ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2020 թվականի |
թիվ 44 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 14 ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 14 որոշման 3-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 14 որոշմամբ հաստատված՝ հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշիչների կիրառման պայմանների ցանկի (այսուհետ՝ ցանկ) 5-րդ կետի դրույթները կիրառվում են գոյություն ունեցող ձևով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակահատվածի ավարտը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ որոշել ցանկի 5-րդ կետի դրույթների՝ գոյություն ունեցող կամ փոփոխված ձևով կիրառումը երկարաձգելու անհրաժեշտությունը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 11-ից, սակայն դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: