ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 821-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 81,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2024 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված՝ N 113303934 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2024 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված՝ N 04/10/24-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մեգնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00083019) 2024 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 821-Ա որոշման |
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Տիկնանց միության աջակցությամբ օգնել Հայաստանի Հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ջավախքի միակողմանի ծնողազուրկ երեխաներին` տարեկան երկու անգամ տրամադրելով դրամական հատկացումներ, մեղմել սոցիալական լարվածությունը և նպաստել աղքատության կրճատմանը: | ||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: | ||||||||
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ) | ||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) | ||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության մարզեր և Ջավախք, բնագավառը՝ սոցիալական | ||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
81,200,000 դրամ | ||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ջավախքի 750 միակողմանի ծնողազուրկ մինչև 18 տարեկան երեխաներ | ||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը | ||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շահառուների ընտրությունը կատարվում է նրանցից ստացված դիմումների հիման վրա` համագործակցելով տեղական իշխանությունների, միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների և եկեղեցու թեմերի հետ, ինչպես նաև տնայցերի հիման վրա: 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝ 1) նախատեսվում է տարին երկու անգամ դրամական օգնության տրամադրում՝ 75,000,000 դրամի չափով. 2) Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևոր սպասավորների հետ համատեղ շահառու երեխաների մկրտության արարողությունների իրականացում: Ծախսեր չեն նախատեսվում. 3) կազմակերպական ծախսեր՝ 6,200,000 դրամ: | ||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
| ||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 6,200,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 7.6 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝
| ||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է` 1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, 2) Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների, 3) Տեղական ինքնակառավարման մարմինների, 4) Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունյաց, Արագածոտնի, Արցախի և Վիրահայոց թեմերի հետ։ | ||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
25.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |