ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«01» նոյեմբերի 2023 թ. |
թիվ 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի ««Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշման.
1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 28-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի թիվ 22-Ն որոշման |
Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Չափման միավորը |
Ընդամենը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Տնտեսությունների թիվը` կենդանի ունեցող և չունեցող, ընդամենը, որից՝ |
100 |
միավոր |
|
բացակայող տնտեսությունների թիվը |
100.1 |
-‘’- |
|
Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, որից` |
105 |
գլուխ |
|
կովեր |
105.1 |
-‘’- |
|
արտադրող ցուլեր |
105.2 |
-‘’- |
|
բանող եզներ |
105.3 |
-‘’- |
|
երինջներ 1-ից մինչև 2 տարեկան |
105.4 |
-‘’- |
|
երինջներ 2 տարեկանից բարձր |
105.5 |
-‘’- |
|
չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր |
105.6 |
-‘’- |
|
Խոզեր, ընդամենը, որից` |
110 |
-‘’- |
|
մայր խոզեր հիմնական հոտի |
110.1 |
-‘’- |
|
էգ խոզեր կազմալրման համար` 4 -12 ամսական |
110.2 |
-‘’- |
|
Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը, որից` |
115 |
-‘’- |
|
մաքիներ |
115.1 |
-‘’- |
|
շիշակներ |
115.2 |
-‘’- |
|
Այծեր, ընդամենը, որից` |
120 |
-‘’- |
|
մայր այծեր |
120.1 |
-‘’- |
|
Ձիեր, ընդամենը, որից` |
125 |
-‘’- |
|
զամբիկներ 3 տարեկան և ավելի |
125.1 |
-‘’- |
|
Ճագարներ, ընդամենը, որից` |
130 |
-‘’- |
|
մայր ճագարներ |
130.1 |
-‘’- |
|
Թռչուններ, ընդամենը, որից` |
135 |
-‘’- |
|
ածան հավեր |
135.1 |
-‘’- |
|
Մորթատու գազաններ, որից` |
140 |
-‘’- |
|
մայրեր |
140.1 |
-‘’- |
|
Մեղվաընտանիքներ |
145 |
հատ |
|
Ավանակներ |
150 |
գլուխ |
|
Ջորիներ |
155 |
-‘’- |
|
Գոմեշներ |
160 |
-‘’- |
Ղեկավար` _________________________________ ____________________ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն) Լրացնող (լիազորված անձ)` ____________________ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն) «__»___________20___թ.»:
_________________________________
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 28-Ն որոշման |
|
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի թիվ 22-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտ կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում յուրաքանչյուր տարի անցկացվող գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման (գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքներում, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում) արդյունքների հիման վրա:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ «105.1-105.6» ծածկագրերով տողերում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:
6. «105.2» ծածկագրով տողում լրացվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:
7. «105.3» ծածկագրով տողում լրացվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:
8. «105.4» ծածկագրով տողում լրացվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:
9. «105.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:
10. «110» ծածկագրով տողում լրացվում է խոզերի գլխաքանակը:
11. «110.1» ծածկագրով տողում լրացվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:
12. «110.2» ծածկագրով տողում լրացվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:
13. «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:
14. «115.1» ծածկագրով տողում լրացվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:
15. «115.2» ծածկագրով տողում լրացվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:
16. «120», «125», «130» և «140» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար՝ այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը, իսկ «120.1», «125.1», «130.1» և «140.1» ծածկագրերով տողերում համապատասխանաբար՝ այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների մայրական կազմի գլխաքանակը:
17. «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ «135.1» ծածկագրով տողում` ածան հավերի գլխաքանակը:
18. «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր մեղվաընտանիքների (փեթակների) թիվը, «150», «155» և «160» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար՝ ավանակների, ջորիների և գոմեշների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը: »:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական: