ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 228-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող` 500,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աղբահանության բարելավմանն ուղղված աջակցություն» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 228-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աղբահանության բարելավմանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Շվեդիայի թագավորության կառավարություն, ի դեմս` Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency (Sida), փոստային հասցե՝ Box 2025, 74 02 Sundbyberg, այցելուներ՝ Rissneleden 110): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամ (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 01511187) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, բնագավառը` համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
500,000 եվրոյին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարան (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Նաիրյան փողոց, 164 շենք) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Սևանի համայնքապետարանի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև կնքվելիք փոխըմբռնման հուշագրի համաձայն, նախատեսվում է Սևանի համայնքապետարանին տրամադրել աջակցություն Սևան քաղաքում թափոնների տեսակավորման համակարգի ներդրման նպատակով՝ 1) աղբամանների ձեռքբերում կամ ներմուծում և նվիրաբերում Սևանի համայնքապետարանին՝ 250,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ. 2) աղբատար մեքենայի ձեռքբերում կամ ներմուծում և նվիրաբերում Սևանի համայնքապետարանին՝ 230,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ. 3) աղբամանների տեղադրման և աղբատար մեքենայի մեկնարկման աշխատանքների, շահագործող անձնակազմի վերապատրաստման հետ կապված ծախսեր՝ 20,000 եվրոյին համարժեք դրամ: 2. Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2025 թվականի մարտի 1–ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Աղբամանների ձեռքբերում կամ ներմուծում՝ 250,000 եվրոյին համարժեք դրամ: 2. Աղբատար մեքենայի ձեռքբերում կամ ներմուծում՝ 230,000 եվրոյին համարժեք դրամ: 3. Աղբամանների տեղադրման և աղբատար մեքենայի մեկնարկման աշխատանքներ, շահագործող անձնակազմի վերապատրաստում՝ 20,000 եվրոյին համարժեք դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու Ծրագրի ղեկավար խորհրդի կողմից՝ հաշվետվությունների տեսքով: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերի բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |