ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1666-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 455-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 455-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կրտսեր հրամանատարական խմբի պաշտոնների համալրման պատրաստությունը` նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում` զինվորական մասնագիտություններով կրտսեր սպայական կազմի պատրաստման ծրագրերով.».
2) 7-րդ կետի վերջը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Զինվորական պատրաստության օրվան նախորդող օրը Երևան քաղաքում չբնակվող քաղաքացիների գիշերակացը, այդ քաղաքացիների ցանկությամբ, կազմակերպվում է համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում:».
3) 9-րդ կետի 1-ին ենթակետը «ներկայացնելու» բառից հետո լրացնել «կամ կնքված պայմանագիրն օրենքով սահմանված այլ հիմքով վաղաժամկետ լուծվելու» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2024 թվական: