Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 364-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 53-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ՀՎՀՀ` 01573524) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հունվարի 18-ի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագրի մասին» N 53-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ալֆա-Էտալոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00454717) 2023 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀԱՊՁԲ-23/28-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգիչների (5 հատ) ձեռքբերում` 1,137,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մեգաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01326597) 2023 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀԱՊՁԲ23/28-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգիչների (ամբողջը մեկում, 2 հատ) ձեռքբերում` 560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01815551) 2023 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-Ա-ԳՀԱՊՁԲ-23/28-3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի ձեռքբերում` 679,166.66 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |