ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2019 թ. |
թիվ 60-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՋՐԱՅԻՆ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՋՐԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.01.24 թիվ 03-Ն)
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» Ձև 5-ՄՊ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 17.01.24 թիվ 03-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Ամփոփ հաշվետվություն արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև թիվ 5-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 218-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 60-Ն որոշման |
Բաժին 1. Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրություն և դրանց արձակում ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Չափման միավորը |
Ընդամենը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և պահպանման ծախսեր |
100 |
հազար դրամ |
|
Մանրաձկների արձակում ջրային էկոհամակարգեր և ջրամբարներ (105.1+105.2+105.3), այդ թվում՝ |
105 |
հազար հատ |
|
սաղմոնազգիներ, որից՝ |
105.1 |
-“- |
|
ամառային իշխան |
105.1.1 |
-“- |
|
գեղարքունի |
105.1.2 |
-“- |
|
կարմրախայտ |
105.1.3 |
-“- |
|
ծածանազգիներ |
105.2 |
-“- |
|
այլ մանրաձկներ |
105.3 |
-“- |
|
Ջրային կենսառեսուրսների (թրթուրների) արձակում ջրային էկոհամակարգեր և ջրամբարներ (110.1+110.2+110.3), այդ թվում՝ |
110 |
հազար հատ |
|
սաղմոնազգիներ |
110.1 |
-“- |
|
ծածանազգիներ |
110.2 |
-“- |
|
այլ թրթուրներ |
110.3 |
-“- |
Ղեկավար՝ |
__________________ |
|
_____________________________ |
|
(ազգանուն, անուն) |
|
(ստորագրություն) |
Լրացնող (լիազորված անձ)՝ |
|
_________________ | |
(ազգանուն, անուն) |
|
(ստորագրություն) | |
|
«____»____ 20__թ. |
(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 03-Ն)