ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 126-րդ հոդվածի 1-ին մասը «Սահմանադրությամբ նախատեսված» բառերից հետո լրացնել «և (կամ) օրենքով ստեղծված» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 133.1-133.6-րդ հոդվածներով.
«Հոդված 133.1. | Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը |
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.2. | Քննչական կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը |
1. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.3. | Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը |
1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.4. | Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը |
1. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.5. | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը |
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.6. | Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը |
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Պետական եկամուտների կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ներկայացմամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-481-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական: