ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած» բառերը փոխարինել «զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ» բառերով.
2) «` սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ» բառերը հանել:
Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-158-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: