ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2022 թվականի N 1539-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն որոշմամբ պարգևավճար չի նշանակվում, եթե զինծառայողը զոհվել (մահացել) կամ անհայտ բացակայող է ճանաչվել կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամությունը ձեռք է բերել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հատուցման դեպքի՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով (հատուցման դեպքի հիմքով անձն ունի հատուցման գումար ստանալու իրավունք)։ Զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքին, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո այդ անձինք ձեռք են բերում սույն որոշմամբ սահմանված պարգևավճարի իրավունք։».
2) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Սույն որոշման 2-րդ կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին (ընտանիքին) նշանակվող պարգևավճարների վրա։».
3) որոշման հավելվածում՝
ա. 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. Սույն կարգով զոհված զինծառայողի երեխայի համար սահմանված չափով պարգևավճարի իրավունք ունի զոհված զինծառայողի՝ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակը` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը կամ պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելը։»,
բ. 5-րդ կետի 3-րդ ենթակետում «ժամանակ» բառը փոխարինել «մարտական գործողությունների ժամանակ կամ այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ» բառերով, իսկ 4-րդ ենթակետը «ծառայության» բառից հետո լրացնել «կամ պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու» բառերով,
գ. 8-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) զոհված երկու զինծառայողի (երկու ծնողի, երկու զավակի, ամուսնու և զավակի, ծնողի և զավակի, ծնողի և ամուսնու) դեպքում՝ յուրաքանչյուր երեխան՝ 76000 դրամ, իսկ յուրաքանչյուր այլ անդամ՝ 62000 դրամ:»,
դ. 10-րդ կետից հանել «(ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)» բառերը,
ե. 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով՝
«11.1. Պարգևավճարի իրավունք ունեն զոհված զինծառայողների ընտանիքները`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքը` 250.000 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 150.000 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը՝ 100.000 դրամ:»,
զ. 13-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 13.1-ին և 13.2-րդ կետերով՝
«13.1. Զոհված զինծառայողի՝ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը սույն կարգի 11.1-ին կետում նշված պարգևավճարը նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:
13.2. Զոհված զինծառայողի՝ ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում պարգևավճարը նշանակելու մասին գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը։»,
է. 15-րդ կետը «ապա» բառից հետո լրացնել «սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքերում» բառերով,
ը. 16-րդ կետում «կետում» բառը փոխարինել «և 11.1-ին կետերում» բառերով,
թ. 17-րդ կետը «նշանակվում է» բառերից հետո լրացնել «(անձը ձեռք է բերում պարգևավճար ստանալու իրավունք)» բառերով,
ժ. 17-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ հաշմանդամության պատճառական կապի մասին վարչական ակտի քաղվածքի՝ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթվից, եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված վարչական ակտի քաղվածքի՝ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից հետո` երեք ամսվա ընթացքում (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ),»,
ժա. 17-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «ներկայացվել են զինծառայողի զոհվելու կամ մահանալու օրվանից» բառերը փոխարինել «ներկայացվել են զինծառայողի մահվան պետական գրանցման ամսվանից» բառերով,
ժբ. 17-րդ կետի 4-րդ ենթակետում «ներկայացվել են զինծառայողի զոհվելու օրվանից հետո` վեց» բառերը փոխարինել «ներկայացվել են զինծառայողի մահվան պետական գրանցման ամսվանից հետո՝ 12» բառերով,
ժգ. 17-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով՝
«4.1) սույն կարգի 11.1-ին կետում նշված դեպքերում` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է պարգևատրելու ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում, բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ.»,
ժդ. 17-րդ կետի 5-րդ ենթակետում «1-4-րդ» բառերը փոխարինել «1-4.1-ին» բառերով,
ժե. 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի (ում պարգևավճարը չի վճարվում բաժնեմասով) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ պարգևավճարի իրավունք ունեցող ընտանիքի մյուս անդամի անձամբ ներկայացրած դիմումի հիման վրա պարգևավճար նշանակվում է`
1) պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո։
19. Ընտանիքին տրվող պարգևավճարի իրավունքն ունեցող անդամի պահանջով պարգևավճարի նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է առանձին: Բաժնեմասը հաշվարկվում է նշանակված պարգևավճարի չափն այդ պարգևավճարի իրավունք ունեցող՝ ընտանիքի անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Բաժնեմասը հաշվարկելիս սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ երեխայի (զավակի) համար տրվող պարգևավճարի գումարը պարգևավճարի՝ բաժանվող գումարի մեջ չի ներառվում (չի բաժանվում)։ Զոհված զինծառայողի երեխայի (զավակի) կամ նրա օրինական ներկայացուցչի պահանջով սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարգևավճարի նրա բաժնեմասն առանձնացնելու դեպքում նրան վճարվում է այդ բաժնեմասը և այդ երեխայի (զավակի) համար լրացուցիչ ավելացվող պարգևավճարի գումարը: Պարգևավճարի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
20. Ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված պարգևավճարը վերահաշվարկվում է նրա ընտանիքի անդամներից մեկի ներկայացրած դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։ Այս դեպքում պարգևավճարը վերահաշվարկվում է՝
1) ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո։»,
ժզ. 22-րդ կետի 3-րդ ենթակետը «հիմքով» բառից հետո լրացնել «կամ զոհված զինծառայողի՝ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակի վերափորձաքննության արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության աստիճանը փոխվելու դեպքում» բառերով, 4-րդ ենթակետում «դադարելու» բառը փոխարինել «կորցնելու» բառով, իսկ 6-րդ ենթակետից հանել «և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու» բառերը,
ժէ. 28-րդ կետում «10-րդ կետով» բառերը փոխարինել «10-րդ և 11.1-ին կետերով» բառերով,
ժը. 29-րդ կետի «Բնակչության» բառը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին և բնակչության» բառերով, իսկ «որոշմամբ հաստատված «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգին» համապատասխան» բառերը փոխարինել «որոշման NN 8 և 9 հավելվածներով սահմանված կարգով» բառերով,
ժթ. 34-րդ կետի 5-րդ ենթակետում «տեղեկանքը զինծառայողի զոհվելու մասին» բառերը փոխարինել «զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի տեղեկանքի» բառերով, իսկ «մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «մասին փաստաթուղթը՝ համաձայն սույն կարգով սահմանված N 2 ձևի տեղեկանքի» բառերով,
ի. 35-րդ կետի 4-րդ ենթակետում «տված տեղեկանքը» բառերը փոխարինել «տված՝» բառով, իսկ «զոհվելու մասին» բառերից հետո լրացնել «փաստաթուղթը՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի տեղեկանքի» բառերով,
իա. 35-րդ կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և ենթակետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ «ե», «զ», «է», «ը» պարբերություններով՝
«ե. ամուսնության վկայականը` զոհված զինծառայողի ամուսնու համար,
զ. զոհված զինծառայողի ծննդյան վկայականը` զոհված զինծառայողի ծնողի համար,
է. երեխայի ծննդյան վկայականը և երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը)՝ զոհված զինծառայողի երեխայի համար,
ը. խնամակալությունը հաստատող փաստաթուղթը՝ զոհված զինծառայողի ընտանիքի՝ խնամակալության տակ գտնվող անդամի համար։»,
իբ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 35.1-ին կետով՝
«35.1. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամն ընտանիքի համար սույն կարգի 11.1-ին կետում նշված պարգևավճար ստանալու նպատակով ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում սույն կարգի 35-րդ կետի 1-3-րդ, 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը և քաղվածք՝ «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը։»,
իգ. ամբողջ տեքստում՝ «, կամ» բառը փոխարինել «կամ» բառով, «Մարտական խաչ» բառերը նշել չակերտներում, «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով, «հաշմանդամ զավակը» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող զավակը» բառերով, «հաշմանդամ զավակի» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող զավակի» բառերով, «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.
4) որոշման հավելվածով սահմանված N 1 ձևի տեղեկանքում «անհայտ կորելու» բառերը փոխարինել «անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու» բառերով։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 302-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժգ» պարբերության գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
06.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական: