ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1033-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 259-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին» բառերը փոխարինել «նախարար Վահան Քերոբյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 563-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Արման Խոջոյանին» բառերը փոխարինել «նախարար Վահան Քերոբյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 640-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին» բառերը փոխարինել «նախարար Վահան Քերոբյանին» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 855-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Արման Խոջոյանին» բառերը փոխարինել «նախարար Վահան Քերոբյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
09.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |