ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1360-Ա |
«11» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ /ՕՏԱՐԵԼՈՒ/ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Շուշան Դոյդոյանի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 4-րդ հարկի 17.9քմ մակերեսով տարածքի համար կնքված վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը «Հրայր Գրիգորյան Սերյոժայի» ԱՁ-ին փոխանցելու (օտարելու) մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 7-ի հ.397-Ա և 2024 թվականի օգոստոսի 26-ի հ.3252-Ա որոշումները, դրանց հիման վրա համապատասխանաբար՝ 2018 թվականի փետրվարի 23-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.2958 պայմանագիրը, 2024 թվականի նոյեմբերի 29-ի կնքված հ.20453 համաձայնագիրը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17122024-01-0140 վկայականը:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հաշվի առնելով 2018 թվականի փետրվարի 23-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.2958 պայմանագրի 2.3-րդ կետը.
1. Թույլատրել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությանը, Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 4-րդ հարկում գտնվող, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված՝ 17.9քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի համար 2018 թվականի փետրվարի 23-ին կնքված վարձակալության հ.2958 պայմանագրով սահմանված իր բոլոր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել (օտարել) «Հրայր Գրիգորյան Սերյոժայի» ԱՁ-ին:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
