«10» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՆՈՐ-ԱՐԵՇ 11-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.19 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՉԱԳԱՆ ՀՐԱՉԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Վաչագան Հրաչի Բադալյանի (ծնված 29.11.1990թ.) դիմումը (22.05.2023թ. հ.Դ-59907-23)։ Երևան, Էրեբունի վարչական շրջան, Նոր-Արեշ 11-րդ փողոց հ.19 հասցեում` ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 362.39քմ, որից 221.91քմ մակերեսով հողամասը Վաչագան Հրաչի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական հ.22122022-01-0016 տրված 22.12.2022թ.):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 11.08.2023թ. հ.ԱՏ-11082023-01-0579, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.10.2023թ. հ.Հ-13017 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.10.2024թ. հ.20-Ել-5823-24 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Էրեբունի վարչական շրջան, Նոր-Արեշ 11-րդ փողոց հ.19 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան, Էրեբունի վարչական շրջան, Նոր-Արեշ 11-րդ փողոց հ.19 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Վաչագան Հրաչի Բադալյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 221.91քմ մակերեսով հողամասին կից 140.48քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 140.48քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Էրեբունի վարչական շրջան, Նոր-Արեշ 11-րդ փողոց հ.19 հասցեում գտնվող 362.39քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան