ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«19» հունվարի 2021 թվականի N 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 47-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը «30279,4» թիվը տեղափոխել ֆոնդային մաս:
2. Ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է «10660,2»:
3. «Ընդամենը ծախսեր» ֆոնդային մասի 4000 տողի «0» թիվը փոխարինել «40939,6» թվով:
1) Տող - 2111, բաժին - 01, խումբ - 1, դաս - 1՝ «0» թիվը փոխարինել «6000,0» թվով:
2) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածի «0» թիվը փոխարինել «5000,0» թվով:
3) «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածի «0» թիվը փոխարինել «1000,0» թվով:
4) Տող - 2133, բաժին - 01, խումբ - 3, դաս - 3՝ «0» թիվը փոխարինել «4670,6» թվով:
5) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածի «0» թիվը փոխարինել «4670,6» թվով:
6) Տող - 2421, բաժին - 04, խումբ - 2, դաս - 1՝ «0» թիվը փոխարինել «12000,0» թվով:
7) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածի «0» թիվը փոխարինել «12000,0» թվով:
8) Տող - 2451, բաժին - 04, խումբ - 5, դաս - 1՝ «0» թիվը փոխարինել «17000,0» թվով:
9) «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածի «0» թիվը փոխարինել «17000,0» թվով:
10) Տող - 2824, բաժին - 08, խումբ - 2, դաս - 4՝ «0» թիվը փոխարինել «1269,0» թվով:
11) «Շենքերի և շինությունների ձեռք բերում» 5111 հոդվածի «0» թիվը փոխարինել «1269,0» թվով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Կողմ՝ (7) |
Դեմ՝ (0) |
Ձեռնպահ՝ (0) | |
Վ. ԱՂԱԲԱԲՅԱՆ՝ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝ Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ՝ Գ. ՇԱԲՈՅԱՆ՝ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ՝ Ն. ՎԱՐԴԱՆՅԱՆ՝ Հ. ՍԱՀԱԿՅԱՆ՝ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
«19» հունվար 2021 թվական գյուղ Թորոսգյուղ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: