ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 325-Ա
ԷԴՈՒԱՐԴ ԱՆԱՍՏԱՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպվող «Պետական կառավարում և կառուցվածքային բարեփոխումներ» խորագրով դասընթացին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Էդուարդ Անաստասյանին 2024 թվականի մայիսի 13-17-ը ներառյալ գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա):
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |