հայաստանի հանրապետության բնակարանային
օ ր ե ն ս գ ի ր ք
հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի շնորհիվ մեր երկրում անհրաժեշտ նախադրյալներ ստեղծվեցին սոցիալական կարևորագույն պրոբլեմներից մեկի լուծման` աշխատավորների բնակարանային պահանջմունքի բավարարման համար:
կենսագործելով կոմունիստական հասարակարգի կառուցման լենինյան գաղափարները և կիրառելով ժողովրդի կյանքի նյութական և կուլտուրական մակարդակի բարձրացման կուրս, խորհրդային պետությունը հետևողականորեն իրականացնում է կոմունիստական կուսակցության մշակած բնակարանային շինարարության ծրագիրը:
պետական պլանների հիման վրա պետական ու հանրային բնակարանային ֆոնդի զարգացման բարձր տեմպերը, կոոպերատիվ և անհատական բնակարանային շինարարությանն աջակցելու ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող միջոցները անհրաժեշտ պայմաններ են ստեղծում քաղաքացիների` ԽՍՀՄ սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորվող բնակարանի իրավունքն ապահովելու համար:
պետական կարևոր խնդիր է բնակարանային ֆոնդի պահպանության ապահովումը, նրա ծառայության ժամկետի մեծացումը, բնակելի տների բարեկարգման մակարդակի բարձրացումը: Այդ խնդրի լուծմանը ակտիվորեն մասնակցում են հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները:
ԽՍՀՄ սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը քաղաքացիներին պարտավորեցնում են հոգատարությամբ վերաբերվել իրենց հատկացված բնակարանին:
խորհրդային բնակարանային օրենսդրությունը կոչված է նպաստելու քաղաքացիների բնակարանի իրավունքի ապահովմանը, բնակարանային ֆոնդի արդյունավետ օգտագործմանն ու պահպանմանը:
հատված I
ընդհանուր դրույթներ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բնակարանի իրավունքը
ԽՍՀՄ սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն բնակարանի իրավունք: Այդ իրավունքն ապահովվում է պետական և հանրային բնակարանային ֆոնդի զարգացմամբ ու պահպանմամբ, կոոպերատիվ և անհատական բնակարանային շինարարությանը ցույց տրվող օժանդակությամբ, բարեկարգ բնակարանների կառուցման ծրագրի իրականացման համեմատ հատկացվող բնակելի տարածությունը հասարակական վերահսկողության ներքո արդարացիորեն բաշխելով, ինչպես նաև բնակարանի և կոմունալ ծառայությունների ոչ բարձր վարձով:
Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության խնդիրները
Հոդված 2.
Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության խնդիրներն են բնակարանային հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ԽՍՀՄ ահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորվող բնակարանի իրավունքի ապահովման, բնակարանային ֆոնդի պատշաճ օգտագործման և պահպանության նպատակով, ինչպես նաև բնակարանային հարաբերությունների բնագավառում օրինականության ամրապնդումը:
հոդված 3.
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրությունը
հայաստանի հանրապետությունում
բնակարանային հարաբերությունները կարգավորվում են խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներով և դրանց համապատասխան հրատարակվող` խսհ Միության բնակարանային օրենսդրության մյուս ակտերով, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության այլ ակտերով:բնակելի տների շինարարության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են խսհ Միության և Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությամբ:
հոդված 4.
բնակարանային ֆոնդը
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող բնակելի տները, ինչպես նաև այլ շինությունների բնակելի տարածությունները կազմում են բնակարանային ֆոնդը:
Բնակարանային ֆոնդը ընդգրկում է` պետությանը պատկանող բնակելի տները և այլ շինությունների բնակելի տարածությունները (պետական բնակարանային ֆոնդ). կոլտնտեսություններին և մյուս կոոպերատիվ կազմակերպություններին, նրանց միավորումներին, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպություններին պատկանող բնակելի տները և այլ շինությունների բնակելի տարածությունները (հանրային բնակարանային ֆոնդ).
բնակարանային-շինարարական կոոպերատիվներին պատկանող բնակելի տները (բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդ).
քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տները և բնակարանները (անհատական բնակարանային ֆոնդ):
Բնակարանային ֆոնդի մեջ ընդգրկվում են նաև պետական-կոլտնտեսային և այլ պետական-կոոպերատիվ միավորումներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին պատկանող բնակելի տները և բնակարանները խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` այդ տների նկատմամբ կիրառվում են հանրային բնակարանային ֆոնդի համար սահմանված կանոնները:
Բնակարանային ֆոնդի մեջ չեն մտնում բնակելի տների այն ոչ բնակելի տարածությունները, որոնք նախատեսված են առևտրական, կենցաղային կարիքների և ոչ արդյունաբերական բնույթի այլ կարիքների համար:
Տները մտցվում են բնակարանային ֆոնդի մեջ` դրանք սահմանված կարգով շահագործման ընդունելուց հետո:
(04.03.89 խմբագրությամբ)
հոդված 5.
պետական բնակարանային ֆոնդ
Պետական բնակարանային ֆոնդը գտնվում է պատգամավորների տեղական խորհուրդների տնօրինության տակ (տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդ) և նախարարությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների տնօրինության տակ (գերատեսչական բնակարանային ֆոնդ):
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` քաղաքներում և քաղաքատիպ ավաններում գերատեսչական բնակարանային ֆոնդի տները ենթակա են աստիճանական հանձնման պատգամավորների տեղական խորհուրդների տնօրինությանը` ԽՍՀՄ նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով և ժամկետներում:
Հոդված 6. | բնակելի տների և բնակելի տարածությունների նպատակայնությունը |
Բնակելի տները և բնակելի տարածությունները նախատեսվում են քաղաքացիների մշտական բնակության համար, ինչպես նաև սահմանված կարգով որպես պաշտոնեական բնակելի տարածություններ ու հանրակացարաններ օգտագործելու համար: Բնակելի տներում արդյունաբերական բնույթի կարիքների համար տարածություններ հատկացնելը արգելվում է:
Ցոկոլային և նկուղային հարկերում գտնվող տարածությունները բնակելիի վերասարքավորել չի թույլատրվում:
Բնակելի տների գործող ինժեներային սարքավորումները չպետք է խախտեն քաղաքացիների բնակվելու նորմալ պայմանները:
Հոդված 7.
Բնակելի տները և բնակելի տարածությունները բնակարանային ֆոնդից հանելը
Պարբերաբար, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից սահմանվող ժամկետներում, հետազոտվում է պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տների վիճակը: Բնակության համար ոչ պիտանի բնակելի տներն ու բնակելի տարածությունները վերասարքավորվում են այլ նպատակներով օգտագործելու համար կամ այդպիսի տները քանդվում են պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքի) խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ:
Հոդված 8.
Բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակության համար պիտանի բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի, որպես կանոն, չի թույլատրվում: Բացառիկ դեպքերում բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի կարող է իրականացվել սույն օրենսգրքի 7 հոդվածում նշված մարմինների որոշմամբ: Գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի կատարվում է համապատասխան նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների կենտրոնական մարմինների առաջարկությունների հիման վրա:
Կոլտնտեսություններին պատկանող բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի կատարվում է կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի կամ լիազորների ժողովի որոշմամբ:
Հհոդված 9.
Քաղաքացիների բնակարանային իրավունքները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն սահմանված կարգով բնակելի տարածություն ստանալու պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տներում կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում:
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին են հատկացվում անժամկետ օգտագործման համար:
Քաղաքացիները իրավունք ունեն որպես անձնական սեփականություն ունենալու բնակելի տուն (տան մի մասը) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ոչ ոք չի կարող զբաղեցրած բնակելի տարածությունից վտարվել կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքի սահմանափակման ենթարկվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով:
հոդված 10.
Քաղաքացիների բնակարանային պարտականությունները
Քաղաքացիները պարտավոր են հոգատարությամբ վերաբերվել այն տանը, որտեղ բնակվում են, բնակելի տարածությունն օգտագործել իր նպատակին, պահպանել բնակելի տարածությունների օգտագործման կանոնները և սոցիալիստական համակեցության կանոնները, խնայողաբար ծախսել ջուրը, գազը, էլեկտրական և ջերմային էներգիան:
Չի թույլատրվում բնակարանային իրավունքներն իրականացնել դրանց նպատակին հակառակ կամ ուրիշ քաղաքացիների իրավունքների, ինչպես նաև պետական և հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտումով:
հոդված 11.
Անաշխատ եկամուտներ կորզելու նպատակով բնակելի տների և բնակելի տարածությունների օգտագործման արգելումը
Բնակելի տներն ու բնակելի տարածությունները քաղաքացիների կողմից չեն կարող օգտագործվել անձնական շահառության, անաշխատ եկամուտներ կորզելու նպատակով և այլ շահադիտական նպատակներով, ինչպես նաև ի վնաս հասարակության շահերի:
հոդված 12.
խսհ Միության իրավասությունը բնակարանային հարաբերությունների կարգավորման բնագավառում
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, բնակարանային հարաբերությունների կարգավորման բնագավառում խսհ Միության տնօրինությանը ենթակա են`
1) բնակարանային հարաբերությունների օրենսդրական կարգավորման միասնության ապահովումը.
2) միութենական ենթակայության բնակարանային տնտեսության ղեկավարումը, միութենական-հանրապետական ենթակայության բնակարանային տնտեսության ընդհանուր ղեկավարումը.
3) բնակարանային տնտեսության պետական կառավարման մարմինների կազմակերպման ու նրանց գործունեության ընդհանուր հիմունքների սահմանումը.
4) բնակարանային ֆոնդի հիմնական նորոգման պլանային առաջադրանքների հաստատումը ըստ միութենական հանրապետությունների, ԽՍՀՄ նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների.
5) բնակարանային ֆոնդի նորոգման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության կիրառումը.
6) բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման համար ֆինանսական և նյութական ռեսուրսների ծախսման նորմատիվների սահմանումը ըստ միութենական հանրապետությունների, ԽՍՀՄ նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների.
7) բնակարանային ֆոնդի պետական հաշվառման միասնական կարգի սահմանումը.
8) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, բնակելի տարածությունների հատկացման և դրանց օգտագործման հիմնական կանոնների սահմանումը.
9) բնակարանավարձի չափի սահմանումը և բնակելի տարածությունների ու կոմունալ ծառայությունների վարձի արտոնությունների սահմանումը.
10) բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման և նրանց գործունեության հիմնական կանոնների սահմանումը.
11) բնակարանային ֆոնդի օգտագործման ու պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունը և դրա իրականացման կարգի սահմանումը.
12) բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում ընդհանուր-միութենական նշանակություն ունեցող մյուս հարցերի լուծումը` ԽՍՀՄ Սահմանադրությանը և խսհ Միության ու միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան:
Հոդված 13.
Հայաստանի Հանրապետության իրավասությունը բնակարանային հարաբերությունների կարգավորման բնագավառում
խսհ Միության իրավասության շրջանակներից դուրս բնակարանային հարաբերությունների կարգավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության տնօրինությանը ենթակա են`
1) հանրապետությունում բնակարանային հարաբերությունների օրենսդրական կարգավորումը.
2) միութենական-հանրապետական և հանրապետական ենթակայության բնակարանային տնտեսության ղեկավարումը, այդ տնտեսության պետական կառավարման մարմինների կազմակերպման ու գործունեության կարգի սահմանումը.
3) հանրապետությունում բնակարանային ֆոնդի հիմնական նորոգման պլանային առաջադրանքների հաստատումը.
4) հանրապետության տերիտորիայում բնակարանային ֆոնդի պետական հաշվառման իրականացումը.
5) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, բնակելի տարածությունների հատկացման և դրանց օգտագործման կարգի սահմանումը.
6) բնակարանավարձը և կոմունալ ծառայությունների վարձը մուծելու կարգի ու ժամկետների սահմանումը.
7) բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման և գործունեության կարգի, դրանց անդամների իրավունքների ու պարտականությունների սահմանումը.
8) բնակելի տների տեխնիկական շահագործման կանոնների ու նորմաների և տներին հարող տերիտորիաների օգտագործման կանոնների սահմանումը.
9) բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
10) բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում մյուս հարցերի լուծումը, եթե դրանք վերապահված չեն խսհ Միության իրավասությանը:
Հոդված 14.
Պատգամավորների տեղական խորհուրդների լիազորությունները բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհուրդները`
1) ղեկավարում են իրենց տնօրինության տակ գտնվող բնակարանային տնտեսությունը.
2) հաստատում են շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի, ավանի, գյուղական բնակավայրի բնակարանային տնտեսության զարգացման պլանային առաջադրանքները և վերահսկում դրանց կատարումը.
3) ապահովում են խորհրդի տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի պատշաճ տեխնիկական վիճակը, հիմնական և ընթացիկ նորոգումը.
4) վերահսկողություն են իրականացնում գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի վիճակի և շահագործման նկատմամբ, բնակարանային-շինարարական կոոպերատիվների տների և քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող տների պահպանման նկատմամբ.
5) հաշվառում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին.
6) բաշխում են պատգամավորների համապատասխան տեղական խորհրդին պատկանող բնակարանային ֆոնդը և քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնում պատգամավորների տեղական խորհուրդների տներում. վերահսկողություն են իրականացնում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, գերատեսչական և հասարակական բնակարանային ֆոնդի, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու ճշտության նկատմամբ.
7) լուծում են այլ հարցեր բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում` խսհ Միության օրենսդրությանը, սույն օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությանը համապատասխան:
հատված ii
բնակարանային ֆոնդի կառավարումը
Հոդված 15.
Պետական կառավարումը բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում պետական կառավարումն իրականացնում են ԽՍՀՄ նախարարների խորհուրդը, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները, նախարարությունները, պետական կոմիտեներն ու գերատեսչությունները, ինչպես նաև դրա համար հատկապես լիազորված պետական մարմինները` խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 16.
Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության լիազորությունները բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում պետական կառավարումն իրականացնելու ուղղությամբ
Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարությունը հատկապես լիազորված է իրականացնելու պետական կառավարումը Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում:
Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարությունը իրականացնում է կոորդինացումը բնակարանային ֆոնդի կառավարման, նրա շահագործման և նորոգման բնագավառում:
Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության ակտերը, որոնք հրատարակվում են նրա իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության տերիտորիայում պարտադիր են նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, նրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համար, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների և քաղաքացիների համար:
Հոդված 17.
պետական և հանրային բնակարանային ֆոնդի և բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի կառավարումն իրականացնող մարմինները
Պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդի կառավարումն իրականացնում են նրանց գործադիր կոմիտեները և նրանց կողմից ստեղծվող կառավարման մարմինները:
Գերատեսչական բնակարանային ֆոնդի կառավարումն իրականացնում են նախարարությունները, պետական կոմիտեները, գերատեսչությունները և նրանց ենթակա ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները:
Հանրային բնակարանային ֆոնդի կառավարումն իրականացնում են կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների կառավարման մարմինները, արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների մարմինները` իրենց կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի կառավարումը իրականացնում են կոոպերատիվների կառավարման մարմինները` իրենց կանոնագրքերին համապատասխան:
Հոդված 18.
բնակարանային-շահագործման կազմակերպությունները
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի շահագործման համար ստեղծվում են բնակարանային-շահագործման կազմակերպություններ, որոնց գործունեությունն իրականացվում է տնտեսական հաշվարկի հիման վրա:
Բնակարանային-շահագործման կազմակերպություններն ապահովում են բնակարանային ֆոնդի պահպանությունը և նրա պատշաճ օգտագործումը, քաղաքացիների սպասարկման բարձր մակարդակը, ինչպես նաև վերահսկում են, որ քաղաքացիները պահպանեն բնակելի տարածությունների օգտագործման, բնակելի տան և տանը հարող տերիտորիայի պահպանության կանոնները:
Բնակելի տունը կարող է շահագործվել միայն մեկ բնակարանային-շահագործման կազմակերպության կողմից: Եթե գերատեսչական կամ հանրային բնակարանային ֆոնդի տների շահագործման համար չի կարող ստեղծվել բնակարանային-շահագործման կազմակերպություն, ապա տների շահագործումն անմիջականորեն իրականացնում է համապատասխան ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` բնակարանային-շահագործման կազմակերպության տիպային կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը կամ ԽՍՀՄ նախարարությունը, պետական կոմիտեն, գերատեսչությունը:
հոդված 19.
Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը պետական ու հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և պահպանության ապահովմանը
Արհեստակցական միությունները, մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին /կանոնադրություններին/ համապատասխան, ինչպես նաև քաղաքացիները մասնակցում են պետական և հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և պահպանության ապահովմանը:
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը, բնակելի մակերես ստանալու հերթականության սահմանումը, ինչպես նաև պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի մակերեսի բաշխումը կատարվում են հասարակական վերահսկողության ներքո և հրապարակայնության պահպանմամբ:
Առաջնահերթ կարգով բնակելի տարածություններ ստանալու իրավունք ունեցող բանվորների և ծառայողների, ինչպես նաև աշխատանքում բարձր ցուցանիշներ ձեռք բերած և հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցող արտադրության նորարարների և առաջավորների համար ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների որոշմամբ կոլեկտիվ պայմանագրերում կարող են նախատեսվել ըստ աշխատանքի վայրի բնակելի մակերեսով ապահովելիս նրանց բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու արտոնյալ հիմքեր, ինչպես նաև այդ նպատակների համար հատկացվող բնակելի մակերեսի քանակը: կոլեկտիվ պայմանագրերում արտադրության հիշյալ նորարարների և առաջավորների համար կարող է նախատեսվել բնակելի տարածությունների հատկացում առաջնահերթ կարգով:
(29.05.86, 25.06.86 խմբագրությամբ)
հոդված 20.
Բնակարանային ֆոնդի կառավարմանը և պահպանության ապահովմանը հասարակական ինքնագործունեության մարմինների մասնակցության կարգը
Տնային, թաղային կոմիտեները և հասարակական ինքնագործունեության մյուս մարմինները` իրենց կանոնադրություններին համապատասխան, պետական մարմիններին աջակցություն են ցույց տալիս բնակարանային ֆոնդի շահագործման և նրա պահպանության ապահովման գործում, մասնակցում են բնակարանային ֆոնդի կառավարմանը և քաղաքացիների կողմից բնակելի տարածություններից օգտվելու և բնակելի տների պահպանման կանոնները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացմանը:
Հոդված 21.
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և նրա պահպանության ապահովմանը քաղաքացիների մասնակցության կարգը
Քաղաքացիները մասնակցում են պետական և հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և նրա պահպանության ապահովմանը` բնակարանային ֆոնդի օգտագործման բարելավման, պատշաճ պահպանման և շահագործման միջոցառումների իրականացման գործում պետական և հասարակական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին աջակցություն ցույց տալու, այդ հարցերով առաջարկություններ մտցնելու միջոցով:
հոդված 22.
Բնակարանային ֆոնդի օգտագործումը և պահպանումը բարելավելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները հաշվի առնելը
Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները բնակարանային ֆոնդի օգտագործումը և պահպանումը բարելավելու միջոցառումներ իրականացնելիս:
(25.05.85 խմբագրությամբ)
հոդված 23.
Նոր կառուցված տների բնակելի մակերեսի մի մասը բնակեցման համար կառուցողների կողմից պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին և մյուս կազմակերպություններին հանձնելը
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` ԽՍՀՄ նախարարների խորհուրդը իրավունք ունի որոշելու պետական կապիտալ ներդրումների հաշվին կառուցված տների բնակելի մակերեսի մի մասը բնակեցման համար կառուցողների կողմից պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին և մյուս կազմակերպություններին հանձնելու հիմքերն ու պայմանները, ինչպես նաև հանձնվող բնակելի մակերեսի չափերը:
Հոդված 24.
Փայատիրական մասնակցության կարգով տրամադրված միջոցների հաշվին կառուցված տների բնակելի մակերեսի բաշխումը
Փայատիրական մասնակցության կարգով ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջոցների ներգրավմամբ կառուցված տների բնակելի մակերեսը բնակեցման համար շինարարության մասնակիցների միջև բաշխվում է համամասնորեն` ըստ նրանց կողմից տրամադրված միջոցների:
Հոդված 25.
Բնակարանային ֆոնդի պետական հաշվառումը
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` բնակարանային ֆոնդի պետական հաշվառումն իրականացվում է խսհ Միության համար միասնական սիստեմով` խսհ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
հոդված 26.
Պետական վերահսկողությունը բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության նկատմամբ
Բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրն է ապահովել, որ բոլոր նախարարությունները, պետական կոմիտեները, գերատեսչությունները, պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, բնակարանային-շինարարական կոոպերատիվները, պաշտոնատար անձինք և քաղաքացիները պահպանեն բնակելի մակերեսը բաշխելու և բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացնելու կարգը, բնակարանային ֆոնդից օգտվելու և այն տեխնիկապես սարքին վիճակում պահելու կանոնները:
Բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում են պատգամավորների խորհուրդները, նրանց գործադիր և կարգադրիչ մարմինները, ինչպես նաև դրա համար հատկապես լիազորված պետական մարմինները` խսհ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով:
հատված iii
քաղաքացիների ապահովումը բնակելի տարածություններով
բնակելի տարածություններից օգտվելը
գ լ ու խ 1
բնակելի տարածությունների հատկացումը պետական եվ հանրային բնակարանային ֆոնդի տներում
հոդված 27.
բնակելի տարածություն ստանալու քաղաքացիների իրավունքը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիները իրավունք ունեն օգտագործման համար բնակելի տարածություն ստանալու պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տներում` խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ նախատեսված կարգով: Բնակելի տարածությունները տվյալ բնակավայրում մշտապես բնակվող հիշյալ քաղաքացիներին (եթե խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված), որպես կանոն, հատկացվում են իբրև առանձին բնակարան մեկ ընտանիքի համար:
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` բնակարանային-շինարարական կոոպերատիվների անդամները, անձնական սեփականության իրավունքով բնակելի տուն ունեցող քաղաքացիները և այդ տներում բնակվող մյուս քաղաքացիները բնակելի տարածություններով ապահովվում են ընդհանուր հիմունքներով:
Քաղաքացիները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով (հոդված 28) և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով:
հոդված 28.
Քաղաքացիներին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ համարելու հիմքերը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում այն քաղաքացիները, ովքեր`
1) ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ունեն բնակելի տարածության` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված մակարդակից ցածր ապահովվածություն.
2) երկար ժամանակ ենթավարձակալության պայմաններով ապրում են պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում կամ վարձակալության պայմանագրերով` բնակարանային-շինարարական կոոպերատիվներին պատկանող տներում կամ անհատական բնակարանային ֆոնդի տներում և չունեն ուրիշ բնակելի տարածություն.
3) բնակվում են հանրակացարաններում, բացառությամբ սեզոնային և ժամանակավոր աշխատողների, ինչպես նաև ուսման կապակցությամբ բնակվող քաղաքացիների.
4) բնակվում են այնպիսի բնակելի տանը (բնակելի տարածությունում), որը չի համապատասխանում սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին:
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների, զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) ընտանիքների և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց համար Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից կարող են նախատեսվել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների թվին նրանց դասելու արտոնյալ պայմաններ:
Քաղաքացիները կարող են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ համարվել նաև խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:
հոդված 29.
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը ըստ նրանց բնակության վայրի
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը, որպես կանոն, իրականացվում է ըստ բնակության վայրի` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում: ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված դեպքերում և կարգով քաղաքացիները կարող են հաշվառման ընդունվել նաև ոչ ըստ իրենց բնակության վայրի:
հոդված 30.
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը ըստ աշխատանքի վայրի
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն քաղաքացիների հաշվառումը, որոնք աշխատում են բնակարանային ֆոնդ ունեցող և բնակարանային շինարարություն կատարող կամ բնակարանային շինարարությանը փայատիրական մասնակցություն ունեցող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կատարվում է ըստ աշխատանքի վայրի, իսկ նրանց ցանկությամբ` նաև ըստ բնակության վայրի: Նրանց հետ համահավասար հաշվառման են ընդունվում այն քաղաքացիները, որոնք այդ ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքը թողել են կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բժշկական, կուլտուր-լուսավորական և այլ հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողները, որոնք անմիջականորեն սպասարկում են տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին, նույնպես հաշվառման են ընդունվում ձեռնարկություններում, նրանց բանվորների և ծառայողների հետ համահավասար:
հոդված 31.
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև նրանց բնակելի տարածություններ հատկացնելու հերթականությունը որոշելու կարգը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու հերթականությունը որոշելու կարգը սահմանվում է խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Հոդված 32.
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման ընդունելու կարգը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման ընդունումը ըստ բնակության վայրի կատարվում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի մասնակցությամբ (սույն օրենսգրքի 45 հոդված), իսկ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի համատեղ որոշմամբ:
Ըստ աշխատանքի վայրի հաշվառման ընդունված քաղաքացիների ցուցակները հաստատում է պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն: Ցուցակի հետագա փոփոխությունների մասին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարը պարտավոր է հայտնել ցուցակը հաստատող գործադիր կոմիտեին:
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ ընդունված քաղաքացուն այդ մասին գրավոր իրազեկ է դարձնում նրան հաշվառման ընդունած մարմինը: Քաղաքացին, որին մերժել են հաշվառման ընդունել, այդ մասին նույնպես իրազեկ է դարձվում գրավոր:
Առաջնահերթ և արտահերթ բնակելի տարածություններ ստանալու իրավունք ունեցող անձինք հաշվառվում են առանձին:
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ ընդունված քաղաքացիների ցուցակները հասցվում են ի գիտություն բոլորի և ենթակա են պարբերական ճշգրտման:
Հոդված 33.
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվելու քաղաքացիների իրավունքի պահպանումը
Բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը պահպանվում է այն քաղաքացիների համար, ովքեր
1) ժամանակավորապես բացակայում են` բնակելի տարածությունից օգտվելու` նրանց իրավունքի պահպանման ժամանակաընթացքում, բացի օրենսդրությամբ նախատեսված դեպքերից.
2) անցել են ընտրովի պաշտոնի.
3) անցել են ծերության կամ հաշմանդամության կենսաթոշակի.
4) հաշվառման ընդունվելուց հետո ստացել են պաշտոնեական բնակելի տարածություն կամ հանրակացարան.
5) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մյուս դեպքերում:
Հաշվառման ընդունված քաղաքացու մշտական բնակության ուրիշ վայր փոխադրվելու դեպքում նրա փոխարեն հաշվառման է ընդունվում նրա ընտանիքի անդամներից մեկը, եթե չեն վերացել նրան բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու հիմքերը, ընդ որում, ըստ աշխատանքի վայրի կարիքավորների հաշվառման մեջ ընտանիքի անդամը ընդունվում է միայն այն դեպքում, եթե նա աշխատում է տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում:
Հաշվառման ընդունված քաղաքացու մահվան դեպքում, եթե հիմքեր կան նրա ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու, նրա ընտանիքի անդամները պահպանում են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:
(29.08.84 խմբագրությամբ)
հոդված 34.
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառումից քաղաքացիներին հանելու հիմքերը
Քաղաքացիները հաշվառումից հանվում են`
1) բնակարանային պայմանների բարելավման դեպքում, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.
2) մշտական բնակության համար ուրիշ բնակավայր փոխադրվելու դեպքում.
3) ըստ աշխատանքի վայրի հաշվառման մեջ գտնվող քաղաքացու կողմից ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում, բացի սույն օրենսգրքի 33 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերից.
4) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին քաղաքացու կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացվելու կամ հաշվառման ընդունելու հարցը լուծելիս պաշտոնատար անձանց կողմից անօրինական գործողություններ թույլ տրվելու դեպքում.
5) վեց ամսից ավելի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև աքսորի կամ արտաքսման դատապարտվելու դեպքում:
Հաշվառումից հանում են այն մարմինները, որոնք իրավունք ունեն որոշում կայացնելու հաշվառման ընդունելու մասին (սույն օրենսգրքի 32 հոդվածի առաջին մաս):
Ընդունված որոշման մասին գրավոր հայտնվում է քաղաքացուն:
հոդված 35.
Քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու հերթականությունը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվող քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացվում են ցուցակներով սահմանված հերթականության կարգով, ելնելով հաշվառման մեջ ընդունելու ժամանակից և շահագործման հանձնվող ու ազատվող բնակելի տարածության ծավալից:
Հերթականությունը որոշվում է.
ըստ բնակության վայրի հաշվառման ընդունված քաղաքացիների նկատմամբ` պատգամավորների համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից, բնակարանային հարցերի համապատասխան հանձնաժողովի մասնակցությամբ (սույն օրենսգրքի 45 հոդված).
ըստ աշխատանքի վայրի հաշվառման ընդունված քաղաքացիների նկատմամբ` ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ադմինիստրացիայի կողմից, արհմիութենական կոմիտեի հետ համատեղ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Բնակելի տարածություններ ստանալու առաջնահերթ և արտահերթ իրավունք ունեցող քաղաքացիները մտցվում են առանձին ցուցակների մեջ:
Հոդված 36. | Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը ավելի ուշ ժամկետների փոխադրելու դեպքերը |
Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների այն քաղաքացու նկատմամբ, որը
1) չարամտորեն խախտում է աշխատանքային կարգապահությունը.
2) հարբեցողության և խուլիգանության համար մեկ տարվա ընթացքում բազմիցս ենթարկվել է վարչական տույժի կամ հասարակական ներգործության միջոցների.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, եթե նա ենթակա չէ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառումից հանվելու` սույն օրենսգրքի 34 հոդվածի 5-րդ կետին համապատասխան.
4) չի զբաղվում հանրօգուտ աշխատանքով.
5) զրկված է ծնողական իրավունքից.
6) վերջին հինգ տարիների ընթացքում արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները` բնակարանի փոխանակման, բնակության համար պիտանի անձնական սեփականության իրավունքով նրան պատկանող բնակելի տան (տան մի մասի) օտարման, բնակելի տարածությունը քանդելու կամ փչացնելու հետևանքով.
7) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հրաժարվել են սույն օրենսգրքի 41-43 հոդվածների պահանջներին համապատասխան հատկացված բնակելի տարածությունը ստանալուց:
հոդված 37.
Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման վիճակի վերահսկողությունը
ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման վիճակի վերահսկողությունն իրականացնում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները և արհեստակցական միությունների համապատասխան մարմինները:
հոդված 38.
Բնակելի տարածությունների առաջնահերթ հատկացումը
Բնակելի տարածությունները առաջին հերթին հատկացվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող`
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.
Խորհրդային Միության հերոսներին, սոցիալիստական աշխատանքի հերոսներին, ինչպես նաև Փառքի, Աշխատանքային փառքի, «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանների շքանշաններով պարգևատրվածներին.
որոշ ծանր խրոնիկական այն հիվանդություններով տառապող անձանց, որպիսիք թվարկված են խսհ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվող հիվանդությունների ցանկում.
քաղաքացիական կռիվների և հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում և ԽՍՀՄ պաշտպանության համար այլ մարտական գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնված անձանց, քաղաքացիական կռիվների և Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններին, ինչպես նաև ԽՍՀՄ պաշտպանության համար մարտական գործողություններին մասնակցած մյուս անձանց.
աշխատանքի 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և զինծառայողների թվին պատկանող 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին.
պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս, մարդու կյանքի փրկության, սոցիալիստական սեփականության և իրավակարգի պահպանության ժամանակ ԽՍՀՄ քաղաքացու պարտքը կատարելիս զոհված կամ արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին. արտադրության ոլորտում երկար ժամանակ բարեխղճորեն աշխատած բանվորներին ու ծառայողներին.
«Հերոսուհի մայր» կոչման արժանացած մայրերին, հինգ և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին և միայնակ մայրերին.
հանրակրթական դպրոցների և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին և մյուս մանկավարժական աշխատողներին. ընտանիքներին` երկվորյակներ ծնվելու դեպքում:
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջնահերթ կարգով բնակելի տարածություն ստանալու իրավունք կարող է վերապահվել նաև այլ կատեգորիայի քաղաքացիների:
(12.12.86 խմբագրությամբ)
հոդված 39.
Բնակելի տարածությունների արտահերթ հատկացումը
Բնակելի տարածությունը արտահերթ հատկացվում է այն քաղաքացիներին` որոնց բնակարանը տարերային աղետի հետևանքով դարձել է բնակության համար ոչ պիտանի.
ովքեր վերադարձել են պետական մանկական հիմնարկներից, ազգականների, խնամակալների կամ հոգաբարձուների մոտից, եթե օրենքով նրանց համար պահպանվել է նախկին բնակելի տարածությունը օգտագործելու իրավունքը, սակայն բնակվել այդ տարածությունում հնարավոր չէ.
ովքեր ավարտել են ասպիրանտուրան, կլինիկական օրդինատուրան, բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ-տեխնիկական և այլ ուսումնական հաստատություններ և բաշխման կարգով աշխատանքի են ուղարկվել, եթե դա կապված է այլ վայր փոխադրվելու հետ.
ովքեր ապօրինի դատապարտվել և հետագայում արդարացվել են, եթե հնարավոր չէ նրանց կողմից նախկինում զբաղեցված բնակելի տարածությունը վերադարձնել.
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
հոդված 40.
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածություն հատկացնելու կարգի կանոնադրությունը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածություն հատկացնելու կարգի կանոնադրությունը հաստատում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը, Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը:
(29.8.84 խմբագրությամբ)
Հոդված 41.
Բնակելի մակերեսի նորման
Բնակելի մակերեսի նորման յուրաքանչյուր մարդու համար սահմանվում է ինը քառակուսի մետր:
Քաղաքացիներին բնակելի տարածությունը հատկացվում է բնակելի մակերեսի սահմանված նորմայի շրջանակներում, բացառությամբ խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, բայց ոչ պակաս այն չափից, որը որոշել են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը:
Բնակելի մակերեսի նորմայից ավելի առանձին կատեգորիաների քաղաքացիներին հատկացվում է լրացուցիչ բնակելի մակերես` որպես սենյակ կամ տասը քառակուսի մետրի չափով: Որոշ ծանր խրոնիկական հիվանդություններով տառապող քաղաքացիների, ինչպես նաև այն քաղաքացիների համար, որոնց այդ մակերեսը անհրաժեշտ է նրանց աշխատանքի պայմաններից ու բնույթից ելնելով, լրացուցիչ բնակելի մակերեսի չափը կարող է ավելացվել:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` լրացուցիչ բնակելի մակերես հատկացնելու կարգն ու պայմանները և այն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաների ցանկը սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ:
(10.03.90 խմբագրությամբ)
հոդված 42.
Բնակելի տարածություններին ներկայացվող պահանջները
Բնակության համար քաղաքացիներին հատկացվող բնակելի տարածության բարեկարգվածության աստիճանը, ելնելով բնակավայրի պայմաններից, սանիտարական եվ տեխնիկական պահանջներից, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հատկացված բնակելի տարածությունները պետք է գտնվեն տվյալ բնակավայրի սահմաններում:
Չի թույլատրվում 4-րդ կարգի վթարային և խարխուլ տներում, բարաքներում, նկուղներում և բնակության համար չհարմարեցված այլ շինություններում ազատված բնակելի տարածությունների բնակեցում, ինչպես նաև բնակեցում այն տներում, որոնք ենթակա են քանդման կամ ոչ բնակելի տարածության փոխադրման:
(Խմբ. 26.09.95 օրենք)
հոդված 421.
Կոլտնտեսությունների և այլ գյուղատնտեսական կոոպերատիվների տներում քաղաքացիներին բնակելի տարածությամբ ապահովելու առանձնահատկությունները
Կոլտնտեսությունների տներում քաղաքացիներին բնակելի տարածությամբ ապահովելիս կոլտնտեսություններն իրավունք ունեն կոլտնտեսականների, աշխատանքային պայմանագրերով կոլտնտեսություններում աշխատող անձանց և այլ քաղաքացիների համար, որոնց բնակելի տարածություն է հատկացվում կոլտնտեսությունների տներում, սահմանելու նրանց բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ճանաչելու արտոնյալ հիմքեր: Կոլտնտեսության անդամները և մյուս աշխատողները կարող են բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների հաշվառման վերցվել և կոլտնտեսությունների տներում ապահովվել բնակելի տարածությամբ` անկախ տվյալ բնակավայրում մշտապես բնակվելուց:
Բարձր որակավորում ունեցող առանձին մասնագետների և այլ աշխատողների, հաշվի առնելով նրանց աշխատանքային ներդրումը, ինչպես նաև կոլտնտեսությունում աշխատանքի հրավիրվող անձանց կոլտնտեսությունների տներում բնակելի տարածություններ կարող են տրամադրվել արտահերթ կարգով:
Կոլտնտեսությունների տներում բնակելի տարածություն կարող է հատկացվել սույն օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված բնակելի տարածության նորմայից ավելի:
Կոլտնտեսությունների տներում քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելու` սույն հոդվածով նախատեսված արտոնյալ պայմանները, ինչպես նաև արտահերթ կարգով քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելու համար առանձնացվող բնակելի տարածության քանակը սահմանելու մասին որոշումներն ընդունվում են կոլտնտեսությունների անդամների ընդհանուր ժողովի կամ լիազորվածների ժողովի կողմից:
Մյուս գյուղատնտեսական կոոպերատիվները քաղաքացիներին այդ կոոպերատիվների տներում բնակելի տարածություններով ապահովելիս ունեն այն նույն իրավունքները, ինչ և կոլտնտեսությունները:
(05.10.95 խմբագրությամբ)
հոդված 43.
Բնակելի տարածություններ հատկացնելիս քաղաքացիների շահերը հաշվի առնելը
Բնակելի տարածություններ հատկացնելիս չի թույլատրվում մի սենյակում ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձանց բնակեցումը, բացի ամուսիններից:
Բնակելի տարածությունը հատկացվում է` հաշվի առնելով քաղաքացու աշխատանքի վայրը, նրա առողջական վիճակը, ինչպես նաև ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Հաշմանդամներին, զառամյալներին, սրտանոթային և այլ ծանր հիվանդություններով տառապողներին, հաշվի առնելով նրանց ցանկությունները, բնակելի տարածություններ հատկացվում են ներքևի հարկերում կամ վերելակներ ունեցող տներում:
Հատկացվող բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում ընտանիքում հղի կնոջ առկայությունը:
հոդված 44.
Բնակարանում ազատված բնակելի տարածությունների օգտագործումը
Եթե բնակարանում, որտեղ ապրում է վարձակալը, ազատվել է սենյակ, որը մեկուսացված չէ նրա զբաղեցրած բնակելի տարածությունից և նրան կից է, այդ սենյակը ենթակա է հանձնելու նրա օգտագործմանը:
Եթե մեկուսացված սենյակը ազատվել է այն բնակարանում, որտեղ բնակվում են մի քանի վարձակալներ, այն հատկացվում է ըստ սահմանված նորմայի բնակելի մակերեսով չապահովված վարձակալին (սույն օրենսգրքի 41 հոդված), ընդ որում ազատվող սենյակը ստանալու իրավունք ունի այն վարձակալը, որի ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման առավել կարիք ունի:
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների բացակայության դեպքում ազատված մեկուսացված սենյակը բնակեցվում է ընդհանուր կարգով:
հոդված 45.
Պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններ հատկացնելու կարգը
Պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից` խորհուրդների պատգամավորներից, հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներից գործադիր կոմիտեին առընթեր ստեղծվող բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի մասնակցությամբ:
հոդված 46.
Գերատեսչական բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններ հատկացնելու կարգը
Գերատեսչական բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհեստակցական Միության կոմիտեի համատեղ որոշմամբ` հաստատված պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից, իսկ ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից նախատեսված դեպքերում` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհեստակցական Միության կոմիտեի համատեղ որոշմամբ, հետագայում պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեին հաղորդելով բնակեցման համար բնակելի տարածություններ հատկացնելու մասին:
Հոդված 47.
Հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններ հատկացնելու կարգը
Հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են համապատասխան կազմակերպության մարմնի և արհեստակցական միության կոմիտեի համատեղ որոշմամբ, հետագայում պատգամավորների համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեին հաղորդելով բնակեցման համար բնակելի տարածություններ հատկացնելու մասին:
Հոդված 48.
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին հանձնված տներում, ինչպես նաև փայատիրական մասնակցության կարգով կառուցված տներում բնակելի տարածությունների բնակեցումը
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին հանձնված տներում ազատվող բնակելի տարածությունները, ինչպես նաև փայատիրական մասնակցության կարգով ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջոցների ներգրավմամբ կառուցված տներում ազատվող բնակելի տարածությունները բնակեցվում են առաջին հերթին այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող աշխատողներով: Բնակեցման հիշյալ կարգը կիրառվում է անկախ բնակելի տունը հանձնելու կամ կառուցումն ավարտելու ժամանակից:
Հոդված 49.
Բնակելի տարածության օրդերը
Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը բնակելի տարածություն հատկացնելու վերաբերյալ որոշման հիման վրա պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն քաղաքացուն տալիս է օրդեր, որը հատկացված բնակելի տարածությունն զբաղեցնելու միակ հիմքն է:
Օրդերը կարող է տրվել միմիայն ազատ, մեկուսացված բնակելի տարածության համար:
Օրդերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` զինվորական ավաններում բնակելի տարածությունների օրդերը տրվում են խսհ Միության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հոդված 50.
Բնակելի տարածության օրդերը անվավեր ճանաչելու հիմքերն ու կարգը
Բնակելի տարածության օրդերը դատական կարգով անվավեր կարող է ճանաչվել այն դեպքերում, եթե քաղաքացիները ներկայացրել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, եթե խախտվել են այլ քաղաքացիների կամ կազմակերպությունների իրավունքները օրդերում նշված բնակելի տարածության նկատմամբ, եթե պաշտոնատար անձինք անօրինական գործողություններ են կատարել բնակելի տարածություն հատկացնելու հարցը լուծելիս, ինչպես նաև բնակելի տարածություններ հատկացնելու կարգի ու պայմանների խախտման այլ դեպքերում:
Օրդերը անվավեր ճանաչելու մասին պահանջը կարող է ներկայացվել օրդերը հանձնելու օրվանից երեք տարվա ընթացքում:
գ լ ու խ 2
պետական եվ հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններից օգտվելը
Հոդված 51.
Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը: Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի կնքումը
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով, բնակելի տարածության օրդերի հիման վրա, վարձատուի` բնակարանային-շահագործման կազմակերպության (իսկ այդպիսին չլինելու դեպքում` համապատասխան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության) և վարձակալի` քաղաքացու միջև, որի անունով տրված է օրդերը:
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններից օգտվում են բնակելի տարածության վարձակալության պայմանագրին համապատասխան:
Բնակելի տարածության վարձակալության տիպային պայմանագիրը, բնակելի տարածություններից օգտվելու, բնակելի տան և այդ տանը հարող տերիտորիայի պահպանման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող հարաբերությունների վերաբերմամբ համապատասխան դեպքերում կիրառվում են նաև խսհ Միության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության կանոնները:
Հոդված 52.
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի առարկան
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում վարձակալության պայմանագրի առարկա է համարվում, որպես կանոն, առանձին բնակարանը: Պայմանագրի առարկա կարող է լինել նաև մեկ կամ մի քանի սենյակից բաղկացած մեկուսացված բնակելի տարածությունը:
Սենյակի մի մասը կամ այն սենյակը, որը մյուս սենյակի հետ կապված է ընդհանուր մուտքով (միջանցիկ սենյակներ), ինչպես նաև օժանդակ տարածությունները (խոհանոցը, միջանցքները և այլն) չեն կարող վարձակալության պայմանագրի ինքնուրույն առարկա լինել:
Հոդված 53.
Վարձակալի ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները
Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները: Ընտանիքի չափահաս անդամները վարձակալի հետ համապարտ գույքային պատասխանատվություն են կրում հիշյալ պայմանագրից բխող պարտավորություններով:
Հոդված 54.
Վարձակալի ընտանիքի անդամը
Վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները: Այլ անձինք կարող են վարձակալի ընտանիքի անդամներ ճանաչվել, եթե նրանք բնակվում են վարձակալի հետ համատեղ և նրա հետ վարում են ընդհանուր տնտեսություն:
Եթե այս հոդվածի առաջին մասում նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամներ լինելուց, բայց շարունակում են բնակվել զբաղեցրած տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամները:
Անձին վարձակալի ընտանիքի անդամ ճանաչելու վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 55.
Բնակելի տարածությունում որպես ընտանիքի անդամներ ուրիշ քաղաքացիներ բնակեցնելու վարձակալի իրավունքը
Վարձակալն իրավունք ունի իր հետ բնակվող ընտանիքի անդամների համաձայնությամբ իր զբաղեցրած բնակելի տարածությունում սահմանված կարգով բնակեցնելու իր ամուսնուն, երեխաներին, ծնողներին, ինչպես նաև այլ անձանց:
Անչափահաս երեխաներին իրենց ծնողների մոտ բնակեցնելու համար ընտանիքի անդամների համաձայնությունը չի պահանջվում:
Սույն հոդվածին համապատասխան, բնակելի տարածությունում բնակեցված անձինք այդ բնակելի տարածությունից օգտվելու իրավունք են ձեռք բերում այնտեղ բնակվող մյուս անձանց հետ համահավասար, եթե բնակեցնելիս այդ քաղաքացիների, վարձակալի և նրա հետ բնակվող նրա ընտանիքի անդամների միջև այլ համաձայնություն չի եղել:
հոդված 56.
Բնակարանավարձը
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունից օգտվելու վարձի (բնակարանավարձի) չափը սահմանում է ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը:
Միապատիկ չափով վճարվում է այն բնակելի մակերեսի համար, որը վարձակալին և նրա ընտանիքի անդամներին հասնում է ըստ սահմանված նորմաների, ինչպես նաև հավելյալ մակերեսի համար, եթե դրա չափերը ամբողջ ընտանիքի հաշվով չեն գերազանցում մեկ մարդուն հասնող բնակելի մակերեսի նորմայի կեսը: Մնացած հավելյալ մակերեսից օգտվելու համար գանձվում է ավելի բարձր վարձ, որը սահմանվում է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից:
Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել բնակարանավարձը: Վարձակալը բնակարանի վարձը պետք է մուծի ամեն ամիս ոչ ուշ, քան մինչև ապրած ամսվան հաջորդող ամսի տասը:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, բնակարանավարձի արտոնությունները սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ:
Կոլտնտեսություններին պատկանող տներում բնակվող քաղաքացիներին կարող են բնակարանավարձի արտոնություններ տրվել կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի կամ լիազորների ժողովի որոշմամբ:
հոդված 57.
Կոմունալ ծառայությունների վարձը
Կոմունալ ծառայությունների (ջրամատակարարում, գազ, էլեկտրական և ջերմային էներգիա և այլ ծառայություններ) վարձը գանձվում է բնակարանավարձից անկախ, ըստ սահմանված կարգով հաստատված տարիֆների:
Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել կոմունալ ծառայությունների վարձը:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, կոմունալ ծառայությունների վարձի արտոնությունները սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ:
հոդված 58.
ջեռուցում և լուսավորություն ունեցող բնակելի տարածությունից անվճար օգտվելը
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` գյուղական վայրերում, բնակավայրերից դուրս (իսկ խսհ Միության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` բանվորական և այլ ավաններում) աշխատող ու բնակվող մասնագետները անվճար օգտվում են ջեռուցում և լուսավորություն ունեցող բնակելի տարածությունից: Այդպիսի տարածությամբ ապահովվող մասնագետների կատեգորիաների ցանկերը և նրանց բնակելի տարածություններ տրամադրելու կարգը սահմանում են ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը և հայաստանի հանրապետություն Նախարարների խորհուրդը:
հոդված 59.
Ժամանակավորապես բացակայողների համար բնակելի տարածության պահպանումը
Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների ժամանակավոր բացակայության դեպքում նրանց համար բնակելի տարածությունը պահպանվում է մինչև վեց ամիս:
Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների համար բնակելի տարածությունը սույն հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետից ավելի պահպանվում է`
1) իսկական ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում` ժամկետային զինվորական ծառայության ամբողջ ժամանակաընթացքում, ինչպես նաև պահեստի սպաներին մինչև երեք տարի ժամանակով իսկական զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում` իսկական զինվորական ծառայության ժամանակաշրջանում. իսկական զինվորական ծառայության մեջ որպես պրապորշչիկ, միչման և գերակետիկ ծառայության զինծառայող գտնվելու դեպքում` իսկական զինվորական ծառայության մեջ գտնվելու առաջին հինգ տարվա ընթացքում.
2) մշտական բնակության վայրից ըստ աշխատանքի պայմանների և բնույթի (նավերի անձնակազմեր, հետախուզական խմբերի, արշավախմբերի աշխատողներ և ուրիշներ) կամ սովորելու կապակցությամբ (ուսանողներ, ասպիրանտներ և ուրիշներ) մեկնելու դեպքում` տվյալ աշխատանքի կատարման կամ ուսման ամբողջ ժամանակաընթացքում.
3) դաստիարակության համար երեխաներին պետական մանկական հիմնարկներում, ազգականների, խնամակալի կամ հոգաբարձուի մոտ տեղավորելու դեպքում` այդ հիմնարկներում, ազգականների, խնամակալի կամ հոգաբարձուի մոտ նրանց գտնվելու ամբողջ ժամանակաընթացքում, եթե ընտանիքի մյուս անդամները բնակվում են այն բնակելի տարածությունում, որից դուրս են եկել երեխաները: Եթե բնակելի տարածությունում, որից դուրս են եկել երեխաները, ընտանիքի մյուս անդամները չեն բնակվում և բնակելի տարածությունը բնակեցվել է այլ անձանցով կամ այլ պատճառներով այդ բնակելի տարածությունում բնակեցումը հնարավոր չէ, ապա պետական մանկական հիմնարկում, ազգականների, խնամակալի (հոգաբարձուի) մոտ գտնվելու ժամկետը լրանալուց հետո այդ երեխաներին արտահերթ բնակարան է հատկացվում սահմանված նորմաներով (սույն օրենսգրքի 39 և 41 հոդվածներ).
4) խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունների կատարման կապակցությամբ բացակայելու դեպքում` այդ պարտականությունների կատարման ամբողջ ժամանակաընթացքում.
5) բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում գտնվելու դեպքում` այնտեղ գտնվելու ամբողջ ժամանակաընթացքում.
6) կալանքի վերցվելու դեպքում` քննության և դատի տակ գտնված ամբողջ ժամանակաընթացքում.
7) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Սույն հոդվածի 1-6-րդ կետերում նշված դեպքերում բնակելի տարածությունից օգտվելու իրավունքը բացակայողի համար պահպանվում է այդ կետերում նշված ժամկետը լրանալու օրից վեց ամսվա ընթացքում:
Սահմանված ժամկետներից ավելի անձի բացակայության հետևանքով բնակելի տարածությունից օգտվելու` այդ անձի իրավունքը կորցված է ճանաչվում դատական կարգով` վարձատուի կամ այդ բնակելի տարածությունում բնակվելու մնացած մյուս մշտական օգտագործողների հայցով:
Եթե վարձակալը կամ նրա ընտանիքի անդամը հարգելի պատճառներով բացակայել է վեց ամսից ավելի, այդ ժամկետը վարձակալի կամ ընտանիքի բացակայող անդամի դիմումի հիման վրա կարող է երկարացվել վարձատուի կողմից, իսկ վեճ ծագելու դեպքում` դատարանի կողմից:
հոդված 60.
Ժամանակավոր բացակայողի իրավունքներն ու պարտականությունները
Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամի ժամանակավոր բացակայության դեպքում (սույն օրենսգրքի 59 հոդված) ժամանակավոր բացակայողները պահպանում են բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող իրավունքները և կրում պարտականությունները: Այն բնակելի մակերեսը, որի օգտագործման իրավունքը պահպանվում է բացակայողի համար, հավելյալ չի համարվում:
Հոդված 61.
Բնակելի տարածությունը բրոնյայի ենթարկելը
Վարձակալների և նրանց ընտանիքների անդամների կողմից զբաղեցված բնակելի տարածությունները բրոնյայի են ենթարկվում արտասահման աշխատանքի ուղարկվելիս` արտասահմանում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում, Ծայրագույն Հյուսիսի շրջաններ և դրանց հավասարեցված վայրեր աշխատանքի մեկնելիս` աշխատանքային պայմանագրի գործողության ամբողջ ժամանակամիջոցում, իսկ խսհ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` Ծայրագույն Հյուսիսի շրջաններում և դրանց հավասարեցված վայրերում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում:
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել բնակելի տարածությունների բրոնյայի ենթարկելու նաև այլ դեպքեր:
Սույն հոդվածում նշված դեպքերում պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից վարձակալին կամ նրա ընտանիքի անդամներին տրվում է պահպանագիր (բրոնյա) վարձատուին ներկայացնելու համար: Պահպանագիր տալուց հրաժարվելը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Պահպանագրերի ժամկետը լրանալուց հետո վեց ամսվա ընթացքում վարձատուի հայցով բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կարող է լուծվել դատական կարգով:
Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում պաշտոնեական բնակելի տարածությունների և հանրակացարաններում գտնվող տարածությունների նկատմամբ:
հոդված 62.
Բրոնյայի ենթարկված բնակելի տարածության օգտագործումը
Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի բրոնյայի ենթարկված բնակելի տարածությունը օգտագործման տալու ենթավարձակալներին կամ ժամանակավոր բնակիչներին` պահպանագրի գործողության ժամկետի սահմաններում:
հոդված 63.
Բրոնյայի ենթարկված բնակելի տարածությունից ենթավարձակալների և ժամանակավոր բնակիչների վտարումը
Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների վերադառնալու դեպքում նրանք իրավունք ունեն պահանջելու անհապաղ ազատել բրոնյայի ենթարկված բնակելի տարածությունը` պահպանագրի ժամկետը լրանալուց անկախ: Եթե ենթավարձակալները կամ ժամանակավոր բնակիչները հրաժարվեն բնակելի տարածությունն ազատելուց, ապա նրանք վարձակալի պահանջով ենթակա են վտարման դատական կարգով, առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու:
Հոդված 64.
Վարձակալի բնակելի տարածությունում որպես խնամակալ կամ հոգաբարձու բնակվող անձի վտարումը
Այն անձինք, ովքեր վարձակալի բնակելի տարածությունում բնակեցվել են որպես խնամակալներ կամ հոգաբարձուներ, այդ բնակելի տարածության նկատմամբ ձեռք չեն բերում ինքնուրույն իրավունք: Խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարելու դեպքում, եթե այդ բնակելի տարածությունը օրենքով սահմանված կարգով չի ամրացված խնամակալին կամ հոգաբարձուին, նրանք ենթակա են դատական կարգով վտարման, առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու:
հոդված 65.
Բնակելի տարածությունների փոխանակումը
Բնակելի տարածության վարձակալը իր հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների, այդ թվում` ժամանակավոր բացակայող անդամների գրավոր համաձայնությամբ իրավունք ունի կատարելու զբաղեցրած բնակելի տարածության փոխանակում մի այլ վարձակալի կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի բնակելի տան /տան մի մասի/ կամ բնակարանի սեփականատիրոջ հետ, այդ թվում` այլ բնակավայրում բնակվողների հետ:
Եթե փոխանակման շուրջը ընտանիքի անդամների միջև համաձայնություն չի կայացվել, ապա այդ անձանցից յուրաքանչյուրը իրավունք ունի դատական կարգով պահանջելու զբաղեցրած տարածության հարկադրական փոխանակում տարբեր տներում (բնակարաններում) եղած տարածությունների հետ:
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տներում բնակելի տարածությունների փոխանակումը թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ: Փոխանակման հարցում համաձայնությունից հրաժարվելը կարող է գանգատարկվել դատական կարգով, բացի կոլտնտեսություններին պատկանող տներում բնակելի տարածությունների փոխանակման դեպքերից:
Բնակելի տարածությունների փոխանակման համաձայնությունը ուժի մեջ է մտնում պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տրվող օրդերները ստանալու պահից (սույն օրենսգրքի 49 հոդված): Օրդեր տալուց հրաժարվելը կարող է դատական կարգով գանգատարկվել վեցամսյա ժամկետում:
Բնակելի տարածությունների փոխանակման կարգը և այն պայմանները, որոնց առկայության դեպքում փոխանակում չի թույլատրվում, սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
(10.03.90 խմբագրությամբ)
հոդված 66.
Այն պայմանները, որոնց առկայության դեպքում բնակելի տարածությունների փոխանակում չի թույլատրվում
Բնակելի տարածությունների փոխանակում չի թույլատրվում`
1) եթե վարձակալի դեմ հայց է հարուցված բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու մասին օրդերը անվավեր ճանաչելու մասին.
2) եթե բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի նկատմամբ հայց է հարուցված կոոպերատիվից հեռացնելու մասին.
3) եթե փոխանակությունը սպեկուլյատիվ կամ կեղծ բնույթ է կրում.
4) եթե փոխանակման հետևանքով վարձակալի բնակելի մակերեսի չափը ստացվում է այն նորմայից պակաս, որ սահմանված է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներին հաշվառման ընդունելու համար.
5) եթե փոխանակվող բնակելի տարածություններից մեկը գտնվում է այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տանը, որը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ մտցված է ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղերի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ցուցակների մեջ, որոնց տներից թույլատրվում է այն բանվորների, ծառայողների (նրանց հետ բնակվող անձանց հետ միասին) դատական կարգով վտարումը, ովքեր դադարեցրել են աշխատանքային հարաբերությունները ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ` սեփական ցանկությամբ առանց հարգելի պատճառի, կամ աշխատանքային կարգապահությունը խախտելու, կամ հանցագործություն կատարելու համար աշխատանքից ազատվելու կապակցությամբ: այն քաղաքացիները, ովքեր դադարեցրել են աշխատանքային հարաբերությունները այլ հիմքերով, ինչպես նաև բնակելի տարածությունը ստացել են ոչ աշխատանքային հարաբերությունների կապակցությամբ, իրավունք ունեն փոխանակում կատարելու ընդհանուր հիմքերով.
6) եթե տունը /բնակելի տարածությունը/ փլուզման վտանգի տակ է կամ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ ճանաչված է վթարային /բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է փոխանակում/, կամ ենթակա է քանդման, կամ հանձնվում է պետական կամ հասարակական կարիքների համար.
7) եթե բնակելի տարածությունը պաշտոնեական է կամ գտնվում է հանրակացարանում.
8) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվող այլ դեպքերում:
(10.03.90 խմբագրությամբ)
Հոդված 67.
Բնակելի տարածությունների փոխանակման կանոնները
Բնակելի տարածությունների փոխանակման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
(05.05.86 խմբագրությամբ)
Հոդված 68.
Փոխանակումը անվավեր ճանաչելը
Սույն օրենսգրքի 66 հոդվածում նախատեսված հանգամանքների առկայությամբ կատարված փոխանակումը անվավեր է ճանաչում.
Փոխանակումը կարող է անվավեր ճանաչվել նաև գործարքը անվավեր ճանաչելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի սահմանված հիմքերով:
Փոխանակումը անվավեր է ճանաչվում դատական կարգով:
հոդված 69.
Փոխանակումը անվավեր ճանաչելու հետևանքները
Փոխանակումը անվավեր ճանաչելու դեպքում կողմերը ենթակա են վերաբնակեցման նախկինում զբաղեցրած բնակելի տարածություններում:
Փոխանակում կատարելու համար կողմի անհիմն կարգով ստացած գույքը բռնագանձվում է հօգուտ պետության:
հոդված 70.
Բնակելի տարածությունների փոխանակումը Հայաստանի Հանրապետության և այլ միութենական հանրապետության տերիտորիայում գտնվող տներում
Եթե բնակելի տարածությունը, որի հետ կատարվում է փոխանակումը, գտնվում է այլ միութենական հանրապետության տերիտորիայում գտնվող տանը, փոխանակումը կատարվում է խսհ Միության, Հայաստանի Հանրապետության և համապատասխան միութենական հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հոդված 71.
Զբաղեցրած բնակելի տարածության փոխարեն վարձակալին ավելի փոքր տարածություն հատկացնելու նրա` իրավունքը
Սահմանված նորմայից ավելի հավելյալ բնակելի մակերես ունեցող վարձակալը իրավունք ունի ընտանիքի անդամների համաձայնությամբ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեից, ձեռնարկությունից, հիմնարկից, կազմակերպությունից (ելնելով բնակելի տան պատկանելությունից) պահանջել, որ սահմանված կարգով իրեն հատկացվի ավելի փոքր բնակելի տարածություն` զբաղեցրածի փոխարեն:
Հոդված 72.
Առանձին բնակարանի վարձակալի` հավելյալ բնակելի մակերեսում ուրիշ քաղաքացիներ բնակեցնելու իրավունքը
Առանձին բնակարանից օգտվող վարձակալը կարող է միջնորդել համապատասխան պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության առջև ( ելնելով բնակելի ֆոնդի պատկանելությունից) ինը քառակուսի մետրից ոչ պակաս հավելյալ մեկուսացված սենյակը իր ընտրությամբ բնակարանային պայմանները բարելավելու կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվող ուրիշ քաղաքացիներով բնակեցնելու մասին: Միջնորդությունը հարգվելու դեպքում նշված անձանց հետ կնքվում է բնակելի տարածության վարձակալության առանձին պայմանագիր:
հոդված 73. | Բնակելի տարածության ենթավարձակալությունը |
Բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի ընտանիքի` իր հետ համատեղ բնակվող անդամների համաձայնությամբ և վարձատուի համաձայնությամբ ենթավարձակալության տալու բնակելի տարածությունը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
Ժամանակավորապես մեկնելու դեպքում վարձակալը իրավունք ունի ենթավարձակալության տալու ամբողջ բնակելի տարածությունը` վարձատուի առջև պատասխանատու մնալով ըստ բնակելի տարածության պայմանագրի, իսկ մյուս դեպքերում` ենթավարձակալության տալու զբաղեցրած բնակելի մակերեսի մի մասը:
Բնակելի տարածությունը ենթավարձակալության տալ չի թույլատրվում, եթե ենթավարձակալի բնակեցման հետևանքով յուրաքանչյուր բնակչին ընկնող բնակելի մակերեսի չափը կարող է պակաս լինել սույն օրենսգրքի 41 հոդվածի առաջին մասով սահմանված նորմայից:
Բնակարանում մի քանի վարձակալների բնակվելու դեպքում բնակելի տարածությունը ենթավարձակալության տալու համար պահանջվում է բոլոր վարձակալների համաձայնությունը:
Ենթավարձակալության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր ձևով, հետագայում գրանցելով համապատասխան բնակարանային-շահագործման կազմակերպությունում:
Բնակելի մակերեսը անաշխատ եկամուտ կորզելու նպատակով սիստեմատիկաբար ենթավարձակալության տալու դեպքում ենթավարձակալության տրվող մեկուսացված բնակելի տարածությունը ենթակա է վերցվելու դատական կարգով:
Բնակելի տարածությունները ենթավարձակալության տալու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Հոդված 74.
Ենթավարձակալության պայմանագրով բնակելի տարածությունից օգտվելու վարձը
Ենթավարձակալության պայմանագրով բնակելի տարածությունից և կոմունալ ծառայությունից օգտվելու վարձի չափը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, սակայն այն չի կարող գերազանցել այդ տարածության համար և կոմունալ ծառայությունների համար վարձակալի կողմից վճարվող բնակարանավարձի չափը:
Ենթավարձակալին տնային գործածության իրեր տրամադրելու դեպքում կողմերի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 28-րդ գլխի համապատասխան հոդվածներով:
Հոդված 75.
Ենթավարձակալության պայմանագրի դադարումը
Ենթավարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ենթավարձակալն իրավունք չունի պահանջելու նորոգել պայմանագիրը և վարձակալի պահանջով պարտավոր է ազատել ենթավարձակալությամբ զբաղեցված տարածությունը: Բնակելի տարածությունը ազատելուց հրաժարվելու դեպքում նա ենթակա է վտարման դատական կարգով` առանց նրան այլ բնակելի տարածություն հատկացնելու:
Ենթավարձակալության պայմանագիրը կարող է ժամկետից շուտ լուծվել սույն օրենսգրքի 94 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով:
Եթե ենթավարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետ նշելու, ապա վարձակալը պարտավոր է ենթավարձակալության պայմանագիրը դադարեցնելու մասին ենթավարձակալին նախազգուշացնել երեք ամիս առաջ:
հոդված 76.
Ժամանակավոր բնակիչներ
Բնակելի տարածության վարձակալը և նրա հետ բնակվող ընտանիքի անդամները փոխադարձ համաձայնությամբ կարող են թույլատրել իրենց օգտագործման տակ գտնվող բնակելի տարածությունում ժամանակավորապես բնակվելու այլ քաղաքացիների (ժամանակավոր բնակիչների), առանց նրանց հետ ենթավարձակալության պայմանագիր կնքելու և առանց բնակելի տարածության օգտագործման համար վարձ գանձելու:
Ժամանակավոր բնակիչների բնակեցումը մեկուկես ամսից ավելի ժամանակով թույլատրվում է միայն սույն օրենսգրքի 41 հոդվածի առաջին մասով սահմանված բնակելի մակերեսի նորմայի պահպանման պայմանով:
Ժամանակավոր բնակիչները պարտավոր են վարձակալի կամ նրա հետ բնակվող ընտանիքի անդամների պահանջով անհապաղ ազատել բնակարանը: Հրաժարվելու դեպքում ժամանակավոր բնակիչները ենթակա են վտարման դատական կարգով` առանց նրանց այլ բնակելի տարածություն հատկացնելու:
հոդված 77.
Ենթավարձակալների և ժամանակավոր բնակիչների վտարումը բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում
Վարձակալի բնակելի տարածությունում ենթավարձակալության պայմանագրի հիման վրա կամ որպես ժամանակավոր բնակիչներ բնակվող քաղաքացիները այդ տարածության նկատմամբ ինքնուրույն իրավունք չունեն, անկախ բնակվելու ժամկետից:
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի դադարման դեպքում միաժամանակ լուծվում է նաև ենթավարձակալության պայմանագիրը: Ենթավարձակալները և ժամանակավոր բնակիչները, բնակելի տարածությունը ազատելուց հրաժարվելու դեպքում, ենթակա են վտարման դատական կարգով` առանց նրանց այլ բնակելի տարածություն հատկացնելու:
հոդված 78.
Բնակելի տարածության վերասարքավորումը և վերահատակագծումը
Բնակելի տարածության և օժանդակ տարածությունների վերասարքավորումը և վերահատակագծումը կարող են կատարվել միայն բնակարանը ավելի բարեկարգելու նպատակով և թույլատրվում են վարձակալի, նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների ու վարձատուի համաձայնությամբ և պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվությամբ:
Վարձակալի և նրա ընտանիքի անդամների միջև համաձայնության բացակայության, ինչպես նաև վարձատուի հրաժարվելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:
Բնակելի և օժանդակ տարածությունների ինքնագլուխ վերասարքավորում կամ վերահատակագծում թույլ տված վարձակալը պարտավոր է իր հաշվին այդ տարածությունը բերել նախկին վիճակի:
Հոդված 79.
Բնակելի տան հիմնական նորոգման կապակցությամբ քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելը
Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տան հիմնական նորոգում կատարելիս, երբ նորոգումը չի կարող կատարվել առանց վարձակալին վտարելու, վարձատուն պարտավոր է վարձակալին և նրա ընտանիքի անդամներին մի այլ բնակելի տարածություն հատկացնել հիմնական նորոգում կատարելու ժամանակամիջոցում, ընդսմին չլուծելով նորոգվող տարածության վարձակալության պայմանագիրը: Այդ բնակելի տարածությունում վերաբնակվելուց վարձակալի հրաժարվելու դեպքում վարձատուն կարող է պահանջել նրա վերաբնակեցումը դատական կարգով:
Հիմնական նորոգման ժամանակամիջոցում հատկացվող բնակելի տարածությունը պետք է համապատասխանի սանիտարական և տեխնիկական պահանջներին:
Նորոգումը ավարտվելուց և տունը պետական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո վարձակալն իրավունք ունի բնակեցվելու նախկին տարածությունում:
Վարձակալը պարտավոր է մուծելու միայն հիմնական նորոգման ժամանակ նրան հատկացված բնակելի տարածության բնակարանավարձը:
Վերաբնակեցման հետ կապված ծախսերը պետք է հատուցվեն վարձատուի կողմից:
Այն դեպքում, երբ վարձակալի և նրա ընտանիքի անդամների կողմից զբաղեցվող բնակելի տարածությունը հիմնական նորոգման հետևանքով չի կարող պահպանվել կամ զգալիորեն կմեծանա և վարձակալի մոտ կգոյանա հավելյալ բնակելի մակերես, վարձակալին և նրա ընտանիքի անդամներին պետք է հատկացվի մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն մինչև հիմնական նորոգումն սկսելը: Եթե հիմնական նորոգման հետևանքով բնակելի տարածությունը էապես կփոքրանա, վարձակալի պահանջով նրան և նրա ընտանիքի անդամներին մինչև հիմնական նորոգումն սկսելը պետք է հատկացվի մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն: Վեճ ծագելու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Հոդված 80.
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը
Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կարող է փոփոխվել միայն վարձակալի, նրա ընտանիքի անդամների և վարձատուի համաձայնությամբ, բացառությամբ խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներով, խսհ Միության այլ օրենսդրական ակտերով և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
հոդված 81.
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը վարձակալի ընտանիքի անդամի պահանջով
Վարձակալի ընտանիքի չափահաս անդամը իրավունք ունի պահանջելու, նույն բնակելի տարածությունում բնակվող ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ, իր հետ բնակելի տարածության վարձակալության առանձին պայմանագիր կնքել, եթե նրան բաժին ընկնող բնակելի մակերեսը կարող է անջատվել մեկուսացված սենյակի ձևով:
Սույն հոդվածի առաջին մասում սահմանված կանոնը չի կիրառվում այն ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տների բնակելի տարածությունների վարձակալության նկատմամբ, որոնք ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ մտցված են ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղերի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ցուցակների մեջ, որոնց տներից բանվորների և ծառայողների (նրանց հետ բնակվող անձանց հետ միասին) դատական կարգով վտարումը թույլատրվում է ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունները սեփական ցանկությամբ առանց հարգելի պատճառի դադարեցնելու կամ աշխատանքային կարգապահությունը խախտելու կամ հանցագործություն կատարելու համար աշխատանքից ազատվելու կապակցությամբ, բացի այն դեպքերից, երբ քաղաքացիները բնակելի տարածությունը ստացել են ոչ աշխատանքային հարաբերությունների կապակցությամբ կամ ազատվել են աշխատանքից այլ հիմքերով:
Բնակելի տարածության առանձին վարձակալության պայմանագիր կնքելուց հրաժարվելը կարող է վիճարկվել դատական կարգով:
հոդված 82.
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը ընտանիքի մյուս անդամին վարձակալ ճանաչելու հետևանքով
Վարձակալի ընտանիքի չափահաս անդամը կարող է վարձակալի և նրա հետ բնակվող ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ պահանջել նախկինում կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով իրեն վարձակալ ճանաչել սկզբնական վարձակալի փոխարեն: Վարձակալի մահվան դեպքում նույնպիսի իրավունք ունի նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ:
Այս հոդվածի առաջին մասում սահմանված կանոնները չեն կիրառվում սույն օրենսգրքի 81 հոդվածի երկրորդ մասում նշված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բնակելի տարածությունների վարձակալության նկատմամբ, բացի վարձակալի մահվան կամ քաղաքացու կողմից բնակելի տարածությունը ոչ աշխատանքային հարաբերությունների կապակցությամբ ստանալու կամ սույն օրենսգրքի 81 հոդվածի երկրորդ մասում չնշված պատճառներով աշխատանքից ազատվելու դեպքերից:
Վարձակալության պայմանագրով ընտանիքի անդամին վարձատուի կողմից վարձակալ ճանաչելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով:
հոդված 83.
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմանների փոփոխումը մեկ ընտանիքում միավորվող վարձակալների պահանջով
Մեկ բնակարանում բնակվող և նրանում բնակելի տարածություններից առանձին պայմանագրերով օգտվող քաղաքացիները մեկ ընտանիքում միավորվելու դեպքում իրավունք ունեն պահանջելու իրենցից որևէ մեկի հետ վարձակալության պայմանագիր կնքել նրանց կողմից զբաղեցված ամբողջ տարածության համար:
Վարձակալության մեկ պայմանագիր կնքելուց հետո վարձատուի հրաժարվելը կարող է վիճարկվել դատական կարգով:
Հոդված 84.
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը վարձակալի կողմից
Բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի ընտանիքի անդամների համաձայնությամբ ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը:
Վարձակալի և նրա ընտանիքի անդամների այլ բնակավայր մշտական բնակության մեկնելու կամ նույն բնակավայրում մեկ այլ բնակելի տարածությունում վերաբնակեցվելու դեպքում բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը համարվում է լուծված մեկնելու կամ վերաբնակեցվելու օրից:
Հոդված 85.
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը վարձատուի պահանջով
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կարող է վարձատուի պահանջով լուծվել միայն օրենքով սահմանված հիմքերով և միայն դատական կարգով, բացառությամբ փլուզման սպառնալիքի տակ գտնվող տներից վտարելու դեպքերի:
Հոդված 86.
Բնակելի տարածություններից վտարելը
Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը զբաղեցված բնակելի տարածությունից վտարում թույլատրվում է միայն օրենքով սահմանված հիմքերով:
Վտարումը կատարվում է դատական կարգով: Դատախազի սանկցիայով վարչական կարգով թույլատրվում է միայն այն անձանց վտարումը, ովքեր բնակելի տարածությունը զբաղեցրել են ինքնագլուխ կամ բնակվում են փլուզման սպառնալիքի տակ գտնվող տներում:
Բնակելի տարածություններից վտարվող քաղաքացիներին միաժամանակ հատկացվում է այլ բնակելի տարածություն, բացառությամբ խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներում նշված դեպքերի
(սույն օրենսգրքի 94-96 հոդվածներ):
հոդված 87.
Վտարումը` քաղաքացիներին մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն հատկացնելով
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տներից քաղաքացիները վտարվում են մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն հատկացնելով, եթե`
այն տունը, որտեղ գտնվում է բնակելի տարածությունը, ենթակա է քանդման.
տունը (բնակելի տարածությունը) գտնվում է փլուզման սպառնալիքի տակ.
տունը (բնակելի տարածությունը) ենթակա է ոչ բնակելիի վերասարքավորվելու:
Հոդված 88.
Բնակելի տարածության հատկացումը` տան (բնակելի տարածության) քանդման կամ վերասարքավորման կապակցությամբ
Եթե տունը, որտեղ գտնվում է բնակելի տարածությունը, ենթակա է քանդման պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցվելու կապակցությամբ, ինչպես նաև եթե տունը (բնակելի տարածությունը) ենթակա է վերասարքավորման ոչ բնակելիի, այդ տնից (բնակելի տարածությունից) վտարվող քաղաքացիներին հատկացվում է մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն այն պետական, կոոպերատիվ կամ այլ հասարակական կազմակերպության կողմից, որին հատկացվում է հողամասը կամ որին հանձնվում է այն տունը (բնակելի տարածությունը), որը ենթակա է վերասարքավորման ոչ բնակելիի:
Տունը քանդելու այլ դեպքերում այդ տներից վտարվող քաղաքացիներին հատկացվում է մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն այն պետական, կոոպերատիվ կամ այլ հասարակական կազմակերպության կողմից, որին պատկանում է քանդման ենթակա տունը, իսկ այդ կազմակերպության կողմից այլ բնակելի տարածություն հատկացվելու անհնարինության դեպքում` պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:
հոդված 89.
Բնակելի տարածության հատկացումը` փլուզման սպառնալիքի տակ գտնվող տներից վտարելու կապակցությամբ
Եթե տունը (բնակելի տարածությունը) փլուզման սպառնալիքի տակ է, այդ տնից (բնակելի տարածությունից) վտարվող քաղաքացիներին պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն է հատկացվում պատգամավորների տեղական խորհրդի տանը կամ համապատասխան պետական, կոոպերատիվ կամ այլ հասարակական կազմակերպության տանը:
հոդված 90.
Զինվորական ավաններից վտարումը` մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելով
ԽՍՀՄ զինված ուժերի սպաները, պրապորշչիկները և միչմանները, գերակետիկ ծառայության զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ովքեր իսկական զինվորական ծառայությունից պաշտոնաթող են արվել կամ պահեստի են արձակվել, ինչպես նաև նրանց հետ համատեղ բնակվող անձինք կարող են վտարվել զինվորական ավաններում իրենց զբաղեցրած բնակելի տարածություններից` մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն հատկացնելով: Նույն կարգով զինվորական ավաններից վտարման են ենթակա մյուս այն անձինք, ովքեր կորցրել են կապը ԽՍՀՄ զինված ուժերի հետ:
Հոդված 91.
Վտարման կապակցությամբ բարեկարգ բնակելի տարածության հատկացումը
Վտարման կապակցությամբ քաղաքացիներին հատկացվող այլ բնակելի տարածությունը պետք է լինի բարեկարգ և համապատասխանի սույն օրենսգրքի 41-43 հոդվածների պահանջներին:
Եթե վարձակալը զբաղեցրել է առանձին բնակարան կամ մեկ սենյակից ավելի, նրան համապատասխանորեն պետք է հատկացվի առանձին բնակարան կամ նույն թվով սենյակներից բաղկացած բնակելի տարածություն:
Եթե վարձակալն ունեցել է հավելյալ բնակելի մակերես, ապա բնակելի տարածություն է հատկացվում յուրաքանչյուր անձին ինը քառակուսի մետրից ոչ պակաս չափով, իսկ լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունք ունեցող վարձակալներին կամ նրա հետ բնակվող ընտանիքի անդամին` հաշվի առնելով լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունքը:
Վտարվողին հատկացվելիք բնակելի տարածությունը պետք է նշված լինի վարձակալության պայմանագիրը լուծելու և վարձակալին վտարելու մասին դատարանի վճռում:
Հոդված 92.
Վտարումը` քաղաքացիներին մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելով
Մեկ այլ բնակելի տարածության հատկացումով կարող են վտարվել` այն բանվորներն ու ծառայողները (նրանց հետ բնակվող անձանց հետ միասին), ովքեր դադարեցրել են աշխատանքային հարաբերությունները բնակելի տարածություն հատկացրած` ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղերի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետ, սեփական ցանկությամբ առանց հարգելի պատճառի, կամ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար, կամ հանցագործություն կատարելու համար աշխատանքից ազատվելու կապակցությամբ: խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` այդպիսի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ցուցակները հաստատում են ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը.
կոլտնտեսությունների տներում բնակելի տարածություն ստացած քաղաքացիները, եթե նրանք հեռացվել են կոլտնտեսության անդամությունից կամ դուրս են եկել կոլտնտեսությունից սեփական ցանկությամբ:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` խսհ Միության օրենսդրությամբ կարող են նախատեսվել այլ բնակելի տարածություն հատկացնելով քաղաքացիների վտարման նաև ուրիշ դեպքեր:
հոդված 93. | Վտարման կապակցությամբ քաղաքացիներին մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելը |
Սույն օրենսգրքի 92 հոդվածի հիման վրա վտարման կապակցությամբ քաղաքացիներին հատկացվող բնակելի տարածությունները պետք է համապատասխանեն սանիտարական ու տեխնիկական պահանջներին և գտնվեն բնակավայրի շրջագծում:
Վտարվողին հատկացվող բնակելի տարածությունը պետք է նշված լինի վարձակալության պայմանագիրը լուծելու և վարձակալին վտարելու մասին դատարանի վճռում:
հոդված 94. |
Վտարումը` առանց քաղաքացիներին այլ բնակելի տարածություն հատկացնելու |
Եթե վարձակալը, նրա ընտանիքի անդամները կամ նրա հետ համատեղ բնակվող մյուս անձինք սիստեմատիկաբար քայքայում կամ փչացնում են բնակելի տարածությունը կամ այն օգտագործում են ոչ նպատակին կամ սիստեմատիկաբար խախտելով սոցիալիստական համակեցության կանոնները, ուրիշների համար անհնարին են դարձնում նրանց հետ մեկ բնակարանում կամ մեկ տան մեջ բնակվելը, իսկ նախազգուշացման և հասարակական ներգործության միջոցներն ապարդյուն են եղել, ապա վարձատուի կամ այլ շահագրգռված անձանց պահանջով մեղավորների վտարումը կատարվում է առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու: Առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու կարող են վտարվել նաև ծնողական իրավունքներից զրկված անձինք, եթե անհնարին է ճանաչված այն երեխաների հետ նրանց համատեղ բնակությունը, որոնց նկատմամբ նրանք զրկված են ծնողական իրավունքներից:
Համատեղ բնակության անհնարինության պատճառով առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու վտարման ենթակա անձինք կարող են դատարանի կողմից պարտավորեցվել վտարման փոխարեն կատարելու զբաղեցրած տարածության փոխանակում մեկ այլ, փոխանակմամբ շահագրգռված կողմի մատնանշած բնակելի տարածության հետ:
Հոդված 95. | Քաղաքացիների վտարումը ինքնագլուխ զբաղեցրած բնակելի տարածությունից |
Բնակելի տարածությունը ինքնագլուխ զբաղեցրած անձինք վտարվում են առանց մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելու:
Հոդված 96. | Օրդերն անվավեր ճանաչելու հետևանքները |
Օրդեր ստացած անձանց անօրինական գործողությունների հետևանքով բնակելի տարածության օրդերը անվավեր ճանաչվելու դեպքում նրանք ենթակա են վտարման առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու: Եթե օրդերում նշված քաղաքացիները մինչ այդ օգտվել են պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տան բնակելի տարածությունից, նրանց պետք է հատկացվի այն բնակելի տարածությունը, որը նրանք զբաղեցրել էին, կամ այլ բնակելի տարածություն: Բնակելի տարածության օրդերը այլ հիմքերով անվավեր ճանաչվելու դեպքում օրդերում նշված քաղաքացիները ենթակա են վտարման` հատկացնելով այլ բնակելի տարածություն (սույն օրենսգրքի 93 հոդված) կամ նախկինում նրանց զբաղեցրած տարածությունը:
գ լ ու խ 3
պաշտոնեական բնակելի տարածություններից օգտվելը
հոդված 97. | Փաշտոնեական բնակելի տարածությունները |
Պաշտոնեական բնակելի տարածությունները նախատեսվում են այն քաղաքացիների բնակեցման համար, ովքեր իրենց աշխատանքային հարաբերությունների բնույթի կապակցությամբ պետք է բնակվեն աշխատանքի վայրում կամ նրա մոտակայքում: Բնակելի տարածությունը պաշտոնեականի թվին է դասվում պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ: Պաշտոնեական բնակելի տարածությունների համար, որպես կանոն, առանձնացվում են առանձին բնակարաններ:
հոդված 98. | Աշխատողների այն կատեգորիաների ցանկը, որոնց կարող են հատկացվել պաշտոնեական բնակելի տարածություններ |
Աշխատողների այն կատեգորիաների ցանկը, որոնց կարող են հատկացվել պաշտոնեական բնակելի տարածություններ, սահմանվում է խՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
խՍՀ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից որոշվող դեպքերում պաշտոնեական բնակելի տարածություններ կարող են հատկացվել առանձին կատեգորիաների զինծառայողի:
հոդված 99.
Պաշտոնեական բնակելի տարածությունները կոլտնտեսություններին պատկանող տներում
Կոլտնտեսություններին պատկանող տներում բնակելի տարածությունները պաշտոնեականի թվին դասելը (այդ թվում նաև խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքների կիրարկումից առաջ բնակեցված տներում) և այն կատեգորիաների աշխատողների ցանկի սահմանումը, որոնց կարող են այդպիսի տարածություններ հատկացվել, կատարվում են կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի կամ լիազորների ժողովի որոշմամբ, որը հաստատվում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:
Հոդված 100.
Պաշտոնեական բնակելի տարածությունների հատկացման և օգտագործման կարգը
Պաշտոնեական բնակելի տարածությունների հատկացման և օգտագործման կարգը սահմանվում է խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Պաշտոնեական բնակելի տարածություն հատկացնելու մասին որոշումն ընդունում են այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան, կոլտնտեսության վարչությունը, մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների կառավարման մարմինները, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների մարմինները, զորամասերի հրամանատարությունը, որոնց իրավասության տակ են գտնվում պաշտոնեական բնակելի տարածությունները:
Ընդունված որոշմանը համապատասխան` պաշտոնեական բնակելի տարածությունը օգտագործման է հատկացվում պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրված օրդերով:
Օրդերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Պաշտոնեական բնակելի տարածություններից օգտվելու նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-60, 79 հոդվածներով սահմանված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի կանոնները:
Հոդված 101.
Վտարումը պաշտոնեական բնակելի տարածություններից
ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցրած բանվորներն ու ծառայողները, ինչպես նաև կոլտնտեսության անդամությունից հեռացված կամ կոլտնտեսությունից սեփական ցանկությամբ դուրս եկած քաղաքացիները, իրենց հետ բնակվող բոլոր անձանց հետ մեկտեղ, ենթակա են վտարման պաշտոնեական բնակելի տարածությունից, առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու:
Հոդված 102. | Այն քաղաքացիները, որոնց վտարումը պաշտոնեական բնակելի տարածություններից չի թույլատրվում առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու |
Պաշտոնեական բնակելի տարածություններից վտարելու դեպքում (սույն օրենսգրքի 101 հոդված) առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու չեն կարող վտարվել` պատերազմի հաշմանդամները և զինծառայողների թվին պատկանող մյուս այն հաշմանդամները, ովքեր հաշմանդամ են դարձել ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիա կամ խեղում ստանալու հետևանքով կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով. Հայրենական մեծ պատերազմի այն մասնակիցները, ովքեր գտնվել են գործող բանակի կազմում. այն զինծառայողների ու պարտիզանների ընտանիքները, ովքեր զոհվել կամ անհայտ կորել են ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս. զինծառայողների ընտանիքները. ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության մարմինների շարքային կազմի և պետկազմի անձանց թվին պատկանող այն հաշմանդամները, ովքեր հաշմանդամ են դարձել պաշտոնեական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիա կամ խեղում ստանալու հետևանքով. պաշտոնեական բնակելի տարածություն հատկացրած ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում առնվազն տասը տարի աշխատած անձինք. այն պաշտոնից ազատված անձինք, որի կապակցությամբ նրանց բնակելի տարածություն է հատկացվել, բայց ովքեր չեն դադարեցրել աշխատանքային հարաբերությունները այդ տարածությունը հատկացրած ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ. ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լուծարքի կամ աշխատողների թվակազմի կամ հաստիքի կրճատման կապակցությամբ աշխատանքից ազատված անձինք. ծերության կենսաթոշակառուները, անհատական կենսաթոշակառուները. այն մահացած աշխատողի ընտանիքի անդամները, որին հատկացված է եղել պաշտոնեական բնակելի տարածությունը. աշխատանքի 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց թվին պատկանող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները. միայնակ անձինք` նրանց հետ բնակվող անչափահաս երեխաների հետ միասին:
գ լ ու խ 4
հանրակացարաններից օգտվելը
հոդված 103. | հանրակացարաններ |
Աշխատանքի կամ ուսման ժամանակամիջոցում բանվորների, ծառայողների, ուսանողների, սովորողների, ինչպես նաև այլ քաղաքացիների բնակության համար կարող են օգտագործվել հանրակացարանները: Որպես հանրակացարաններ տրամադրվում են հատկապես կառուցված կամ այդ նպատակով վերասարքավորված բնակելի տները: Հանրակացարանները կոմպլեկտավորվում են կահույքով, տնային գործածության և կուլտուր-կենցաղային ուրիշ առարկաներով, որոնք անհրաժեշտ են նրանցում ապրող քաղաքացիների բնակության, պարապմունքների և հանգստի համար:
խսհ Միության
օրենսդրությանը համապատասխան` հանրակացարանների օրինակելի կանոնադրությունը հաստատում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը, ԽՍՀՄ նախարարությունները, պետական կոմիտեները և գերատեսչությունները` համաձայնեցնելով համապատասխան արհմիութենական և կոմերիտական մարմինների հետ:
Հոդված 104. | Հանրակացարաններում բնակելի մակերես հատկացնելու և դրանից օգտվելու կարգը |
Հանրակացարաններում բնակելի մակերես հատկացնելու և դրանից օգտվելու կարգը որոշվում է խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Հանրակացարաններում բնակելի մակերեսը բանվորներին, ծառայողներին, ուսանողներին, սովորողներին և մյուս քաղաքացիներին հատկացվում է աշխատանքի կամ ուսման ժամանակամիջոցի համար ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի համատեղ որոշմամբ` պահպանելով հանրակացարանների համար սահմանված նորման:
Բնակելի մակերես հատկացնելու մասին որոշման հիման վրա ադմինիստրացիան օրդեր է տալիս հանրակացարանում հատկացված բնակելի մակերեսը զբաղեցնելու համար:
Օրդերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Այն անձանց, ովքեր հանրակացարանից դուրս են եկել ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ, զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նույն ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն կամ ուսումնական հաստատություն վերադառնալու դեպքում պետք է նորից բնակելի տարածություն հատկացվի հանրակացարանում:
հոդված 105. | Հանրակացարաններից վտարելը |
Աշխատանքը դադարեցրած սեզոնային, ժամանակավոր աշխատողներն ու ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատած անձինք, ինչպես նաև ուսումնական հաստատություններում սովորած և դրանցից դուրս մնացած անձինք ենթակա են վտարման առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու այն հանրակացարանից, որ նրանց հատկացվել է աշխատելու կամ սովորելու կապակցությամբ:
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների մյուս աշխատողները, ովքեր տեղավորվել են հանրակացարանում աշխատանքի կապակցությամբ, կարող են վտարվել առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու, եթե աշխատանքից ազատվել են սեփական ցանկությամբ առանց հարգելի պատճառների, աշխատանքային կարգապահությունը խախտելու կամ հանցագործություն կատարելու համար: Այլ հիմքերով աշխատանքը դադարեցրած անձինք, ինչպես նաև սույն օրենսգրքի 102 հոդվածում թվարկված անձինք կարող են վտարվել միայն նրանց մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելով:
գ լ ու խ 5
բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելը եվ դրանցից օգտվելը
հոդված 106. | Բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում բնակելի տարածություն ստանալու իրավունքը |
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն մտնելու բնակարանային-շինարարական կոոպերատիվի մեջ և բնակարան ստանալու այնտեղից:
հոդված 107. | Բնակարանային-շինարարական կոոպերատիվի մեջ ընդունվել ցանկացող քաղաքացիների հաշվառման կարգը |
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի մեջ ընդունվել ցանկացող քաղաքացիների հաշվառման կարգը սահմանվում է խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվ ընդունվել ցանկացող քաղաքացիներին հաշվառման վերցնելը կատարվում է ըստ այդ քաղաքացիների բնակության վայրի պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի մասնակցությամբ, կամ ըստ նրանց աշխատանքի վայրի այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի համատեղ որոշմամբ, որին առընթեր կազմակերպվում է կոոպերատիվը:
Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ այդ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատանքը թողած քաղաքացիները, ինչպես նաև արտադրությունում դժբախտ պատահարի կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով մահացած աշխատողների ընտանիքները հաշվառման են ընդունվում այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բանվորների և ծառայողների հետ համահավասար:
հոդված 108. |
Քաղաքացիներին բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ ընդունելու պայմանները |
Քաղաքացիներին բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ ընդունելու պայմանները սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ կարող են ընդունվել 18 տարին լրացած անձինք, ովքեր մշտապես բնակվում են այն բնակավայրում, որտեղ կազմակերպվում է բնակարանային-շինարարական կոոպերատիվը, և բնակարանային պայմանները բարելավելու կարիք ունեն:
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ ընդունելու այլ պայմաններ և հիմքեր:
Հոդված 109. |
Բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման և գործունեության կարգը |
Բնակարանային-շինարարական կոոպերատիվները կազմակերպվում են պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի համապատասխան վարչությանը կամ բաժնին առընթեր, կամ էլ ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանն առընթեր:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման և գործունեության կարգը սահմանվում է խսհ Միության օրենսդրությամբ, բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնագրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնագիրքը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվը գործում է բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնագրքին համապատասխան` կոոպերատիվ ընդունվող անձանց ընդհանուր ժողովի կողմից ընդունված կանոնագրքի հիման վրա: Բնակարանային-շինարարական կոոպերատիվի կանոնագիրքը ենթակա է գրանցման պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեում` ըստ կոոպերատիվի կազմակերպման վայրի:
Կազմակերպվող բնակարանային-շինարարական կոոպերատիվի մեջ ընդունվող այն քաղաքացիները, որոնք մտցված են պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից հաստատված անձանց ցուցակի մեջ, տվյալ կոոպերատիվի անդամներ են համարվում կանոնագրքի գրանցման պահից: Գործող բնակարանային-շինարարական կոոպերատիվ ընդունված քաղաքացիները նրա անդամներն են համարվում ընդհանուր ժողովի որոշումը պատգամավորների տեղական խորհրդի համապատասխան գործադիր կոմիտեի կողմից հաստատվելու պահից:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվները իրենց պատկանող բնակելի տների շահագործումն ու նորոգումն իրականացնում են կոոպերատիվ սեփականության իրավունքներով:
հոդված 110. | Պատգամավորների տեղական խորհուրդների վերահսկողությունը բնակարանային-շինարարական կոոպերատիվների գործունեության նկատմամբ |
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները վերահսկողություն են իրականացնում բնակարանային-շինարարական կոոպերատիվների գործունեության, նրանց պատկանող տների շահագործման և նորոգման նկատմամբ: Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն իրավունք ունի վերացնելու կոոպերատիվի ընդհանուր ժողովի կամ նրա վարչության որոշումը, եթե այն հակասում է օրենսդրությանը:
հոդված 111.
Պետության օգնությունը բնակարանային-շինարարական կոոպերատիվներին
Պետությունը բնակարանային-շինարարական կոոպերատիվներին օգնություն է ցույց տալիս նրանց պատկանող տների շահագործման և նորոգման, ինչպես նաև հիմնական նորոգում կատարելու ժամանակամիջոցում բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամներին բնակելի տարածություններով ապահովելու գործում, երբ նորոգումը չի կարող կատարվել առանց այն տներում բնակվող քաղաքացիների վտարման:
Եթե բնակարանային-շինարարական կոոպերատիվներին պատկանող տունը ենթակա է քանդման պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ, քանդված տան փոխարեն կոոպերատիվին որպես սեփականություն տրվում է համարժեք բնակելի տուն:
Հոդված 112.
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամին բնակելի տարածություն հատկացնելը
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ ընդունված անձին, կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ, որը հաստատում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն, հատկացվում է մեկ կամ մի քանի սենյակից բաղկացած առանձին բնակարան` ընտանիքի անդամների թվին, նրա փայավճարի գումարին և բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնագրքով նախատեսվող բնակելի մակերեսի առավելագույն չափին համապատասխան:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի տանը բնակարանների բնակեցումը կատարվում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրվող օրդերներով: Օրդեր տալուց հրաժարվելը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Օրդերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Հոդված 113.
Կոոպերատիվի անդամի զբաղեցրած բնակելի տարածության փոխանակումը այլ բնակելի տարածության հետ
Կոոպերատիվի անդամը իրավունք ունի, իր հետ համատեղ բնակվող իր ընտանիքի անդամների համաձայնությամբ, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվությամբ, իր զբաղեցրած բնակելի տարածությունը փոխանակելու տեղական խորհուրդների, պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունների տների, բնակարանային- շինարարական մյուս կոոպերատիվների տների այլ բնակելի տարածության հետ ինչպես տվյալ բնակավայրում, որտեղ նա բնակվում է, այնպես էլ ուրիշ բնակավայրերում, պայմանով, որ բնակարանային-շինարարական կոոպերատիվի տանը բնակեցվող անձը, սահմանված կարգի պահպանումով, ընդունվի կոոպերատիվի անդամ:
Եթե փոխանակման շուրջը կոոպերատիվի անդամի և նրա ընտանիքի անդամների միջև համաձայնություն չի կայացվել, ապա կոոպերատիվի անդամը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամը, որի համար փայակուտակման մասի նկատմամբ իրավունք է ճանաչված, իրավունք ունի դատական կարգով պահանջելու իր զբաղեցրած բնակելի տարածության հարկադրական փոխանակում տարբեր տներում (բնակարաններում) գտնվող տարածությունների հետ:
Փոխանակում չի թույլատրվում սույն օրենսգրքի 66 հոդվածում նշված դեպքերում:
Հոդված 114.
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի բնակարանային իրավունքների և պարտականությունների որոշումը
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները, բնակելի տարածություններից օգտվելու պայմանները և դրանց օգտագործումը դադարեցնելու հիմքերը որոշվում են կոոպերատիվի կանոնագրքով:
Բնակելի տարածությունը վարձով տալու և նրանում ժամանակավոր բնակիչներ բնակեցնելու կարգը, ժամանակավոր բացակայող կոոպերատիվի անդամի և նրա ընտանիքի անդամների համար բնակարանի նկատմամբ իրավունքի պահպանման պայմանները, փայակուտակումը բաժանելու դեպքում բնակելի տարածության օգտագործման կարգը և բնակարանային-շինարարական կոոպերատիվի տան բնակելի տարածությունների օգտագործման մյուս պայմանները պետք է նախատեսվեն բնակարանային-շինարարական կոոպերատիվի կանոնագրքով:
գ լ ու խ 6
բնակելի տարածություններից օգտվելը անհատական բնակարանային ֆոնդի տներում
Հոդված 115.
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակելի տնից օգտվելը
Անձնական սեփականության իրավունքով բնակելի տուն (տան մի մաս) ունեցող քաղաքացիները այն օգտագործում են անձամբ բնակվելու և իրենց ընտանիքների անդամների բնակության համար: Նրանք իրավունք ունեն տանը բնակեցնելու այլ քաղաքացիների, ինչպես նաև այն վարձով տալու խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ սահմանված պայմաններով ու կարգով:
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակելի տան (տան մի մասի) առավելագույն չափը, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող բնակելի տան օգտագործման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
հոդված 116.
Տան պահպանությունն ապահովելու` սեփականատիրոջ պարտականությունները
Որպես անձնական սեփականություն բնակելի տուն ունեցող քաղաքացիները պարտավոր են ապահովել նրա պահպանությունը, իրենց հաշվին կատարել ընթացիկ ու հիմնական նորոգում, կարգին վիճակում պահել տանը հարող տերիտորիան:
Եթե քաղաքացին անտնտես վերաբերմունք է ցույց տալիս իրեն պատկանող տան նկատմամբ, առաջանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 143 հոդվածով նախատեսված հետևանքները:
Հոդված 117.
Պետության աջակցությունը քաղաքացիներին պատկանող բնակելի տների նորոգման և բարեկարգման գործում
Որպես անձնական սեփականություն բնակելի տներ ունեցող քաղաքացիներին պետությունն աջակցություն է ցույց տալիս դրանց նորոգման ու բարեկարգման գործում: Քաղաքացիներին պատկանող տների նորոգումը նրանց ցանկությամբ կարող է կատարվել բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկությունների կողմից:
Հոդված 118.
Պատգամավորների տեղական խորհուրդների վերահսկողությունը քաղաքացիներին պատկանող տների պահպանման նկատմամբ
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները վերահսկողություն են իրականացնում քաղաքացիներին պատկանող տների պահպանման նկատմամբ:
Հոդված 119.
Որպես անձնական սեփականություն բնակելի տուն ունեցող քաղաքացիների իրավունքների երաշխիքները
Քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տները նրանցից չեն կարող վերցվել, սեփականատերը չի կարող զրկվել բնակելի տնից օգտվելու իրավունքից, բացի խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:
Հոդված 120.
Բնակելի տան սեփականատիրոջ ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները
Բնակելի տան սեփականատիրոջ ընտանիքի անդամները, որոնց նա բնակեցրել է իրեն պատկանող տանը, իրավունք ունեն նրա հետ համահավասար օգտվելու տան բնակելի տարածություններից, եթե նրանց բնակեցնելիս այլ վերապահում չի եղել: Սեփականատիրոջ ընտանիքի անդամներ են ճանաչվում սույն օրենսգրքի 54 հոդվածի առաջին մասում նշված անձինք: Նրանք իրավունք ունեն սեփականատիրոջ կողմից իրենց տրամադրված տարածությունում բնակեցնելու իրենց անչափահաս երեխաներին. ընտանիքի այլ անդամների բնակեցումը թույլատրվում է միայն սեփականատիրոջ համաձայնությամբ: Բնակելի տարածությունից օգտվելու իրավունքը այդ անձանց համար պահպանվում է բնակելի տան սեփականատիրոջ հետ ընտանեկան հարաբերությունները դադարեցնելու դեպքում ևս:
Բնակելի տարածությունից օգտվելու կարգի և ծախսերին մասնակցելու չափի վերաբերյալ սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 121.
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածության վարձակալության պայմանագրի կնքումը
Որպես անձնական սեփականություն բնակելի տուն (տան մի մաս) ունեցող քաղաքացին իրավունք ունի այդ տունը կամ տան մի մասը վարձով տալու ուրիշ քաղաքացու:
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը և բնակելի տարածությունից օգտվելու մյուս պայմանները սահմանվում են կողմերի համաձայնությամբ:
Հոդված 122.
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածությունից օգտվելու և կոմունալ ծառայությունների վարձը
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածությունից օգտվելու վարձը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, սակայն չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից այդ տների համար սահմանած առավելագույն դրույքները:
Կոմունալ ծառայությունների վարձը գանձվում է բնակելի տարածությունից օգտվելու վարձից անկախ, ըստ սահմանված կարգով հաստատված տարիֆների:
Բնակելի տարածությունից օգտվելու և կոմունալ ծառայությունների համար վարձ մուծելու ժամկետները որոշվում են կողմերի համաձայնությամբ:
Հոդված 123.
Վարձակալի իրավունքը` բնակեցնելու իր ընտանիքի անդամներին
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տան բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի իրեն վարձով տրված բնակելի տարածությունում բնակեցնելու իր անչափահաս երեխաներին: Եթե վարձակալը զբաղեցնում է մեկուսացված բնակելի տարածություն, իրավունք ունի իր հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների համաձայնությամբ բնակեցնելու նաև իր ամուսնուն և անաշխատունակ ծնողներին:
Ուրիշ անձանց բնակեցումը թույլատրվում է միայն տան սեփականատիրոջ համաձայնությամբ և վարձակալի հետ համատեղ բնակվող նրա ընտանիքի անդամների համաձայնությամբ:
Հոդված 124.
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում վարձակալության պայմանագրի փոփոխում թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 123 հոդվածով նախատեսված դեպքերի:
Վարձակալի մահվան դեպքում տան սեփականատերը պարտավոր է վարձակալության պայմանագրի մնացած ժամանակամիջոցի համար վարձակալության պայմանագիր կնքել մահացածի ընտանիքի` վարձով տրված տարածությունում բնակվող չափահաս անդամներից մեկի հետ:
հոդված 125.
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածության փոխանակումը
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տան բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի, տան սեփականատիրոջ համաձայնությամբ, իր զբաղեցրած բնակելի տարածությունը փոխանակելու այդ տան կամ անձնական սեփականություն հանդիսացող ուրիշ տան վարձակալի հետ` վարձակալության պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների փոխադարձ հանձնումով:
Բնակելի տարածությունների փոխանակման համար համաձայնություն տալուց` տան սեփականատիրոջ հրաժարվելը վարձակալի կողմից չի կարող վիճարկվել դատական կարգով:
Հոդված 126.
Վարձակալի վտարումը տան հիմնական նորոգման ընթացքում
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տան հիմնական նորոգում կատարելու անհրաժեշտության դեպքում, եթե նորոգումը չի կարող կատարվել առանց տանը բնակվող անձանց վտարելու, տան սեփականատերը իրավունք ունի պահանջելու վարձակալների վտարում:
Քաղաքացին, որին տունը պատկանում է անձնական սեփականության իրավունքով, պարտավոր չէ հիմնական նորոգման ժամանակամիջոցում վարձակալին այլ բնակելի տարածություն տրամադրել:
Եթե վարձակալը հրաժարվում է ազատել բնակելի տարածությունը, տան սեփականատերը իրավունք ունի պահանջելու նրա վտարումը դատական կարգով:
Նորոգումն ավարտելուց հետո տան սեփականատերը պարտավոր է վտարվածներին իրեն պատկանող տանը տրամադրել նախկինում նրանց զբաղեցրած կամ այլ համարժեք բնակելի տարածություն, բացառությամբ այն դեպքերի, երբ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից հաստատված տան վերակառուցման պլանին համապատասխան` վարձակալի զբաղեցրած բնակելի տարածությունը չի պահպանվում:
հոդված 127. | Բնակելի տան վարձակալության պայմանագիրը նորոգելու` վարձակալի իրավունքը |
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տան բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վարձակալը իրավունք ունի նորոգելու պայմանագիրը:
Տան սեփականատերը իրավունք ունի հրաժարվելու պայմանագիրը նորոգելուց, այդ մասին վարձակալին նախազգուշացնելով պայմանագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ, եթե բնակելի տարածությունը անհրաժեշտ է տան սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների բնակության համար, ինչպես նաև այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված պարտականությունները վարձակալի կողմից սիստեմատիկորեն չեն կատարվում: Վեճ ծագելու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Վարձակալը իրավունք չունի պահանջելու պայմանագրի նորոգում, եթե պայմանագիրը կնքվել է մեկ տարուց ոչ ավելի ժամկետով` այդ ժամկետը լրանալուց հետո բնակելի տարածությունը ազատելու պարտավորությամբ:
Հոդված 128. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը վարձակալի կողմից |
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տան բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:
Հոդված 129. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը սեփականատիրոջ պահանջով |
Եթե բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետ նշելու, ապա սեփականատերը իրավունք ունի պահանջելու նրա լուծումը դատական կարգով, երբ վարձով տրված բնակելի տարածությունը անհրաժեշտ է տան սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների բնակության համար: Պայմանագրի լուծման մասին վարձակալը պետք է նախազգուշացվի երեք ամիս առաջ:
Բնակելի տարածությունից օգտվելու և կոմունալ ծառայությունների վարձը վարձակալի կողմից սիստեմատիկաբար չմուծվելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 94 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով, սեփականատերը իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջելու պայմանագրի լուծում:
Պայմանագրի գործողությունը դադարեցվելու դեպքում այն վարձակալը, որը հրաժարվում է ազատել բնակելի տարածությունը, իր հետ բնակվող բոլոր անձանց հետ միասին ենթակա է վտարման դատական կարգով, առանց այլ բնակելի տարածություն տրամադրելու:
Հոդված 130. | Վարձակալության պայմանագրի փոփոխումը կամ լուծումը տան սեփականության իրավունքը ուրիշ անձի անցնելու դեպքում |
Եթե այն տան սեփականության իրավունքը, որտեղ գտնվում է վարձով տրված բնակելի տարածությունը, անցնում է ուրիշ անձի, վարձակալության պայմանագիրը ուժի մեջ է մնում մինչև նրանում նշված ժամկետը լրանալը:
Եթե վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետ նշելու, տան նոր սեփականատերը կարող է հրաժարվել պայմանագիրը նորոգելուց կամ այն լուծել սույն օրենսգրքի 127 և 129 հոդվածներում նշված հիմքերով ու կարգով:
Հոդված 131. | Քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածությունից ցմահ օգտվելու իրավունքը |
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տանը բնակելի տարածությունից ցմահ օգտվելու իրավունքը, ինչպես նաև այդ բնակելի տարածությունից օգտվելու պայմաններն ու կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
Հոդված 132. | Այն քաղաքացիների ապահովումը բնակելի տարածություններով, որոնց տները ենթակա են քանդման` հողամասերը վերցվելու կապակցությամբ |
Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասերը վերցվելու կապակցությամբ քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տները քանդելու դեպքում հիշյալ քաղաքացիներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև այդ տներում մշտապես բնակվող մյուս քաղաքացիներին սահմանված նորմաներով բնակարաններ են հատկացվում պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տներում: Բացի դրանից, բնակելի տների սեփականատերերին, ըստ նրանց ընտրության, կամ վճարվում է քանդվող տների, շինությունների և կառուցվածքների արժեքը, կամ իրավունք է տրվում իրենց հայեցողությամբ օգտագործելու այդ տները, շինությունները և կառուցվածքները քանդելուց հետո մնացած նյութերը: Քաղաքացիների ցանկությամբ, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները նրանց հնարավորություն են ապահովում (բնակարաններ հատկացնելու փոխարեն) արտահերթ կարգով դառնալու բնակարանային-շինարարական կոոպերատիվների անդամներ և այնտեղ ստանալու բնակարաններ:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` բնակարաններ հատկացնելու կարգը, քանդվող տների, շինությունների և կառուցվածքների արժեքի հատուցման չափերն ու կարգը սահմանում է ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը:
հոդված 133. | Քանդման ենթակա բնակելի տների և շինությունների տեղափոխումը |
Քաղաքացիների ցանկությամբ, նրանց պատկանող` քանդման ենթակա բնակելի տները և շինությունները կարող են տեղափոխվել ու վերականգնվել նոր տեղում:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, տների` շինությունների ու կառուցվածքների տեղափոխման պայմանները սահմանում է ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը:
հոդված 134. | Նոր տեղում բնակելի տների, շինությունների և կառուցվածքների կառուցումը այն քաղաքացիների համար, որոնց տները ենթակա են քանդման |
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` խսհ Նախարարների խորհրդի կողմից սահմանված դեպքերում այն քաղաքացիների համար, որոնց տները ենթակա են քանդման, նրանց ցանկությամբ, նոր տեղում կառուցվում են բնակելի տներ, շինություններ ու կառուցվածքներ և հանձնվում այդ քաղաքացիներին` որպես անձնական սեփականություն: Ընդ որում, քանդվող բնակելի տների, շինությունների և կառուցվածքների արժեքը չի հատուցվում:
հատված iy
բնակարանային ֆոնդի պահպանության ապահովումը, նրա շահագործումն ու նորոգումը
Հոդված 135. | Բնակարանային ֆոնդի պահպանության ապահովումը |
Պետական և հասարակական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք պարտավոր են հոգ տանել բնակարանային ֆոնդի պահպանության և նրա բարեկարգության բարձրացման մասին:
Այն ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, որոնց հաշվեկշռում է գտնվում բնակարանային ֆոնդը, պատասխանատվություն են կրում նրա պահպանության համար:
Հոդված 136. | Բնակարանային ֆոնդի պահպանությունն ապահովելու ուղղությամբ վարձատուի պարտականությունները |
Վարձատուն պարտավոր է ժամանակին կատարել բնակելի տների նորոգումը, ապահովել տների և բնակելի տարածությունների ինժեներային սարքավորումների անխափան աշխատանքը, տների մուտքերի, ընդհանուր օգտագործման մյուս տեղերի և տներին հարող տերիտորիայի պատշաճ պահպանումը:
Բնակարանային ֆոնդի հիմնական նորոգումը, բնակելի տների ինժեներային սարքավորումների աշխատանքում տեղ գտած անսարքությունների վերացումը և բնակելի տարածությունների ընթացիկ նորոգումը, որը պետք է կատարի վարձատուն, իրականացվում են բնակարանային ֆոնդի տեխնիկական շահագործման կանոններին և նորմաներին համապատասխան:
Անհետաձգելի անհրաժեշտությունից բխող դեպքերում վարձատուի կողմից նորոգման պարտականությունները չկատարելը բնակելի տարածության վարձակալին իրավունք է տալիս կատարելու նորոգում և նրա արժեքը մտցնելու բնակարանային վարձի հաշվի մեջ:
Հոդված 137. | Բնակելի տների պահպանությունն ապահովելու ուղղությամբ քաղաքացիների պարտականությունները |
Քաղաքացիները պարտավոր են ապահովել բնակելի տարածությունների պահպանությունը, հոգատարությամբ վերաբերվել սանիտարատեխնիկական և մյուս սարքավորումներին, բարեկարգման օբյեկտներին, պահպանել բնակելի տան և տանը հարող տերիտորիայի պահպանման կանոնները, հակահրդեհային անվտանգության կանոնները, մաքրություն ու կարգ պահպանել մուտքերում, վերելակների խցիկներում, սանդղավանդակներում և ընդհանուր օգտագործման մյուս տեղերում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող պայմաններով ու կարգով բնակելի տարածություններում վարձակալները պետք է իրենց հաշվին կատարեն բնակելի տարածությունների` իրենց պարտականություններին վերագրված ընթացիկ նորոգում, իսկ բնակելի տարածությունն ազատելիս` այն հանձնել պատշաճ վիճակում:
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները քաղաքացիներին աջակցություն են ցույց տալիս բնակելի տարածությունների ընթացիկ նորոգման գործում:
Այն ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, որոնց հաշվեկշռի մեջ է գտնվում բնակարանային ֆոնդը, նույնպես քաղաքացիներին աջակցություն են ցույց տալիս բնակելի տարածությունների ընթացիկ նորոգման գործում:
Հոդված 138. |
Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի և բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի շահագործման ու նորոգման կազմակերպումը |
Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի շահագործումն ու նորոգումը իրականացվում են բնակարանային ֆոնդի շահագործման և նորոգման միասնական կանոնների ու նորմաների պարտադիր պահպանմամբ:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` քաղաքներում և քաղաքատիպ ավաններում պետական բնակարանային ֆոնդի (անկախ գերատեսչական պատկանելությունից) շահագործումն ու նորոգումը իրականացնում են միասնական բնակարանային-շահագործման և միասնական նորոգման շինարարական ծառայությունները` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով:
Պետական բնակարանային-շահագործման և նորոգման-շինարարական ծառայությունները պայմանագրով իրականացնում են հանրային բնակարանային ֆոնդի տների և բնակարանային-շինարարական կոոպերատիվների տների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը:
Հոդված 139. | Կոլտնտեսություններին, սովխոզներին և գյուղական վայրերում գտնվող մյուս կազմակերպություններին պատկանող բնակելի տների շահագործման ու նորոգման կազմակերպումը |
Կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղական վայրերում գտնվող մյուս ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող բնակելի տների շահագործումն ու նորոգումը իրականացնում են նրանց բնակարանային-շահագործման և նորոգման-շինարարական ծառայությունները: Այդպիսի ծառայություններ չլինելու դեպքում հիշյալ տների շահագործումն ու նորոգումն իրականացնում են պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային-շահագործման և նորոգման-շինարարական կազմակերպությունները:
Հոդված 140. | Բնակարանային ֆոնդի նորոգման պլանավորումը |
Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանում առանձին տողով առաջադրանքներ են սահմանվում Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների, նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների համար` բնակարանային տնտեսության հիմնական ֆոնդերի հիմնական և ընթացիկ նորոգման գծով:
Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ԽՍՀՄ նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների հետ համաձայնեցնում է նրանց ենթակա և Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող բնակելի ֆոնդի հիմնական և ընթացիկ նորոգման պլանները:
Հանրային բնակելի ֆոնդի հիմնական և ընթացիկ նորոգման պլանավորումը իրականացնում են կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների կառավարման մարմինները, արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների մարմինները:
Հոդված 141. |
Բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման ծախսերի ֆինանսավորումը |
Պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման (ընթացիկ և հիմնական) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է բնակարանային-շահագործման կազմակերպությունների միջոցների հաշվին, իսկ այդ միջոցները չբավականացնելու դեպքում` պետական բյուջեի հաշվին:
Գերատեսչական բնակարանային ֆոնդի շահագործման և ընթացիկ նորոգման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ենթակա բնակարանային-շահագործման կազմակերպությունների միջոցների հաշվին, իսկ այդ միջոցները չբավականացնելու դեպքում` համապատասխան ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջոցների հաշվին: Գերատեսչական բնակարանային ֆոնդի հիմնական նորոգումը կատարվում է համապատասխան ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հանրային բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ֆոնդատերերի սեփական միջոցների հաշվին:
Բնակարանային-շահագործման կազմակերպությունների հաշվեկշռի մեջ գտնվող բնակելի տներում առևտրական, կենցաղային և ոչ արդյունաբերական բնույթի այլ կարիքների համար նախատեսված առանձին ոչ բնակելի շինությունների և ոչ բնակելի տարածությունների շահագործման ու նորոգման հետ կապված ծախսերը, ինչպես նաև դրանց շահագործման ու նորոգման նյութատեխնիկական ապահովումը հաշվի են առնվում բնակարանային-շահագործման կազմակերպությունների տնտեսական գործունեությունը պլանավորելիս:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում շահագործման ու նորոգման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է կոոպերատիվների միջոցների հաշվին:
Հոդված 142. | Բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման նյութատեխնիկական ապահովումը |
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` պետական և հանրային բնակարանային ֆոնդի և բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի շահագործման ու նորոգման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսները, դրանց ծախսման նորմաներին համապատասխան, հատկացվում են միութենական հանրապետությունների նախարարների խորհուրդներին, ԽՍՀՄ Նախարարություններին, պետական կոմիտեներին ու գերատեսչություններին` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
հատված y
պատասխանատվություն բնակարանային օրենսդրությունը խախտելու համար
Հոդված 143. | Պատասխանատվություն բնակարանային ֆոնդի ոչ պատշաճ օգտագործման և բնակարանային օրենսդրության մյուս խախտումների համար |
Այն անձինք, ովքեր մեղավոր են`
բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման ընդունելու, հաշվառումից հանելու և քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու կարգը խախտելու,
բնակելի տների և բնակելի տարածությունների բնակեցման սահմանված ժամկետները չպահպանելու,
բնակելի տարածություններից օգտվելու կանոնները, ընդհանուր օգտագործման տեղերի, սանդղավանդակների, վերելակների, մուտքերի, տներին հարող տերիտորիաների սանիտարական պահպանման կանոնները խախտելու,
բնակելի տներն ու բնակելի տարածությունները ինքնագլուխ վերասարքավորելու և վերահատակագծելու ու դրանք նպատակին չօգտագործելու,
բնակելի տների, բնակելի տարածությունների և ինժեներային սարքավորումների շահագործման կանոնները խախտելու, դրանք անխնամ պահելու,
բնակելի տները, բնակելի տարածությունները, դրանց սարքավորումները և բարեկարգման օբյեկտները փչացնելու մեջ,
քրեական, վարչական կամ այլ պատասխանատվություն են կրում խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է պատասխանատվություն սահմանվել բնակարանային օրենսդրության նաև այլ խախտումների համար:
Հոդված 144. | Բնակարանային ֆոնդին պատճառված վնասի հատուցումը |
Բնակելի տներին, բնակելի տարածություններին, ինժեներային սարքավորումներին, բարեկարգման օբյեկտներին և տներին հարող հողամասերում եղած կանաչ տնկարկներին վնաս պատճառած ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են հատուցել պատճառած վնասը:
Պաշտոնատար անձինք և մյուս աշխատողները, որոնց մեղքով ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները կատարել են վնասի հատուցման հետ կապված ծախսեր, նյութական պատասխանատվություն են կրում սահմանված կարգով:
հատված yi
բնակարանային վեճերի լուծումը
Հոդված 145. | Բնակարանային վեճերի լուծման կարգը |
Բնակարանային վեճերը խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` լուծվում են դատարանի, արբիտրաժի, միջնորդ դատարանի և ընկերական դատարանի կողմից, ինչպես նաև դրա համար լիազորված մյուս մարմինների կողմից:
հատված yii
եզրափակիչ դրույթներ
հոդված 146. | Արտասահման ուղարկված քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելը |
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, արտասահման աշխատանքի ուղարկված քաղաքացիները բնակելի տարածություններով ապահովվում են գտնվելու վայրում` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով ու պայմաններով:
հոդված 147. | Միջազգային պայմանագրեր |
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, եթե ԽՍՀՄ միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան խորհրդային բնակարանային օրենսդրության բովանդակած կանոնները, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:
Նույնպիսի կարգ կիրառվում է Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության վերաբերմամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրությամբ նախատեսված կանոնները: