ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 41-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 11-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 9-ի «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արագ արձագանքում» ծրագրի մասին» N 11-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հ և Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի ձեռքբերում` 2,721,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տիգման գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի ձեռքբերում` 456,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վալսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի ձեռքբերում` 856,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ինտ-Մենտաս գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02251665) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 5,657,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հով-Արս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04236834) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 374,850 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Տիգման գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային ապրանքների ձեռքբերում` 2,438,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Հ և Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 3,521,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վիէմ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00904791) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 315 հատ արկղի ձեռքբերում` 189,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վիէմ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00904791) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 315 հատ արկղի ձեռքբերում` 189,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
23.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |