ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3213-Ա |
«22» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ.2883-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 29-ի «Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Մ.Ավետիսյան 2-րդ փողոց հ.54/1 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Թամարա Անդրանիկի Մաթևոսյանի, Աշոտ Ժորայի Մաթևոսյանի և Ժենյա Սերգեյի Մաթևոսյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.2883-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում` «Ժենյա Սերգեյի Մաթևոսյանի» բառերը փոխարինել «Ժենյա Սերգեյի Բաբայանի» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |