ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.4-րդ հոդվածով.
«Հոդված 20.4. | Քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը |
1. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1) |
աերոդրոմի, ուղղաթիռադաշտի (հրապարակի) համապատասխանության գնահատում և սերտիֆիկատի տրամադրում, թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և շահագործման թույլտվության տրամադրում՝ | |
ա. |
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ-ի) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար II և III կարգախմբերով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում՝ | |
սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով | |
աերոդրոմի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
բ. |
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ-ի) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում՝ | |
սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 1500-ապատիկի չափով | |
աերոդրոմի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 700-ապատիկի չափով | |
առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 400-ապատիկի չափով | |
սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 350-ապատիկի չափով | |
գ. |
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ-ի) միջազգային ստանդարտներով սահմանված ոչ ճշգրիտ վայրէջքի համար վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում՝ | |
սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 900-ապատիկի չափով | |
աերոդրոմի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 600-ապատիկի չափով | |
առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով | |
սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
դ. |
ուղղաթիռադաշտի համապատասխանության գնահատում և սերտիֆիկացում՝ | |
սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
ուղղաթիռադաշտի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում ուղղաթիռադաշտի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 300-ապատիկի չափով | |
սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 250-ապատիկի չափով | |
ե. |
ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և շահագործման թույլտվության տրամադրում՝ | |
շահագործման թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 600-ապատիկի չափով | |
փոփոխության համաձայնեցման համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով | |
շահագործման թույլտվության պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով | |
2) |
աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)՝ | |
ա. |
օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
բ. |
աերոնավիգացիոն կապի և դիտարկման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար |
բազային տուրքի 1500-ապատիկի չափով |
գ. |
աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար |
բազային տուրքի 800-ապատիկի չափով |
դ. |
աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար |
բազային տուրքի 800-ապատիկի չափով |
ե. |
աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման համար |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
զ. |
աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող ոչ նշանակալի փոփոխությունների ուսումնասիրության համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
է. |
աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
3) |
օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրության և համաձայնության տրամադրման կամ մերժման համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
4) |
օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը՝ կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
5) |
օդային երթևեկության սպասարկման կարգավարի որակավորում՝ | |
ա. |
օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 60-ապատիկի չափով |
բ. |
օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 60-ապատիկի չափով |
գ. |
որակավորման հատուկ նիշի տրամադրման և դրա երկարաձգման քննության համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
դ. |
միավորի հատուկ նիշի տրամադրման և դրա երկարաձգման քննության համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե. |
հրահանգչի և քննողի հատուկ նիշերի տրամադրման և դրանց երկարաձգման համար |
բազային տուրքի 90-ապատիկի չափով |
զ. |
լեզվի հատուկ նիշի տրամադրման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
է. |
վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
ը. |
վկայականի վերականգնման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
թ. |
վկայականի կրկնօրինակի տրամադրման համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
ժ. |
վկայականի փոխարինման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
ժա. |
օտարերկրյա օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 60-ապատիկի չափով |
6) |
օդային երթևեկության կարգավարների վերապատրաստման համար սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերի հաստատման կամ ճանաչման համար |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
7) |
ավիացիոն անվտանգության բնագավառում ծառայությունների մատուցում՝ | |
ա. |
օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատում՝ | |
միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | |
բ. |
օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության հաստատում՝ | |
միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով | |
ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | |
գ. |
օդանավ շահագործողի վկայական կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար՝ | |
5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 30-ապատիկի չափով | |
մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 25-ապատիկի չափով | |
դ. |
օդանավ շահագործողի վկայական կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար՝ | |
5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 30-ապատիկի չափով | |
մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 25-ապատիկի չափով | |
ե. |
օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
զ. |
օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
է. |
ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ը. |
ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
թ. |
ավիացիոն անվտանգության մասով մասնագետների սերտիֆիկացում՝ | |
ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի քննության համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | |
ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | |
ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների քննության համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | |
ավիացիոն անվտանգության մասով հրահանգչի սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | |
թռիչքային անձնակազմի անդամին թռիչքային անցագրի տրամադրման համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
ավիացիոն անվտանգության մասով զննող օպերատորների քննության համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | |
ավիացիոն անվտանգության մասով զննող օպերատորի սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | |
ժ. |
ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատում՝ | |
օդանավակայանների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով | |
ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով | |
8) |
վտանգավոր բեռների օդային փոխադրման կազմակերպությանը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպությանը թույլտվությունների տրամադրում՝ | |
ա. |
օդանավ շահագործող կազմակերպությանը վտանգավոր բեռների օդային փոխադրման թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
բ. |
վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
գ. |
վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպությանը թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
դ. |
վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե. |
վտանգավոր բեռների փոխադրման սահմանված կարգից ազատման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
9) |
օդանավի պետական գրանցում և թռիչքային պիտանիության պահպանում՝ | |
ա. |
օդանավի պետական գրանցման համար (ներառյալ՝ օդանավի աղմուկի վկայականի տրամադրումը)՝ | |
5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 25-ապատիկի չափով | |
օդանավի ապագրանցման համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
բ. |
օդանավի պիտանիության արտահանման վկայականի (սերտիֆիկատի) տրամադրման համար՝ | |
5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 60-ապատիկի չափով | |
գ. |
օդանավի գրանցման սերտիֆիկատի փոխարինման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
դ. |
օդանավի գրանցման սերտիֆիկատի կրկնագրի տրամադրման համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
ե. |
օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրման համար (ներառյալ՝ օդանավի ռադիոկայանի վկայականի տրամադրումը)՝ | |
5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 150-ապատիկի չափով | |
մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 80-ապատիկի չափով | |
զ. |
օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողության ժամկետի երկարաձգման համար՝ | |
5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 60-ապատիկի չափով | |
է. |
աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման վերաբերյալ եզրակացության տրամադրման համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
ը. |
օդանավի թռիչքի թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
թ. |
օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-Մ) տրամադրման համար |
բազային տուրքի 160-ապատիկի չափով |
ժ. |
օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայագրում՝ | |
օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայագրման (Փարտ-66) հայտի համար |
բազային տուրքի 12-ապատիկի չափով | |
օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի (Փարտ-66) տրամադրման համար |
բազային տուրքի 12-ապատիկի չափով | |
օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 7-ապատիկի չափով | |
օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար |
բազային տուրքի 9-ապատիկի չափով | |
օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականում համապատասխան որակավորման վերաբերյալ նշումների կատարման համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով | |
օտարերկրյա օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
ժա. |
օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկացում՝ | |
օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) տրամադրման համար |
բազային տուրքի 120-ապատիկի չափով | |
օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) փոփոխության համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) ճանաչման համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
10) |
ավիացիոն ուսումնական կազմակերպությունների հաստատում կամ ճանաչում՝ | |
ա. |
ավիացիոն ուսումնական կազմակերպությունների համապատասխանության ուսումնասիրության և սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 600-ապատիկի չափով |
բ. |
հաստատված ավիացիոն ուսումնական կազմակերպության ձեռնարկի (Approved Training Organization Manual) փոփոխության ուսումնասիրության և հաստատման համար |
բազային տուրքի 300-ապատիկի չափով |
գ. |
ավիացիոն ուսումնական ծրագրի հաստատման կամ փոփոխությունների կատարման համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
դ. |
ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե. |
ուսումնական թռիչքային վարժասարքի ճանաչման համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
զ. |
հաստատված կամ ճանաչված ուսումնական թռիչքային վարժասարքի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
է. |
հաստատված ավիացիոն ուսումնական կազմակերպության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով |
ը. |
օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության ճանաչման համար՝ | |
ընդհանուր ընթացակարգով |
բազային տուրքի 400-ապատիկի չափով | |
ավտոմատ կերպով |
բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
թ. |
ճանաչված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ժ. |
հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպության ուսումնասիրության և հայտարարագրի հաստատման համար |
բազային տուրքի 130-ապատիկի չափով |
ժա. |
հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպության հայտարարագրի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
11) |
ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկացում՝ | |
ա. |
ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի տրամադրման համար |
բազային տուրքի 400-ապատիկի չափով |
բ. |
ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
գ. |
ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
դ. |
ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
12) |
Հայաստանի Հանրապետության տարածքում օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրում՝ | |
ա. |
օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար՝ | |
5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով | |
մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում |
բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
օդանավերի քանակի ավելացմամբ պայմանավորված՝ օդանավ շահագործողի վկայականին կից շահագործման հատուկ դրույթների փոփոխության կամ նոր շահագործման հատուկ դրույթների տրամադրման համար |
բազային տուրքի 800-ապատիկի չափով | |
օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար հաստատման ենթակա փաստաթղթերի փոփոխությունների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 350-ապատիկի չափով | |
օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար հիմք հանդիսացած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող և նախնական հաստատում պահանջող փոփոխությունների գնահատման և հաստատման համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով | |
օդանավ շահագործողի վկայականի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 2500-ապատիկի չափով |
բ. |
կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրամադրման համար |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով | |
գ. |
կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի փոփոխության համար |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
դ. |
կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի պահպանության համար՝ տարեկան |
բազային տուրքի 800-ապատիկի չափով | |
ե. |
Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման համար՝ | ||
երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | ||
միանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի հնգապատիկի չափով | ||
զ. |
օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման համար՝ | ||
կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 30-ապատիկի չափով | ||
երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 15-ապատիկի չափով | ||
միանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | ||
է. |
Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման թույլտվության տրամադրման համար՝ | ||
անօդաչու թռչող համակարգերի դեպքում |
բազային տուրքի կրկնապատիկի չափով | ||
ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի դեպքում |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
Հայաստանի Հանրապետությունում ուսումնական բնույթի թռիչքների իրականացման միանգամյա թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով | ||
Հայաստանի Հանրապետությունում ուսումնական բնույթի թռիչքների իրականացման տարեկան թույլտվության տրամադրման համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով | ||
13) |
թռիչքային և սրահի անձնակազմերի անդամների վկայագրում՝ | ||
ա. |
կոմերցիոն օդաչուի վկայականի (CPL) քննության համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
բ. |
կոմերցիոն օդաչուի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 250-ապատիկի չափով | |
գ. |
կոմերցիոն օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
դ. |
օտարերկրյա կոմերցիոն օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 80-ապատիկի չափով | |
ե. |
սիրողական օդաչուի վկայականի (PPL) տրամադրման համար |
բազային տուրքի 150-ապատիկի չափով | |
զ. |
սիրողական օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
է․ |
օտարերկրյա սիրողական օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
ը. |
գծային օդաչուի վկայականի քննության համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
թ. |
գծային օդաչուի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 350-ապատիկի չափով | |
ժ. |
գծային օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով | |
ժա. |
օտարերկրյա գծային օդաչուի վկայականի ճանաչման նպատակով տեսական գիտելիքների թեստավորման համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով | |
ժբ. |
օտարերկրյա գծային օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
ժգ. |
շտուրմանի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
ժդ. |
շտուրմանի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
ժե. |
օտարերկրյա շտուրմանի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով | |
ժզ. |
բորտինժեների վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
ժէ. |
բորտինժեների վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
ժը. |
օտարերկրյա բորտինժեների վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով | |
ժթ. |
բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 75-ապատիկի չափով | |
ի. |
բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով | |
իա. |
օտարերկրյա բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
իբ. |
օդապարիկի օդաչուի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 80-ապատիկի չափով | |
իգ. |
ազատ օդապարիկի օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով | |
իդ. |
ազատ օտարերկրյա օդապարիկի օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով | |
իե. |
օդաչուին հրահանգչի որակավորման տրամադրման համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
իզ. |
օդաչուի՝ հրահանգչի որակավորման գործունեության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
իէ. |
օտարերկրյա հրահանգիչ-օդաչուի վկայականի ճանաչման համար |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
իը. |
քննող օդաչուի վկայականի քննության համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
իթ. |
քննող օդաչուի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
լ. |
քննող օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
լա. |
օտարերկրյա քննող օդաչուի վկայականի ճանաչման նպատակով տեսական գիտելիքների թեստավորման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
լբ. |
օտարերկրյա քննող օդաչուի վկայականի տրամադրման համար |
բազային տուրքի 120-ապատիկի չափով |
լգ. |
թռիչքային անձնակազմի անդամի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
լդ. |
սրահի անձնակազմի անդամի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով»։ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ գործող շահառուների կողմից սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 20․4-րդ հոդվածով նախատեսված տարեկան տուրքի վճարումը սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա համար վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա մինչև մայիսի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 17 Երևան ՀՕ-218-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: