ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Արգելվում է դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության: Արգելվում է չգրանցված բժշկական արտադրատեսակների և չլիցենզավորված սուբյեկտների գովազդը: Արգելվում է բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների գովազդը զանգվածային լրատվության միջոցներով:».
2) 7.2-րդ մասի «Բուժտեխնիկան» բառը փոխարինել «Բժշկական արտադրատեսակները» բառերով.
3) 7.3-րդ մասը «արտադրություն,» բառից հետո լրացնել «դեղերի մեծածախ իրացում,» բառերով.
4) 7.4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.4. Բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գովազդի թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-157-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: