Գլխավոր տեղեկություն
Номер
N 695-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.21/32.1 Հոդ.653
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2006
Дата вступления в силу
01.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 6 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 695-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներքին գործերի նախարարութՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 17.08.23
N 1380-Ն)

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 17.08.23 N 1380-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 1
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 695-Ն որոշման

 


 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներքին գործերի նախարարութՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն,
17.08.23 N 1380-Ն)

1. Սույն կարգով կանոնակարգվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին (այսուհետ` միջոց տրամադրող) պատկանող տրանսպորտի և կապի միջոցներից (այսուհետ` միջոցներ) արտակարգ իրավիճակի վայր մեկնող ու արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանումներ), հետագա համարժեք փոխհատուցմամբ, անվճար օգտվելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 17.08.23 N 1380-Ն)

2. Արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամ արտակարգ իրավիճակի վայրից վերադարձող ստորաբաժանումները կարող են օգտագործել միջոց տրամադրողին պատկանող միջոցները` բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով արգելված միջոցների:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

3. Սույն որոշմամբ նախատեսված օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարն այդ պահանջը ներկայացնում է միջոց տրամադրողին, լրացնում է համապատասխան ակտ` համաձայն ձևի, որում նշվում են միջոց տրամադրողի տվյալները, միջոցի արտադրության տարեթիվը, համարանիշը, տեխնիկական վիճակը, սարքինության աստիճանը, միջոցը վերցնելու ամսաթիվը, օրը, օգտագործման նպատակները, ինչ ժամկետով է այն վերցվում, միջոց տրամադրողը արդյո՞ք, ներկա է լինելու միջոցի շահագործմանը, հետագա համարժեք փոխհատուցման մասին, որտեղից է վերցվել միջոցը, ինչ կարգով և ինչ նպատակով պետք է օգտագործվի այն:

4. Ակտն ստորագրում են ստորաբաժանման հրամանատարը` նշելով իր ստորաբաժանման անվանումը, իր վկայականի համարը, պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, և միջոց տրամադրողը:

Ակտն ստորագրվում է 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

5. Ստորաբաժանման հրամանատարը միջոցի օգտագործման մասին մեկօրյա ժամկետում զեկուցում է Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան պաշտոնատար անձանց:

6. Օգտագործման դիմաց փոխհատուցումը կատարում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին, ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 17.08.23 N 1380-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան


Ձև

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության փրկարար ծառայության
 
 ________________________________
       (տնօրեն, աշխատակազմի ղեկավար)
________________________________
       (ստորագրությունը)
____ _____________ 200__թ.

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներքին գործերի նախարարութՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 17.08.23 N 1380-Ն)

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության _____________________________________

(ստորաբաժանման անվանումը, հրամանատարի

______________________________________________________________

պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, վկայականի համարը)

և _____________________________________________________________

(պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, ֆիզիկական անձի տվյալները)

 

ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հայաստանի փրկարար ծառայությունը`

 

ա) ______________________________________________-ում առաջացած արտակարգ

(նշվում է տարածքը)

իրավիճակի հակազդումն իրականացնելու նպատակով

(կամ)

 

բ) _____________________________________-ում առաջացած արտակարգ վայրից

(նշվում է տարածքը)

 

մշտական տեղակայման __________________________ վերադառնալու նպատակով

(նշվում է տարածքը)

 

ժամանակավոր օգտագործման վերցրեց _____________________________________

(պետական կառավարման և տեղական
______________________________________________________________

ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը, ֆիզիկական անձին)

 

պատկանող __________________________` հետագա համարժեք փոխհատուցմամբ,

(միջոցը, գույքը)

 

որը տրվելու է ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:

2. Ստուգման արդյունքում պարզվեց`

ա) գույքի արտադրության ___________ տարեթիվը.

բ) տեխնիկական անձնագրի տվյալները ______________________________.

գ) արտաքին տեսքը __________________________________________________.

դ) մաշվածությունը ___________________________________________________.

ե) տեխնիկական վիճակը ________________________________________________.

զ) սարքինության աստիճանը _____________________________________________.

է) գույքի թերությունները _______________________________________________.

ը) գույքն օգտագործվելու է ____________________________________________ նպատակով.

թ) գույքն օգտագործվելու է _________________________________-ի ներկայությամբ

(առանց __________________________________-ի ներկայության).

ժ) գույքն օգտագործվելու է մինչև ________________________________________.

(նշվում է ժամկետը)

 

ժա)____________________________________________________________:

(այլ պայմաններ)

 

Գույքը հանձնեց

Գույքն ընդունեց

__________________________

_______________________

(պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի տվյալները)

(հիմնարկը)

_______________________

_______________________

(հասցեն կամ գտնվելու վայրը,  հեռախոսահամարը)

(գտնվելու վայրը, պաշտոնը, ստորաբաժանումը)

_______________________

_______________________

_______________________

_______________________

_______________   

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

_____  ________________200   թ.

_____  ______________200   թ.

 

(ձևը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն, 17.08.23 N 1380-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.08.2023, N 1380-Ն 27.08.2023, N 695-Ն
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 695-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան