ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2024 թվականի N 07-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 02-Ն որոշման NN 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1-6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -12
Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ Է. ԱՐՇԱԿՅԱՆ Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. ՄԱՐԴՈՅԱՆ Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ Ա. ՍՈԼՈՅԱՆ Է. ՍՈՂՈՅԱՆ Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -4
Վ. ԱՆԱԽԱՍՅԱՆ Ջ. ՊՈՂՈՍՅԱՆ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ Ի. ՏՈՄԵՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԱՐՇԱԿՅԱՆ |
2024 փետրվարի 14 ք. Տաշիր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2024 թվական: