ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 օգոստոսի 2024 թվականի N 095-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի ծախսային մասում`
ա. 04 բաժին 9 խումբ 1դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -8311,6 հազար դրամով,
բ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածն ավելացնել 5000,0 հազար դրամով, «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածն ավելացնել 2257,2 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 250,0 հազար դրամով,
գ. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Սուբվենցիաներ ոչ-ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 25000,0 հազար դրամով` նոր շահագործվող «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերը ֆինանսավորելու համար, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 4862,7 հազար դրամով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 3198,9 հազար դրամով,
դ. 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 32257,2 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3, հավելվածների:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ-16
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2024 թ. օգոստոսի 09 ք. Արմավիր |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2024 թվական: