ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-134-Ն օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.17-րդ հոդվածով.
«Հոդված 150.17. | Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղերի կայքերի՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
Օրենքով սահմանված կարգով օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղերի կայքերի արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականով:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար հինգ հարյուր հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամի չափով:
Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար երեք միլիոն դրամի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 10-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-271-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: