ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 21-Ա
«ՎԱՉԷ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՉԷ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 45,561,250 դրամ ընդհանուր արժողությամբ «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանում հրդեհաշիջման համակարգի ներդրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00046807) «Գրիման» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02230486) 2023 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հրդեհաշիջման համակարգի նախագծման, մատակարարման, տեղակայման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ 26,919,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 21-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՎԱՉԷ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ
1․ |
Ծրագրի նպատակը |
Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանի գրապահոցներում և էլեկտրասնուցման սենյակում ժամանակակից գազային հրդեհաշիջման համակարգերի նախագծում, մատակարարում, տեղակայում և կարգաբերում։ |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
Տեր եւ Տիկին Վաչէ և Թամար Մանուկեաններ |
4․ |
Ծրագիրը կատարողը |
«Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միությունը (ՀՎՀՀ՝ 00046807, հասցեն՝ քաղ․Երևան, Բաղրամյան պող․ 9, բն 2 ) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Էջմիածին, մշակութային |
6․ |
Ծրագրի բյուջեն |
45,561,250 դրամ |
7․ |
Բարեգործություն ստացողը |
Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը, դրա բաժանորդները և գրադարանային ֆոնդի արժեքներից օգտվողները։ |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունվարի 31-ից մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանի նկուղային հարկի գրապահոցներում նախագծել, մատակարարել, տեղակայել և կարգաբերել գազային հրդեհաշիջման ժամանակակից համակարգ։ Նախատեսված է իրականացնել 2024 թվականի հունվարի 31-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 45,561,250 դրամի չափով։ |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Հրդեհաշիջման համակարգի սարքավորումների և նյութերի ձեռքբերում ու ներմուծում՝ 18,642,000 դրամ, 2. Հայաստանյան շուկայից հրդեհաշիջման համակարգի սարքավորումների ու նյութերի ձեռքբերում, համակարգերի նախագծում, տեղակայում և կարգաբերում՝ 26,919,250 դրամ։ |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Էջմիածնի համայնքապետարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ֆինանսական և նկարագրային հաշվետվությունները ներկայացնում է «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միությունը: Համակարգի համապատասխանությունը ՀՀ գործող շինարարական նորմերին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչության եզրակացությամբ: ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
15.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |