ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2022 թվականի |
թիվ 16 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 87 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման մասին» թիվ 87 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 16 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 87 որոշման մեջ կատարվող
1. 3-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2022 թվականին նախագծի ֆինանսավորումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման համար՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման ծախսերի շրջանակներում՝ մինչև 290,8 մլն ռուբլու չափով:»։
2. Սույն որոշմամբ հաստատված՝ «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի անձնագրում 10-րդ կետի երկրորդ սյունակում՝
1) առաջին պարբերության մեջ՝
«Միության թվային օրակարգի» բառերից առաջ լրացնել «2022 թվականի» բառերով․
«ռուբլու չափով, այդ թվում՝» բառերը փոխարինել «ռուբլու չափով:» բառերով.
2) երկրորդ և երրորդ պարբերությունները հանել։
3. Նշված որոշմամբ հաստատված՝ «ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների տեղեկատվական-հաղորդակցական «ցուցափեղկի» ստեղծում» նախագծի իրագործման բարձրամակարդակ պլանի («ճանապարհային քարտեզի») չորրորդ աղյուսակի սյունակում՝
1) 1-ին կետում «10․2021» թվերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբեր» բառերով.
2) 2-րդ կետում «10․2021» թվերը փոխարինել «2022 թվականի հունվար» բառերով․
3) 3-րդ կետում «10․2021» թվերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբեր» բառերով․
4) 4-րդ կետում «11․2021» թվերը փոխարինել «2022 թվականի մայիս» բառերով․
5) 5-րդ կետում «I եռամսյակից» բառերը փոխարինել «II եռամսյակից» բառերով․
6) 6-րդ կետում «05․2022» թվերը փոխարինել «2022 թվականի հուլիս» բառերով․
7) 7-րդ կետում «12.2021» թվերը փոխարինել «2022 թվականի մայիս» բառերով․
8) 8-10-րդ կետերում «03.2022» թվերը փոխարինել «2022 թվականի մայիս» բառերով․
9) 13-րդ կետում, 13․1-13․7 ենթակետերում և 14-րդ կետում «08.2022» թվերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբեր» բառերով․
10) 15-րդ կետում «10․2022» թվերը փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով․
11) 15․1 և 15․2 ենթակետերում «06.2022» թվերը փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով․
12) 15․3 ենթակետում «07.2022» թվերը փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով․
13) 15․4 ենթակետում «08.2022» թվերը փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով․
14) 15․5 և 15․6 ենթակետերում «09.2022» թվերը փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով․
15) 15.7-15․10 ենթակետերում «10.2022» թվերը փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով․
16) 16-րդ և 17-րդ կետերում «10․2022» թվերը փոխարինել «2022 թվականի նոյեմբեր» բառերով․
17) 18-րդ և 19-րդ կետերում «10․2022» թվերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբեր» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: