ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
Մուսալեռ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«30» դեկտեմբերի 2020 թվականի N 101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, 38-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ՀՀ Արդարադատության նախարարության 24.12.2020 թ. N 06/27.1/29266-20 գրությամբ տրված պետական փորձագիտական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԹԱՄԱԶՅԱՆ ՄԻՇԱ ԱՎԱԳՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԱՄՎԵԼՅԱՆ |
ԿՈՂՄ (5) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|