ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2024 թվականի N 1638-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման, մարման առանձնահատկությունները, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները, ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման, փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը սահմանելու մասին» N 2326-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «217,861,881,000» թիվը փոխարինել «220,941,458,000» թվով.
2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
». |
3) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը «տոկոսների» բառից հետո լրացնել «և տույժերի» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
». |
5) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետից հանել «մինչև 2024 թվականի հունիսի 15-ը» բառերը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով փոփոխված և լրացված ընտրանքի չափանիշներին համապատասխանող դրամական պահանջները (գույքային իրավունքները) փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգով հասարակ գրավոր ձևով (որպես վարկերի խմբային փոխանցման գործարք՝ հիմք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետ) կնքված գործարքի հիման վրա: Սույն կետում նշված դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքները կնքվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների կնքումից հետո ներել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 5.7-րդ, 5.8-րդ և 5.9-րդ տողերում նախատեսված ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով ֆիզիկական անձանց պարտավորությունները՝ ձևակերպելով որպես այդ անձանց տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների իրականացման նպատակով ապահովել համապատասխան ֆիզիկական անձանց հետ պարտքի ներման համաձայնագրերի կնքումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: