ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 428-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 28-ի «Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 1408-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածում՝
ա. 7-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ ներքին գործերի նախարար» բառերով,
բ. 9-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ ֆինանսների նախարար» բառերով,
գ. 12-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ պետական պահպանության ծառայության պետ» բառերով,
դ. հանել «ՀՀ ոստիկանության պետ» բառերը,
ե. 17-րդ պարբերությունից հետո լրացնել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
19.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 428-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1408-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Հակոբյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Բ. Բադալյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | |
Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
Գ. Մանթաշյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի | |
Ա. Նազարյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | |
Վ. Գևորգյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Իսպիրյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ա. Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Դ. Համբարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ | |
Գ. Գաբրիելյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Ք. Ղալեչյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Հ. Վարդանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Գ. Առաքելյան | - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ | |
Դ. Գրիգորյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ս. Ասատրյան | - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ | |
Մ. Ադամյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական | |
Կ. Իսրայելյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ | |
Ս. Հակոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
Ս. Սարգսյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ | |
Լ. Հովհաննիսյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) | |
Հ. Խաչատրյան | - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ա. Վարդանյան | - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ) | |
Կ. Ղազարյան | - «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Հակոբյան | - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ - ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ) | |
Ս. Ավետիսյան | - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
19.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |