ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈՒԼԻՍԻ 2021 թվականի N 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2021 թվականի հունիսի 29-ի 06/27.4/18764-2021 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Իսկականի հետ ճիշտ է |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 14-ի N 41-Ն որոշմամբ |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 14-ի N 41-Ն որոշմամբ |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 14-ի N 41-Ն որոշմամբ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2021 թվական: |
համայնքի ավագանու 2021 թվականի
|