ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը «անգործունակ ճանաչված անձի,» բառերից հետո լրացնել «մինչև 16 տարեկան» բառերով, 2-րդ մասի 1-ին կետը «անգործունակ ճանաչված անձը,» բառերից հետո՝ «մինչև 16 տարեկան» բառերով, 2-րդ մասի 2-րդ կետը «անգործունակ ճանաչված անձին,» բառերից հետո՝ «մինչև 16 տարեկան» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 7 Երևան ՀՕ-373-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2024 թվական: