ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 19 հոկտեմբեր 2022 թ. | N 4916-Ա | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՈՒՄ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի մեծածախ իրացման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղերի մեծածախ իրացում, դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
| 1) «ԿՈՆՑԵՌՆ-ԷՆԵՐԳՈՄԱՇ» փակ բաժնետիրական ընկերություն | դեղերի մեծածախ իրացում | 
| 2) «ՖԱՐՄ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 3) «ՕՐԱՆԺ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 4) ՏԱԹԵՎԻԿ ՄՆԵՅԱՆ անհատ ձեռնարկատեր | դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 5) ԴՈՆԱՐԱ ԶԵՅՆԱԼՅԱՆ անհատ ձեռնարկատեր | դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 6) ԼԵՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր | դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 7) ԼԻԱՆԱ ՂԱԶԱՐՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր | դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 8) «ԱԿՑԵՍ ԹՈՒ ԿԷՅՐ» բարեգործական հասարակական կազմակերպություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 9) «ԹԻՎ 22 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 10) «ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 11) «ԷՄԻՍՏՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 12) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 13) «ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 14) ԼԻԱՆՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 15) ՖԵԼԻՔՍ ՍԱՐԳՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 16) ՕՇԻՆ ՏԷՆՔԷԶԵԱՆ ԱԲՐԱՀԱՄ անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 17) ՌԱՖԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշուման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
| Ա. Ավանեսյան | 
 
                