ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 805-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաներ ունեցող իրավաբանական անձանց, ռազմամարզական և սպորտային հրաձգության կազմակերպությունների կողմից քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում կատարելու կարգը սահմանելու մասին» N 898-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետը, որոշմամբ սահմանված հավելվածի վերնագիրը, որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետը «լիցքավորում» բառից առաջ լրացնել «վերալիցքավորում և» բառերով․
2) որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների վերալիցքավորման և լիցքավորման գործընթացը ներառում է վերալիցքավորվող և լիցքավորվող փամփուշտների բաղկացուցիչ մասերի պիտանիության հետազոտումը, փամփուշտների վերալիցքավորումը, լիցքավորումը և փորձարկումը:».
3) որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Փամփուշտների վերալիցքավորումը և լիցքավորումը պետք է համապատասխանեն քաղաքացիական ակոսափող և ողորկափող հրազենի փամփուշտների տվյալ տեսակի և տրամաչափի պատրաստման համար նախատեսված՝ գործարանային արտադրության պայմաններին: Վերալիցքավորված և լիցքավորված փամփուշտները պետք է հստակ ունենան իրենց տարբերակիչ դրոշմվածքները (վերալիցքավորող, լիցքավորող կազմակերպության կամ գործարանի ծածկագրերը, վերալիցքավորման, լիցքավորման տարեթիվը), ինչպես նաև համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատված տեխնիկական բնութագրերը:».
4) որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետում «Լիցքավորված» բառը փոխարինել «Վերալիցքավորված և լիցքավորված» բառերով․
5) որոշմամբ սահմանված հավելվածի 5-րդ կետում «լիցքավորման» բառը փոխարինել «վերալիցքավորման և լիցքավորման» բառերով, «լիցքավորող» բառը փոխարինել «վերալիցքավորող և լիցքավորող» բառերով․
6) որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ գլխի վերնագրում «ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆԸ» բառը փոխարինել «ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆԸ» բառերով․
7) որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ և 8-րդ կետերում «Լիցքավորող» բառը փոխարինել «Վերալիցքավորող և լիցքավորող» բառերով․
8) որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետում «Լիցքավորող» բառը փոխարինել «Վերալիցքավորող և լիցքավորող» բառերով, «լիցքավորող» բառը փոխարինել «վերալիցքավորող և լիցքավորող» բառերով, «լիցքավորման» բառը փոխարինել «վերալիցքավորման և լիցքավորման» բառերով, «լիցքավորում» բառը փոխարինել «վերալիցքավորում և լիցքավորում» բառերով․
9) որոշմամբ սահմանված հավելվածի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
10) որոշմամբ սահմանված հավելվածի 10-րդ կետում «լիցքավորմամբ» բառը փոխարինել «վերալիցքավորմամբ և լիցքավորմամբ» բառերով, 10-րդ կետի 1-ին ենթակետում «լիցքավորման» բառը փոխարինել «վերալիցքավորման և լիցքավորման» բառերով, «լիցքավորված» բառը փոխարինել «վերալիցքավորված և լիցքավորված» բառերով, «լիցքավորվող» բառը փոխարինել «վերալիցքավորող և լիցքավորող» բառերով․
11) որոշմամբ սահմանված հավելվածի 10-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում «լիցքավորման» բառը փոխարինել «վերալիցքավորման և լիցքավորման» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական: