ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հունվարի 1999 թվականի |
թիվ 09 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ ենթակետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրականացվող գործառնությունների ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները (կցվում են):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված վավերապայմաններով վճարահաշվարկային փաստաթղթերը շրջանառության մեջ են մտնում սույն որոշման ընդունման պահից և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ենթակա են պարտադիր կիրառման 1999 թվականի հուլիսի 1-ից:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների վերաբերյալ նախկինում ընդունված նորմատիվ ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն որոշմամբ հաստատված վավերապայմաններին և դրանց լրացման կանոններին:
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
Փաստաթղթի անվանումը |
Նվազագույն վավերապայմանները |
Լրացման կարգը | ||
1. Հաշվի քաղվածք |
1.1 քաղվածք տրամադրող բանկի (մասնաճյուղի) անվանումը 1.2 քաղվածքի համարը 1.3 նախորդ քաղվածքի ամսաթիվը 1.4 հաճախորդի հաշվի համարը 1.5 քաղվածքի ամսաթիվը 1.6 հաշվի մնացորդը օրվա սկզբին 1.7 դեբետագրված (կրեդիտագրված) գումարը (թվերով) և թղթակցող հաշվի համարը 1.8 հաշվի մնացորդը օրվա վերջին 1.9 քաղվածք տրամադրող բանկի (մասնաճյուղի) լիազոր անձի ստորագրությունը և վավերացումը 1.10 քաղվածքը հանձնելու ամսաթիվը |
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր
պարտադիր
| ||
2. Վճարման հանձնարարական |
2.1 վճարման հանձնարարականի համարը 2.2 վճարման եղանակը / համակարգը 2.3 ներկայացման ամսաթիվը 2.4 ուղարկողի անունը կամ անվանումը 2.5 ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը 2.6 դեբետագրվող հաշիվ (ուղարկողի հաշվի համարը ստացող բանկում (մասնաճյուղում)) 2.7 միջնորդ բանկի (բանկերի) անվանումը 2.8 շահառուի անունը կամ անվանումը 2.9 շահառուի բանկի (մասնաճյուղի) անվանումը 2.10 կրեդիտագրվող հաշիվ (շահառուի հաշվի համարը շահառուի բանկում (մասնաճյուղում)) 2.11 գումարը (թվերով և բառերով) 2.12 արժույթը (կոդով և բառերով) 2.13 գործարքի նպատակը 2.14 վճարման ամսաթիվը 2.15 ստացող բանկի (մասնաճյուղի) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթիվը 2.16 ուղարկողի ստորագրությունը և վավերացումը 2.17. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
պարտադիր ոչ պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր ոչ պարտադիր ոչ պարտադիր պարտադիր | ||
3. Վճարման պահանջագիր |
3.1 պահանջագրի համարը 3.2 ներկայացման ամսաթիվը 3.3 վճարողի անունը կամ անվանումը 3.4 վճարողի բանկի (մասնաճյուղի) անվանումը 3.5 դեբետագրվող հաշիվ (վճարողի հաշվի համարը վճարողի բանկում (մասնաճյուղում)) 3.6 շահառուի անունը կամ անվանումը 3.7 շահառուի բանկի անվանումը 3.8 կրեդիտագրվող հաշիվ (շահառուի հաշվի համարը շահառուի բանկում (մասնաճյուղում)) 3.9 գումարը (բառերով, թվերով) 3.10 արժույթը (կոդով և բառերով) 3.11 գործարքի նպատակը 3.12 փաստաթղթերի անվանումը, դրանց համարները, տրամադրման պայմանները 3.13 պայմանագրի (պատվերի) համարը, ամսաթիվը 3.14 առդիր` ------------ էջ 3.15 շահառուի և վճարողի ստորագրությունները և վավերացումները 3.16 շահառուի և վճարողի բանկերի (մասնաճյուղերի) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթվերը, ստորագրությունները և վավերացումները |
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր
պարտադիր պարտադիր
պարտադիր պարտադիր ոչ պարտադիր
ոչ պարտադիր պարտադիր պարտադիր | ||
4. Մեմորիալ օրդեր |
4.1 կազմող բանկի (մասնաճյուղի) անվանումը 4.2 օրդերի համարը 4.3 լրացման ամսաթիվը 4.4 վճարողի անունը կամ անվանումը 4.5 վճարողի բանկի (մասնաճյուղի) անվանումը 4.6 դեբետագրվող հաշիվ (վճարողի հաշվի համարը վճարող բանկում (մասնաճյուղում)) 4.7 ստացողի անունը կամ անվանումը 4.8 ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը 4.9 կրեդիտագրվող հաշիվ (ստացողի հաշվի համարը ստացողի բանկում (մասնաճյուղում)) 4.10 գործարքի նպատակը 4.11 գումարը (բառերով, թվերով) 4.12 արժույթը (կոդով և բառերով) 4.13 բանկի իրավասու անձանց ստորագրությունները, վավերացումները 4.14 առդիր` ---------- էջ |
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր
պարտադիր պարտադիր
պարտադիր պարտադիր
ոչ պարտադիր | ||
5. Մուտքի հայտարարություն(հայտարարագիր, անդորրագիր, օրդեր) |
5.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը 5.2 հայտարարության համարը 5.3 ներկայացման ամսաթիվը 5.4 մուծողի անունը, անվանումը 5.5 ստացողի անունը, անվանումը 5.6 հաշվեգրման հաշիվը 5.7 գումարը (բառերով և թվերով) 5.8 արժույթը (կոդով և բառերով) 5.9 գործարքի նպատակը 5.10 մուծողի ստորագրությունը 5.11 բանկի իրավասու անձանց ստորագրությունները և վավերացումը |
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր | ||
6. Դրամարկղի մուտքի օրդեր |
6.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը 6.2 օրդերի համարը 6.3 լրացման ամսաթիվը 6.4 մուծողի անունը, անվանումը 6.5 հիմք`------------ 6.6 դեբետագրվող հաշիվ 6.7 գումարը (թվերով և բառերով) 6.8 արժույթը (կոդով և բառերով) 6.9 կրեդիտագրվող հաշիվ 6.10 գործարքի նպատակը 6.11 մուծողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները 6.12 մուծողի ստորագրությունը 6.13 բանկի իրավասու անձանց ստորագրությունները և վավերացումները 6.14 առդիր` ----------- էջ |
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր ոչ պարտադիր պարտադիր պարտադիր ոչ պարտադիր | ||
7. Դրամարկղի ելքի օրդեր |
7.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը 7.2 օրդերի համարը 7.3 լրացման ամսաթիվը 7.4 ստացողի անունը, անվանումը 7.5 հիմք`---------- 7.6 դեբետագրվող հաշիվ 7.7 գումարը (թվերով և բառերով) 7.8 արժույթը (կոդով և բառերով) 7.9 կրեդիտագրվող հաշիվ 7.10 գործարքի նպատակը 7.11 ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները 7.12 բանկի իրավասու անձանց ստորագրությունները և վավերացումները 7.13 ստացողի ստորագրությունը 7.14 առդիր` ----------- էջ |
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր ոչ պարտադիր | ||
8. Հեռագրային փոխանցման դիմում |
8.1 դիմումի համարը 8.2 ներկայացման ամսաթիվը 8.3 փոխանցողի տվյալները 8.4 գումարը (բառերով, թվերով) և արժույթը (կոդով և բառերով) 8.5 ստացողի տվյալները 8.6 ստացողի բանկը (մասնաճյուղը) 8.7 ստացողի հաշվի համարը ստացողի բանկում 8.8 գործարքի նպատակը 8.9 փոխանցման հատուկ պայմաններ (կանխիկ, անկանխիկ, այլ) 8.10 փոխանցման հետ կապված ծախսեր 8.11 փոխանցողի ստորագրությունը, վավերացում |
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր ոչ պարտադիր ոչ պարտադիր պարտադիր | ||
9. Մուտքի հետհաշվեկշռային օրդեր (արժեքին ուղեկցող պիտակ, անդորրագիր) |
9.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը 9.2 օրդերի համարը 9.3 մուտքագրման ամսաթիվը 9.4 հաշվի համարը 9.5 մուտք անողի անունը, անվանումը 9.6 փաստաթղթերի (արժեքների) անվանումը 9.7 քանակը 9.8 գումարը (թվերով և բառերով) 9.9 ընդամենը 9.10 հիմք`----------- 9.11 առդիր` ---- էջ 9.12 փաստաթղթերը (արժեքները) ընդունող անձանց ստորագրությունները |
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր ոչ պարտադիր պարտադիր | ||
10. Ելքի հետհաշվեկշռային օրդեր |
10.1 բանկի (մասնաճյուղի) անվանումը 10.2 օրդերի համարը 10.3 ելքագրման ամսաթիվը 10.4 հաշվի համարը 10.5 ստացողի անունը, անվանումը 10.6 փաստաթղթերի (արժեքների) անվանումը 10.7 քանակը 10.8 գումարը (թվերով և բառերով) 10.9 ընդամենը 10.1 հիմք`-------- 10.11 առդիր` ----- էջ 10.12 փաստաթղթերը (արժեքները) տրամադրող անձանց ստորագրությունները |
պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր պարտադիր ոչ պարտադիր պարտադիր |
ԳԼՈՒԽ 2
Վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների լրացման կանոնները
1. Աղյուսակի առաջին սյունակում նշված վճարահաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է առկա լինեն աղյուսակի երկրորդ սյունակում նշված վավերապայմանները, վերջիններս ենթակա են պարտադիր լրացման այն դեպքում, երբ աղյուսակի երրորդ սյունակում նշված է «պարտադիր» բառը:
2. ՀՀ բանկերը կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերում, բացի նշված նվազագույն վավերապայմաններից, կարող են անհրաժեշտության դեպքում նշել նաև այլ վավերապայմաններ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի բլանկները պարտադիր պետք է լինեն հայերեն, իսկ օտար լեզվով դրանց թարգմանությունը կատարվում է ըստ բանկի հայեցողության:
4. Բոլոր փաստաթղթերում
- «Ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»:
- «Արժույթի կոդ» վավերապայմանը լրացվում է համաձայն ISO-ի 4217 ստանդարտի:
- «Վավերացում» վավերապայմանը տվյալ տեսակի փաստաթղթի վրա դրվող համապատասխան դրոշմակնիքը կամ կնիքն է:
- «Գործարքի նպատակ» վավերապայմանում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը (այս կետը պարտադիր վավերապայման է` համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» ենթակետի):
5. «Հաշվի քաղվածք» փաստաթղթում
- «Նախորդ քաղվածքի ամսաթիվը» վավերապայմանում նշվում է տվյալ քաղվածքին նախորդող քաղվածքի ամսաթիվը:
- «Քաղվածքի ամսաթիվը» վավերապայմանում նշվում է տվյալ քաղվածքի ամսաթիվը:
- «Քաղվածքը հանձնելու ամսաթիվը» վավերապայմանում նշվում է քաղվածքը հաճախորդին տրամադրելու ամսաթիվը:
6. «Վճարման հանձնարարական» փաստաթղթում
- «Վճարման եղանակը / համակարգը» վավերապայմանում ուղարկողի կողմից նշվում են փոխանցումը կատարելու եղանակը (թղթային, էլեկտրոնային) կամ համակարգը, որի միջոցով պետք է իրականացվի փոխանցումը (S.W.I.F.T., BANKMAIL, TELEX և այլն):
- «Ներկայացման ամսաթիվը» վավերապայմանում նշվում է վճարման հանձնարարականը հաճախորդի կողմից բանկ ներկայացվելու ամսաթիվը (լրացվում է հաճախորդի և վավերացվում բանկի կողմից, ընդ որում վավերացման վրա պետք է նշված լինեն բանկի կողմից փաստաթղթի ընդունման ամսաթիվը և ժամը):
- «Ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը» վավերապայմանում նշվում է այն բանկի (մասնաճյուղի) անվանումը, որին հասցեագրված է ուղարկողի վճարման հանձնարարականը:
- «Միջնորդ բանկի (բանկերի) անվանումը» վավերապայմանում ուղարկողի կողմից նշվում է փոխանցման համար ընտրված միջնորդ բանկի (բանկերի) անվանումը:
- «Վճարման ամսաթիվը» վավերապայմանում նշվում է շահառուին գումարը վճարելու ամսաթիվը: Վճարման օրը վճարման հանձնարարականում չնշելու դեպքում այդպիսին է համարվում շահառուի բանկի կողմից վճարման հանձնարարականի ստացման օրը:
- «Ստացող բանկի (մասնաճյուղի) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթիվը» վավերապայմանում վճարողը անհրաժեշտության դեպքում նշում է իրեն սպասարկող ստացող բանկի (մասնաճյուղի) կողմից վճարման հանձնարարականի կատարման ամսաթիվը: Վերջինս չնշելու դեպքում կատարման օր է համարվում վճարման հանձնարարականի ստացման օրը կամ դրան անմիջապես հաջորդող օրը:
7. «Վճարման պահանջագիր» փաստաթղթում
- «Փաստաթղթերի անվանումը, դրանց համարները, տրամադրման պայմանները» վավերապայմանում նշվում են տեղեկություններ այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնց հիման վրա շահառուն վճարման պահանջագիր է ներկայացնում վճարողի բանկին, ինչպես նաև նշվում են վճարողին փաստաթղթերի տրամադրման պայմանները (տրամադրում` վճարի դիմաց, տրամադրում` ակցեպտի դիմաց, տրամադրում` երաշխիքի դիմաց և այլն):
8. «Մուտքի հայտարարություն (հայտարարագիր, անդորրագիր, օրդեր)» փաստաթուղթը կազմված է երեք մասերից, որոնք ունեն միևնույն վավերապայմանները: Բացառություն են կազմում`
- 5.9 կետում նշված «մուծողի ստորագրությունը» վավերապայմանը ենթակա է պարտադիր լրացման միայն հայտարարագրում,
- 5.10 կետում նշված «բանկի վավերացում» վավերապայմանը ենթակա է պարտադիր լրացման միայն անդորրագրում:
9. «Մուտքի հետհաշվեկշռային օրդեր (արժեքին ուղեկցող պիտակ, անդորրագիր») փաստաթղթերն ունեն միևնույն վավերապայմանները, բացառությամբ հետևյալ կետերի`
- 9.10 և 9.11 կետերում նշված «հիմք» և «առդիր` -------- էջ» վավերապայմանները «արժեքին ուղեկցող պիտակ» և «անդորրագիր» փաստաթղթերում պարտադիր չեն:
- 9.12 կետում նշված «փաստաթղթերը (արժեքները) ընդունող անձանց ստորագրությունները» վավերապայմանից բացի, «Անդորրագիր» փաստաթղթում պարտադիր պետք է առկա լինի նաև բանկի վավերացումը` համապատասխան կնիքի տեսքով:
- «Արժեքին ուղեկցող պիտակ» փաստաթղթում պարտադիր պետք է առկա լինի նաև «տրամադրման ամսաթիվ» վավերապայմանը, որտեղ նշվում է արժեքը վերադարձնելու ամսաթիվը:
10. «Մուտքի հայտարարություն (հայտարարագիր, անդորրագիր, օրդեր)», «Դրամարկղի մուտքի օրդեր» փաստաթղթերում «մուծողի անունը, անվանումը» վավերապայմանում`
- իրավաբանական անձի դեպքում նշվում է ինչպես մուծող իրավաբանական անձի անվանումը, այնպես էլ վերջինիս կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, որն իրականացնում է կանխիկի մուտքագրումը,
- ֆիզիկական անձի դեպքում նշվում է միայն կանխիկի մուտքագրումն իրականացնող անձի անունը, ազգանունը:
11. «Դրամարկղի ելքի օրդեր, «Ելքի հետհաշվեկշռային օրդեր» փաստաթղթերում «ստացողի անունը, անվանումը» վավերապայմանում`
- իրավաբանական անձի դեպքում նշվում է ինչպես կանխիկը / արժեքները ստացող իրավաբանական անձի անվանումը, այնպես էլ վերջինիս կողմից լիազորված անձի անունը, ազգանունը,
- ֆիզիկական անձի դեպքում նշվում է միայն կանխիկը / արժեքները ստացող անձի անունը, ազգանունը:
12. «Մուտքի հետհաշվեկշռային օրդեր, արժեքին ուղեկցող պիտակ, անդորրագիր» փաստաթղթերում «մուտք անողի անունը, անվանումը» վավերապայմանում`
- իրավաբանական անձի դեպքում նշվում է ինչպես մուտք անող իրավաբանական անձի անվանումը, այնպես էլ վերջինիս կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, որն իրականացնում է արժեքի մուտքը,
- ֆիզիկական անձի դեպքում նշվում է միայն արժեքի մուտքն իրականացնող անձի անունը, ազգանունը:
13. Վճարահաշվարկային փաստաթղթերի կիրառման ոլորտները
- «Հաշվի քաղվածք» փաստաթուղթը կիրառվում է միջբանկային և բանկ - հաճախորդ հարաբերություններում համապատասխան հաշիվներում առկա միջոցների և դրանց շարժի մասին տեղեկություններ արտացոլելու նպատակով:
- «Վճարման հանձնարարական» փաստաթուղթը կիրառվում է բանկի հաճախորդների կողմից նախաձեռնված կրեդիտային փոխանցումներ կատարելիս:
- «Վճարման պահանջագիր» փաստաթուղթը կիրառվում է բանկի հաճախորդի կողմից այլ հաճախորդից / բանկից սահմանված կարգով գումար ստանալու նպատակով:
- «Մեմորիալ օրդեր» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի ներբանկային գործառնությունների ժամանակ:
- «Մուտքի հայտարարություն» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի հաճախորդների կողմից կանխիկ գումարներ բանկ մուտքագրվելու ժամանակ:
- «Դրամարկղի մուտքի օրդեր» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի աշխատակիցների կողմից առհաշիվ տրված գումարները բանկի դրամարկղ վերադարձնելիս, ինչպես նաև ինկասացիոն ծառայությունների կողմից կանխիկ գումարների մուտքագրման ժամանակ:
- «Դրամարկղի ելքի օրդեր» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում բանկի հաճախորդներին կանխիկ գումարների տրամադրման, բանկի աշխատակիցներին առհաշիվ գումարների տրամադրման, ինչպես նաև ինկասացիոն ծառայություններին կանխիկ գումարների տրամադրման ժամանակ:
- «Հեռագրային փոխանցման դիմում» փաստաթուղթը կիրառվում է հիմնականում հաճախորդի կողմից բանկին միջազգային փոխանցում կատարելու հանձնարարություն տալու ժամանակ:
- «Մուտքի հետհաշվեկշռային օրդեր», «Ելքի հետհաշվեկշռային օրդեր» փաստաթղթերը կիրառվում են բանկի հետհաշվեկշռային հաշվառման ժամանակ:
(կանոնները լրաց. 21.12.99 թիվ 213)