ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2023 թվականի N 1349-Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ժամանակավոր պահպանվող ապրանքների և այլ ապրանքների պահպանության առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 11-ի N 1349-Ն որոշման |
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ապրանքների ժամանակավոր պահպանության հետ մեկտեղ թույլատրվում է այլ ապրանքների պահպանություն՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով սույն առանձնահատկությունները:
2. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում (այսուհետ՝ տարածքներ) ժամանակավոր պահպանվող ապրանքների հետ մեկտեղ թույլատրվում է լիազորված տնտեսական օպերատորներին սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների պահպանությունը՝ լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում դրանց առանձին տեղակայման պայմանով, որն ապահովվում է լիազորված տնտեսական օպերատորի համար ընդունելի ցանկացած եղանակով և հնարավորություն է ընձեռում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները հստակ տարբերակելու պահպանվող այլ ապրանքներից:
3. Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում ժամանակավոր պահպանվող ապրանքներից այլ՝ սույն հավելվածի 2-րդ կետում նշված ապրանքների առանձին տեղակայումը մաքսային հսկողության գոտում կարող է իրականացվել՝ ժամանակավոր պահպանվող ապրանքները համապատասխան ցուցանակներով կամ գրառումներով, տարածքներում տեխնոլոգիական անցումներով, միջնապատերով, սահմանազատող ժապավեններով առանձնացնելով կամ դրանք մաքսային հսկողության գոտու՝ ամբողջովին առանձնացված հատվածներում տեղակայելով:
4. Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում թույլատրվում է ժամանակավոր պահպանության հանձնված հոսուն և սորուն ապրանքների հետ մեկտեղ նույն տեսակի և որակի այլ ապրանքների պահպանությունը:
5. Սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները չեն տարածվում լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող և ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձանց նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական: