ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 38-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.11.23 թիվ 27-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև թիվ 1-հատուկ տրանսպորտ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ | Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 38-Ն որոշման |
Բաժին 1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին
միավոր |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Քաղաքի տարածքի մաքրման և կենցաղային մնացուկների տեղափոխման հատուկ մեքենաների քանակը ընդամենը, այդ թվում` |
100 |
|
աղբատար |
100.1 |
|
այլ մեքենաներ |
100.2 |
Բաժին 2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Չափման միավորը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
Գ |
1 |
Մեքենա-օրերի ընդհանուր քանակը կազմակերպությունում ընդամենը (200.1+200.2+200.3+200.4+200.5), այդ թվում` |
200 |
հազար մեքենա օր |
|
վերանորոգման |
200.1 |
- “ - |
|
կոնսերվացման |
200.2 |
- “ - |
|
պարապուրդի` կապված մթնոլորտային պայմանների հետ |
200.3 |
- “ - |
|
պարապուրդի` կապված այլ պատճառների հետ |
200.4 |
- “ - |
|
աշխատած |
200.5 |
- “ - |
|
Տեղափոխված կոշտ կենցաղային աղբի քանակը |
210 |
խոր.մ |
|
Տեղափոխված հեղուկ մնացուկների քանակը |
220 |
- “ - |
|
Տեղափոխված ձյան և այլ բեռների քանակը, |
230 |
տոննա |
Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Մուտքեր ընդամենը, այդ թվում` |
300 |
|
բյուջեից |
300.1 |
|
մատուցվող ծառայություններից ստացված մուտքեր, որից` |
300.2 |
|
բնակչությունից |
300.2.1 |
|
նվիրատվությունից |
300.3 |
|
այլ մուտքեր |
300.4 |
|
Ծախսեր ընդամենը, այդ թվում` |
310 |
|
նյութական ծախսեր |
310.1 |
|
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
310.2 |
|
գործուղման ծախսեր |
310.3 |
|
աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
310.4 |
|
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր |
310.5 |
|
այլ ծախսեր |
310.6 |
|
Տարիների ընթացքում գոյացած պարտքերը ընդամենը, որից |
320 |
|
բնակչությունից |
320.1 |
|
Տարիների ընթացքում գոյացած պարտքերը հաշվետու տարում ընդամենը, որից՝ |
330 |
|
բնակչությունից |
330.1 |
Ղեկավար՝ |
________________ | ________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (լիազորված անձ)՝ |
________________ | ________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »______ ____20___թ. |
(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 27-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 38-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, համայնքապետարանները, ինչպես նաև մեքենայացված սանմաքրման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարեվերջին սանմաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հատուկ մեքենաների քանակն` անկախ այն հանգամանքից, դրանք գտնվում են շահագործման, վերանորոգման, կոնսերվացման մեջ կամ պարապուրդում` կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ:
7. «100.1» ծածկագրով տողում լրացվում է աղբատար մեքենաների քանակը:
8. «100.2» ծածկագրով տողում լրացվում է այլ նշանակություն ունեցող մեքենաների քանակը, որոնցով կատարվել են աղբահանության աշխատանքներ:
9. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է կազմակերպության բոլոր հատուկ մեքենաների (առաջին բաժնի «100» ծածկագրով տողում ցույց տրված) գումարային մեքենա-օրերի քանակը: Այն հաշվարկվում է որպես կազմակերպության մեքենաների և հաշվետու տարվա օրերի արտադրյալների գումար:
10. Վերանորոգման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի լրացվում է «200.1» ծածկագրով տողում: Նշված տողում հաշվառվում են կազմակերպության այն մեքենաների պարապուրդը, որոնք հաշվետու տարում գտնվել են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման, անկախ նրանից վերանորոգումը կատարվում է կազմակերպության վերանորոգման բաժանմունքում, թե վերանորոգման արհեստանոցում: Վերանորոգման սպասող են համարում այն մեքենաները, որոնք գիծ բաց չեն թողնվում տեխնիկական անսարքության պատճառով, բայց վերանորոգման չեն ուղարկվել վերանորոգման բազայի ոչ բավարար կարողության, անհրաժեշտ պահեստամասերի բացակայության կամ այլ պատճառներով: Ընդ որում, հաշվառվում են միայն այն մեքենաները, որոնք գտնվում են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման ամբողջ օրը: Եթե վերանորոգումից մեքենան դուրս է եկել գիծ և գտնվել է աշխատանքում ոչ պակաս, քան 2 ժամ, ապա այն տվյալ օրը համարվում է աշխատանքում և նշված տողում չի հաշվառվում:
11. Կոնսերվացման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի լրացվում է «200.2» ծածկագրով տողում: Մեքենաների կոնսերվացումը կապված է հիմնականում նրանց օգտագործման սեզոնային սահմանափակումով: Օրինակ` ձյուն բարձող մեքենաներն օգտագործվում են միայն ձմռանը և տարվա մյուս եղանակներին նրանք համարվում են կոնսերվացման մեջ: Կոնսերվացման մեջ հաշվում են այն մեքենաները, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում:
12. Մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ կապված պարապուրդում գտնվող մեքենաների քանակներն ըստ օրերի առանձնացվում են համապատասխանաբար «200.3» և «200.4» ծածկագրով տողերում: Օրինակ, անձրևային եղանակին ջրցան մեքենաների պարապուրդը և այլն:
13. Կազմակերպության աշխատած մեքենա-օրերի քանակը («200.5» ծածկագրով տող), հաշվառվում է ըստ գիծ բաց թողնված բոլոր մեքենաների քանակի: Մեքենա-օրերի քանակն աշխատանքում որոշվում է գիծ բաց թողնման, վերադարձի և տեխնիկական վիճակի մասին ցուցակներով, դիսպետչերական մատյաններով կամ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար հավաքակայանից (պարկից) աշխատանքի դուրս եկած մեքենաներին տրված ուղեգրերով: Եթե մեքենան հավաքակայան դուրս է եկել աշխատանքի և գտնվել է աշխատանքում երկու ժամից ոչ պակաս և վերադարձել է հավաքակայան (անկախ պատճառից) համարվում է աշխատանքի մեջ և հաշվառվում որպես մեկ մեքենա-օր աշխատանքում:
14. Հաշվետու տարվա ընթացքում տեղափոխված կոշտ կենցաղային աղբի, հեղուկ մնացուկների և ձյան ու այլ բեռների ծավալները լրացվում են համապատասխանաբար «210», «220» և «230» ծածկագրով տողերում, ըստ համապատասխան չափման միավորների:
15. Բաժին 3-ի ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
16. Բաժին 3-ում ներկայացվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
17. «300» ծածկագրով տողում լրացվում են բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում են բյուջեից մուտքերը («300.1» ծածկագրով տող), մատուցված ծառայություններից ստացված մուտքերը («300.2» ծածկագրով տող), մուտքեր նվիրատվությունից («300.3» ծածկագրով տող) և այլ մուտքեր («300.4» ծածկագրով տող): «300.2» ծածկագրով տողից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը («300.2.1» ծածկագրով տող):
18. Ընդհանուր ծախսերից («310» ծածկագրով տող) առանձնացվում են.
1) «նյութական ծախսերը» «310.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» «310.2» ծածկագրով տողում լրացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.
3) «գործուղման ծախսեր» «310.3» ծածկագրով տողում լրացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.
4) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» «310.4» ծածկագրով տողում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները.
5) «310.5» ծածկագրով տողում լրացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը.
6) սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված ծածկագրերով տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում են «310.6» ծածկագրով տողում:
19. Տարիների ընթացքում գոյացած պարտքերը լրացվում են «320» ծածկագրով տողում, որից` հաշվետու տարում գոյացածը` «330» ծածկագրով տողում: Բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար «320.1» և «330.1» ծածկագրերով տողերում:
(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 27-Ն)