ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբեր 2021 թվականի թիվ 93-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու նպատակով սահմանել հետևյալ գոտիավորումները՝
1) 1-ին գոտի՝ ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հարակից տարածքը.
2) 2–րդ գոտի՝ ընդգրկում է Կարճևան, Լեհվազ գյուղերը.
3) 3–րդ գոտի՝ ընդգրկում է Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր գյուղերը.
4) 4–րդ գոտի՝ ընդգրկում է Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս գյուղերը։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի։
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի։
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2022 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի։
5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2022 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ -8
ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ |
Դեմ -0 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ |
Ձեռնպահ -1
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ |
Համայնքի ղեկավար`
2021 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28 ք. Մեղրի |
Բ. ԶԱՔԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական: