ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30) ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր՝ առևտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը իրականացնում է ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք ֆիզիկական անձին, երբ վաճառքի գնի մի մասի հատուցումն իրականացվում է այդ ֆիզիկական անձից ձեռք բերվող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայով), կամ առևտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) և իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք որևէ ֆիզիկական անձի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. սեպտեմբերի 27 Երևան ՀՕ-330-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական: