ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2022 թվականի |
թիվ 7 |
քաղ. Բիշքեկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՏԻՏԱՆԻ ՕՔՍԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.26 ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2823 00 000 0 ծածկագրով դասակարգվող տիտանի օքսիդները, որոնք Բելառուսի Հանրապետության տարածք են ներմուծվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 7 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ տարեկան 360 տոննայից ոչ ավելի ծավալով և նախատեսված են քիմիական մանրաթելերի ու թելերի արտադրության մեջ օգտագործելու համար, ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության այն հաստատումը մաքսային մարմիններին տրամադրվելու պայմանով, որը տրվել է Բելառուսի Հանրապետության մարզային գործադիր կոմիտեների կողմից՝ ըստ ձեռնարկությունների գրանցման վայրի, և պարունակում է տեղեկություններ՝ ապրանքի քանակի և արժեքի մասին, ինչպես նաև նման ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: