ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հայտարարությունները ներկայացնելը հիմք չէ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի գումարները չհաշվառելու համար: Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունը շարունակում է հաշվարկվել մինչև «Պետական տուրքի մասին» օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որևէ մեկի ի հայտ գալու օրը:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. սեպտեմբերի 30 Երևան ՀՕ-342-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական: