ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1903-Ն
«ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ՅՈԼՅԱՆ» ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՍԵՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բաժնետոմսերի քանակն ավելացնելու միջոցով «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 99,915,128.7 (իննսունինը միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար մեկ հարյուր քսանութ ամբողջ յոթ տասնորդական) դրամով, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 40,004,394.3 (քառասուն միլիոն չորս հազար երեք հարյուր իննսունչորս ամբողջ երեք տասնորդական) դրամով, «Սևան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 30,785,000.0 (երեսուն միլիոն յոթ հարյուր ութսունհինգ հազար) դրամով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:
2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի NN 3 և 4 աղյուսակներում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, N 5 հավելվածի NN 1, 2, 3, 7 աղյուսակներում, NN 3, 4, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված դրամական միջոցների ներդրումը «Ավան» հոգեկան առողջության կենտրոն», «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» և «Սևան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական կապիտալներում, ընկերությունների կանոնադրությունների փոփոխության հաստատումը և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, ինչպես նաև կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված այլ ծախսերն իրականացնել ընկերությունների միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2023 թվական: