ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի նոյեմբերի 15-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.4-րդ կետով.
«52.4. անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվություն տրամադրելու համար |
բազային տուրքի |
Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով․
«21) Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն և վաճառք |
||
ա․ ֆիզիկական անձանցից |
Տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
բ․ իրավաբանական անձանցից |
Տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից ութ ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 29 Երևան ՀՕ-463-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2024 թվական: