ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«30» ՕԳՈՍՏՈՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 122-Ն
ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ (ԳԱՌՆԻ, ԳԵՂԱԴԻՐ, ԳԵՂԱՐԴ, ԳՈՂԹ, ՀԱՑԱՎԱՆ ԵՎ ՈՂՋԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-9 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 8-ի թիվ 2-9 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման» կարգի 5-րդ և 23-րդ կետերի դրույթները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով Գառնի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով, համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 26 հուլիսի 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կողմից ներկայացված միկրոռեգիոնալ փաստաթուղթը հաստատելու մասին» N 110-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հ/Հ |
ԱԱ |
Կողմ -11 |
Ձեռնպահ - 0 |
Դեմ-0 |
1 |
ԱՂԱՋԱՆՅԱՆ ՀՄԱՅԱԿ |
|||
2 |
ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ |
|||
3 |
ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ |
|||
4 |
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ |
|||
5 |
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ |
|||
6 |
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ |
|||
7 |
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ |
|||
8 |
ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐԱՄ |
|||
9 |
ՄՈՎՍԻՍՅԱՆ ՏԻՐԱՆ |
|||
10 |
ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
|||
11 |
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2024 թվական: