ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2023 թվականի N 794-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման՝
1) N 2 հավելվածի՝
ա․ 23.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23.1. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսը:»,
բ․ 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«45. Տևական հիվանդության դեպքում դատապարտյալը անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ սահմանված կարգով ֆունկցիոնալության գնահատման է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվան հաջորդող 80-րդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում` դրան նախորդող աշխատանքային օրը)։».
2) N 5 հավելվածում՝
ա. 11.1-ին կետում «1-5-րդ օրացուցային օրը՝ ներառյալ օրացուցային օրվա համար» բառերը փոխարինել «1-5-րդ օրացուցային օրը ներառյալ՝» բառերով,
բ. 21-րդ կետում «եզրակացության» բառը փոխարինել «որոշման (վարչական ակտի)» բառերով,
գ. 30-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Այս դեպքում երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկը տրամադրում է երեխային առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը՝ հիմք ընդունելով սույն ենթակետում նշված՝ երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթը կամ երեխայի մոր՝ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու վերաբերյալ բժշկական փաստաթուղթը։»,
դ. 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34.1-ին, 34.2-րդ կետերով՝
«34.1. Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորն անաշխատունակության թերթիկը տրամադրում է սույն կարգի 33-րդ կետում նշված այն բժշկական կազմակերպությունը, որտեղ իրականացվել է փոխնակ մոր հղիության հսկողությունը (այն բժշկական կազմակերպությունը, որը պահանջն առաջանալու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրելու փոխնակ մորը):
34.2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության թերթիկ տրամադրում է նորածնին առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը։».
3) N 6 հավելվածի 6-րդ կետում «եզրակացությունը»ուղղ. բառը փոխարինել «որոշումը (վարչական ակտը)»ուղղ. բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: