ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
«Հոդված 9.1. |
Հարկային մարմնի գործունեության հրապարակայնությունը |
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հարկային մարմնի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է նախորդ տարվա ընթացքում հարկային մարմնի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաղորդումը Ազգային ժողով ներկայացվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական կայքէջում։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-487-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական: