ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1195-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, առաջնորդվելով Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությամբ սահմանված՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (այսուհետ՝ ԳՏՃՄ) ուղղությամբ կրթությանը, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը նպաստելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմն ու աշխատակարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու մասին» N 230-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 1195-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
ՀՀ փոխվարչապետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ՝ Հակոբ Արշակյան (համաձայնությամբ)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (խորհրդի քարտուղար)
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ե. Զորյան | - Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր տեխնոլոգ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Էլեկտրական և էլեկտրոնային ինժեներների ինստիտուտի (IEEE) անդամ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Գ. Իսրայելյան | - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական, Սթարմուս (Starmus) փառատոնի հիմնադիր (համաձայնությամբ) | |
Հ. Սաֆոյան | - «ՍԱԴԱ սիստեմս» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Եսայան | - «Քագնիզ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի անդամ, «Ինթելինեյր» ընկերության համահիմնադիր և խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Ա. Հովհաննիսյան | - Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Կ. Գյուլբուդաղյան | - «Սթրաթեջիք վելյու վենչուրս» ընկերության հիմնադիր, Բերկլիի համալսարանի Սքայդեք աքսելերատորի խորհրդական դեսպան, «Բիգքընթրոլս» ընկերության խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Ա. Փաթափության | - Կենսաբանական գիտությունների դոկտոր՝ մոլեկուլային կենսաբան, Նոբելյան մրցանակակիր, Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (համաձայնությամբ) | |
Ս. Սիմոնյան | - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր, «Էփիջի Լէբս ԷյԷմ» ընկերության հիմնադիր, «Ինեթ Թեքնոլոջիս» ընկերության համահիմնադիր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ (համաձայնությամբ) | |
Մ. Փափազյան | - Սան Հոզե համալսարանի նախկին ռեկտոր, Նյու Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախկին ռեկտոր (համաձայնությամբ) | |
Ֆ. Ահարոնյան | - Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Աստղամասնիկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի կենտրոնի (CAPPA) տնօրեն, Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտում (DIAS) դասախոս, Չինաստանի նախագահի գիտական դրամաշնորհային դափնեկիր (համաձայնությամբ) | |
Ս. Մինասյան | - Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Պապոյան | - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Եվրոպական օպտիկական ընկերության անդամ, Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդի անդամ (համաձայնությամբ) | |
Ա. Ափրահամյան | - Միջուկային ֆիզիկոս, Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, Երևանի Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հիմնադրամի նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (համաձայնությամբ) | |
Գարօ Հ Արմեն | - Ամերիկահայ գիտնական, գործարար և բարերար, ֆիզիկական քիմիայի դոկտոր, «Ագենուս» կենսատեխնոլոգիական ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր (համաձայնությամբ) | |
Վ. Ալեքսանյան | - Ինժեներական ասոցիացիայի տնօրեն, «Պրոջեքթ ինթեգրեյշըն» ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Բալդրյան | - Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Բաղդասարյան | - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ, «Դատաարտ Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1195-Ա որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշումով, Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությամբ և սույն աշխատակարգով։
2. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Խորհրդի նախագահը խորհրդի անդամների կազմից կարող է նշանակել խորհրդի նախագահի տեղակալներ, որոնց թիվը չի կարող գերազանցել երկուսը: Խորհրդի քարտուղարը նշանակվում է խորհրդի նախագահի կողմից։
3. Խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 28-ը։ Խորհրդի անդամները պետք է լինեն պետական կառավարման համակարգի համապատասխան քաղաքականության և ռազմավարության մշակման համար պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչներ և պետական կառավարման համակարգից դուրս գտնվող՝ գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտների հեղինակություն վայելող ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված:
4. Խորհուրդը քննարկում է ԳՏՃՄ կրթության, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացման, նշված ուղղություններով պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրման, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակման, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության հետ կապված հարցեր և քննարկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին։
5. Խորհուրդը կարող է ստեղծել ժամանակավոր աշխատանքային խմբեր՝ ներառյալ տեխնիկական խորհրդատվական խմբերը։
6. Խորհրդի անդամների աշխատանքը հասարակական հիմունքներով է՝ առանց որևէ դրամական փոխհատուցման։
7. Խորհրդի աշխատանքների ընթացքում ծրագրերի և նախագծերի քննարկման ժամանակ կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ՝ վճարովի հիմունքներով:
8. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի անդամներից մեկը։ Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների թվի կեսից ավելին:
9. Խորհրդի նիստերի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
10. Խորհրդի քարտուղարը`
1) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգի վերաբերյալ.
2) նիստերի նախապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ տեղեկատվություն.
3) համակարգում է խորհրդի ժամանակավոր աշխատանքային խմբերի՝ ներառյալ տեխնիկական խորհրդատվական խմբերի գործունեությունը.
4) ամփոփում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի կողմից քննարկված հարցերի շրջանակը, կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը։
11. Խորհրդի գործունեության ժամկետը 3 տարի է, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ այն չերկարացվի։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |