ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 153-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 107-րդ, 108-րդ կետերը և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1. Հաստատել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 153-Ա որոշման |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. ապրիլի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 11-13-րդ հոդվածներ, 17-19-րդ հոդվածներ, 53-րդ հոդված, 56-58-րդ հոդվածներ, 59-61-րդ հոդվածներ, 68-րդ հոդված, 73-85-րդ հոդվածներ, 88-89-րդ հոդվածներ, 89-100-րդ հոդվածներ, 103-110-րդ հոդվածներ |
2. |
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ հոդված, 7-րդ հոդված, 8-րդ հոդված, 76-77-րդ հոդվածներ, 109-րդ հոդված |
3. |
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 11-13-րդ հոդվածներ, 56-59-րդ հոդվածներ, 67-րդ հոդված, 89-րդ հոդված |
4. |
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 103-րդ հոդված, 105-107-րդ հոդվածներ, 109-110-րդ հոդվածներ |
5. |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 81-85-րդ հոդվածներ |
6. |
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 92-րդ հոդված |
7. |
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 86-րդ հոդված |
8. |
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 77-րդ հոդված, 79-րդ հոդված, 109-րդ հոդված |
9. |
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 86-88-րդ հոդվածներ |
10. |
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 72-րդ հոդված |
11. |
«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 55-րդ հոդված |
12. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 86-88-րդ հոդվածներ |
13. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 452-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 103-110-րդ հոդվածներ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |