ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2017 թվականի |
թիվ 8 |
քաղ. Բիշքեկ |
ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 21-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների՝ կից ներկայացվող ցանկը, որոնց նկատմամաբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ։
2. Մաքսային միության հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 3-րդ կետում «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ծագող և ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ (հավելված 4)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ» բառերով.
բ) նշված որոշման 4-րդ հավելվածը հանել:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 20.12.27 թիվ 103)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ |
ՑԱՆԿ
զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ խումբը կամ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը1 |
I. Զարգացող երկրների ծագման այն ապրանքները, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ | |
02 |
Միս և մսից սննդային ենթամթերք |
03 |
Ձուկ և խեցգետնակերպեր, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ (բացի թառափազգիներից և սաղմոնազգիներից, ինչպես նաև դրանցից ստացվող ձկնկիթից)2 |
04 |
Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
05 |
Կենդանական ծագման մթերքներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
06 |
Կենդանի ծառեր և այլ բույսեր, կոճղեզներ, արմատներ և բույսերի այլ նույնանման մասեր. կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ |
07 |
Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ ու պալարապտուղներ |
08 |
Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև կամ սեխի կճեպներ |
09 |
Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ |
1006 |
Բրինձ |
11 |
Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք. ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ |
12 |
Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, տեխնիկական նպատակների համար օգտագործվող դեղաբույսեր և բույսեր, ծղոտ և հատիկախար |
13 |
Դոճխեժ՝ բնական չմաքրված. բուսախեժեր, խեժեր և բուսական այլ հյութեր ու լուծամզվածքներ |
14 |
Հյուսածո արտադրատեսակների պատրաստման համար բուսական նյութեր. բուսական ծագման այլ մթերքներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
15 |
Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերքներ. պատրաստի սննդային ճարպեր. կենդանական կամ բուսական ծագման մոմեր |
16 |
Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից |
1801 00 000 0 |
Կակաոյի ունդեր՝ ամբողջական կամ մանրատած, հում կամ բոված |
1802 00 000 0 |
Կակաոյի կեղև, պատյան, նրբամաշկ և այլ մնացորդներ |
20 |
Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերքներ |
2103 |
Մթերքներ՝ սոուսներ պատրաստելու համար, և պատրաստի սոուսներ. համային հավելումներ և համեմունքներ խառը. մանանեխի փոշի և պատրաստի մանանեխ |
2104 |
Ապուրներ ու արգանակներ պատրաստի և նախապատրաստուկներ՝ դրանք պատրաստելու համար. հոմոգենացված բաղադրամասային պատրաստի սննդամթերք |
2401 |
Ծխախոտահումք. ծխախոտի թափոններ |
25 |
Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ |
26 |
Հանքաքար, խարամ և մոխիր |
3003 |
Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքերի ապրանքներից)՝ կազմված երկու կամ ավելի բաղադրատարրերի խառնուրդից, թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար, սակայն մանրածախ վաճառքի համար դեղաչափված դեղաձևերով կամ տարաներում կամ փաթեթվածքներում չբաժնեծրարված |
32 |
Դաբաղման կամ ներկման լուծամզվածքներ. տանիններ և դրանց ածանցյալները. ներկանյութեր, գունանյութեր և ներկող այլ նյութեր. ներկեր և լաքեր. մածիկներ և այլ մաստիկա. տպագրական ներկ, թանաք, տուշ |
3301 |
Եթերայուղեր (տերպեններ պարունակող կամ չպարունակող)՝ ներառյալ լուծամզված և բացարձակ եթերայուղերը. ռետինանյութեր. լուծամզված եթերայուղեր, եթերայուղերի խտանյութեր՝ ճարպերի, չցնդող յուղերի, մոմերի կամ նույնանման նյութերի մեջ, որոնք ստացվում են անֆլերաժի կամ թթվամշակման մեթոդով. տերպենային կողմնակի արգասիքներ՝ ստացված եթերայուղերի տերպենազերծումից. եթերայուղերի ջրային թորվածքներ և եթերայուղերի ջրային լուծույթներ |
3302 |
Բուրավետ նյութերի խառնուրդներ և խառնուրդներ (ներառյալ սպիրտային լուծույթները)՝ ստացված մեկ կամ ավելի այդպիսի նյութերի հիման վրա, որոնք օգտագործվում են որպես արդյունաբերական հումք. այլ պատրաստուկներ բուրավետ նյութերի հիմքով, որոնք օգտագործվում են ըմպելիքների արտադրության համար |
3402 |
Նյութեր՝ մակերևութաակտիվ, օրգանական (բացի օճառից), մակերևութաակտիվ միջոցներ, լվացող միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող միջոցները) և միջոցներ մաքրող` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքում նշված միջոցներից) |
35 |
Սպիտակուցային նյութեր, վերափոխված օսլաներ, սոսինձներ, ֆերմենտներ |
3923 |
Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար` պլաստմասսայից. խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից |
4001 |
Կաուչուկ բնական, բալատա, գուտապերչ,գվայուլա, չիկլ և նույնանման բնական խեժեր՝ սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով |
4403 41 000 0, 4403 49 |
Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտը հեռացրած կամ չհեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, այլ՝ արևադարձային տեսակների փայտանյութից |
4407 21 -4407 29 |
Անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ, արևադարձային տեսակների փայտանյութից |
4420 |
Փայտե արտադրատեսակներ՝ խճանկարային և դրվագազարդ, փայտե զարդատուփեր և տուփեր՝ ոսկերչական իրերի կամ դանակների և նույնանման արտադրատեսակների համար, արձանիկներ և դեկորատիվ այլ արտադրատեսակներ փայտից, կահույքի փայտե առարկաներ՝ 94-րդ խմբում չնշված |
4421 |
Փայտե այլ արտադրատեսակներ |
45 |
Խցան և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
46 |
Ծղոտից, ալֆերից կամ հյուսքի համար նախատեսված այլ նյութերից պատրաստված արտադրատեսակներ, զամբյուղներ և հյուսածո արտադրատեսակներ |
50 |
Մետաքս |
5101 |
Բուրդ՝ չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման |
5201 00 |
Մանրաթել բամբակի՝ չենթարկված սանդերքագզման կամ սանրագզման |
53 |
Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե մանվածք և գործվածքներ՝ թղթե մանվածքից |
56 |
Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն. հատուկ մանվածք. թոկեր, պարաններ, ճոպաններ ու մետաղաճոպաններ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ |
5701 |
Հանգուցավոր գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ պատրաստի կամ անավարտ |
5702 10 000 0 |
Գորգեր «կիլիմ», «սումախ», «կերմանի» և նույնանման այլ ձեռագործ գորգեր |
5705 00 800 0 |
Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ՝ պատրաստի կամ անավարտ, կենդանիների բրդից կամ նուրբ մազից2,3 |
5808 |
Ժապավենաթել՝ հյուսած, կտորով. դրվագման պարագաներ՝ չասեղնագործված, կտորով՝ բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից. ծոպեր, գնդաձև ծոպեր և նույնանման արտադրատեսակներ |
6702 90 000 0 |
Արհեստական ծաղիկներ, տերևներ ու պտուղներ և դրանց մասերը. արտադրատեսակներ՝ արհեստական ծաղիկներից, տերևներից կամ պտուղներից, այլ նյութերից |
68 |
Արտադրատեսակներ՝ քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նույնանման նյութերից |
6913 |
Արձանիկներ և դեկորատիվ այլ արտադրատեսակներ՝ կերամիկայից |
6914 |
Կերամիկական այլ արտադրատեսակներ |
7018 10 |
Ապակյա հուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանեցվող արտադրատեսակներ և նույնանման ոչ մեծ ձևեր` ապակուց |
7117 |
Բիժուտերիա |
9401 52 000 0, |
Կահույք նստելու համար՝ եղեգնից, ուռենուց, բամբուկից կամ նույնանման նյութերից |
9403 82 000 0, 9403 83 000 0, 9403 89 000 0 |
Կահույք՝ այլ նյութերից՝ ներառյալ եղեգնը, ուռենին, բամբուկը կամ նույնանման նյութերը |
9403 90 900 0 |
Կահույքի մասեր՝ այլ նյութերից |
9601 |
Մշակած և փորագրության համար պիտանի փղոսկր, ոսկոր, կրիայի պատյան, պոզ, եղջերվի եղջյուրներ, կորալներ, սադափ, կենդանական ծագման այլ նյութեր և այդ նյութերից պատրաստված արտադրատեսակներ (ներառյալ կաղապարման եղանակով ստացված արտադրատեսակները) |
9602 00 000 |
Բուսական կամ հանքային ծագման մշակված նյութեր՝ փորագրության համար պիտանի, և դրանցից պատրաստված արտադրատեսակներ. մոմից, բնաճարպից, բնական խեժերից կամ բնական կաուչուկից կամ մոդելային մածուկներից ձևավորված կամ փորագրված արտադրատեսակներ և ձևավորված կամ փորագրված այլ արտադրատեսակներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված. դոնդողանյութ՝ մշակված, չկարծրացած (բացի 3503 ապրանքային դիրքում նշված դոնդողանյութից) և չկարծրացած դոնդողանյութից արտադրատեսակներ |
9603 |
Ավելներ, խոզանակներ (ներառյալ մեխանիզմների, սարքերի կամ տրանսպորտային միջոցների մաս հանդիսացող խոզանակները), առանց շարժիչների ձեռքի մեխանիկական խոզանակներ՝ նախատեսված հատակի մաքրման համար, հատակի ձողափայտեր և փետուրե ավելիկներ՝ փոշին սրբելու համար. հանգույցներ և փնջիկներ՝ պատրաստված ավելներ կամ խոզանակային արտադրատեսակներ պատրաստելու համար. ներկարարական բարձիկներ և գլանիկներ՝ ներկելու համար. ռեզինե հատակի ձողափայտեր (բացի խոնավությունը վերացնելու համար նախատեսված ռեզինե գլանիկներից) |
9604 00 000 0 |
Մաղեր և քարմաղներ՝ ձեռքի |
9606 |
Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձևվածքներ |
9609 |
Մատիտներ հասարակ (բացի 9608 ապրանքային դիրքում նշվածներից), մատիտներ գունավոր, մատիտների գրիֆելներ, պաստելներ, մատիտներ ածխային, կավիճներ՝ գրելու կամ նկարելու համար, և կավիճներ դերձակների համար |
9614 00 |
Ծխամորճեր (ներառյալ բաժականման մասերը), ծխափողեր՝ սիգարների կամ սիգարետների համար, և դրանց մասերը |
9615 11 000 0 |
Սանրեր, խտատամ սանրեր և նույնանման իրեր՝ էբոնիտե կամ պլաստմասսայե |
9617 00 000 |
Թերմոսներ և վակուումային այլ անոթներ՝ հավաքված տեսքով. դրանց մասերը՝ բացի ապակե փորձանոթներից |
97 |
Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ և հնաոճ իրեր |
II. Առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքները, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ | |
01 |
Կենդանի կենդանիներ |
02 |
Միս և մսից սննդային ենթամթերք |
03 |
Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ |
04 |
Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
05 |
Կենդանական ծագման մթերքներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
06 |
Կենդանի ծառեր և այլ բույսեր, կոճղեզներ, արմատներ և բույսերի այլ նույնանման մասեր. կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ |
07 |
Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ ու պալարապտուղներ |
08 |
Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև կամ սեխի կճեպներ |
09 |
Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ |
10 |
Հացազգիներ |
11 |
Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք. ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ |
12 |
Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, տեխնիկական նպատակների համար օգտագործվող դեղաբույսեր և բույսեր, ծղոտ և հատիկախար |
13 |
Դոճխեժ՝ բնական չմաքրված. բուսախեժեր, խեժեր և բուսական այլ հյութեր ու լուծամզվածքներ |
14 |
Հյուսածո արտադրատեսակների պատրաստման համար բուսական նյութեր. բուսական ծագման այլ մթերքներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
15 |
Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերքներ. պատրաստի սննդային ճարպեր. կենդանական կամ բուսական ծագման մոմեր |
16 |
Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից |
17 |
Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն |
18 |
Կակաո և դրանից պատրաստված մթերքներ |
19 |
Պատրաստի մթերքներ` հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից. ալրային հրուշակեղեն |
20 |
Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերքներ |
21 |
Սննդամթերքի տարբեր տեսակներ |
22 |
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ ու քացախ |
23 |
Սննդային արդյունաբերության մնացորդներ և թափոններ. պատրաստի կերեր՝ կենդանիների համար |
24 |
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
25 |
Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ |
26 |
Հանքաքարեր, խարամ և մոխիր |
27 |
Վառելիք հանքային, նավթ և նավթավերամշակման արտադրանք. բիտումային նյութեր. մոմեր հանքային |
28 |
Անօրգանական քիմիական նյութեր. թանկարժեք մետաղների, հազվագյուտ հողային մետաղների, ռադիոակտիվ տարրերի կամ իզոտոպների անօրգանական կամ օրգանական միացություններ |
29 |
Օրգանական քիմիական միացություններ |
30 |
Դեղագործական արտադրանք |
31 |
Պարարտանյութեր |
32 |
Դաբաղման կամ ներկման լուծամզվածքներ. տանիններ և դրանց ածանցյալները. ներկանյութեր, գունանյութեր և ներկող այլ նյութեր. ներկեր և լաքեր. մածիկներ և այլ մաստիկա. տպագրական ներկ, թանաք, տուշ |
33 |
Եթերայուղեր և ռետինանյութեր. օծանելիքային, կոսմետիկական կամ հարդարման միջոցներ |
34 |
Օճառ, մակերևութաակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, քսանյութեր, արհեստական և պատրաստի մոմեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր և նույնանման արտադրատեսակներ, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ |
35 |
Սպիտակուցային նյութեր, վերափոխված օսլաներ, սոսինձներ, ֆերմենտներ |
36 |
Պայթուցիկ նյութեր. հրատեխնիկական արտադրատեսակներ. լուցկիներ. հրակիր համահալվածքներ, որոշ դյուրավառ նյութեր |
37 |
Լուսանկարչական ապրանքներ և կինոապրանքներ |
38 |
Այլ քիմիական ապրանքներ |
39 |
Պլաստմասսա և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
40 |
Կաուչուկ, ռետին և դրանցից պատրաստված արտադրատեսակներ |
41 |
Չմշակված մորթեր (բացի բնական մորթուց) և մշակված կաշի |
42 |
Արտադրատեսակներ կաշվից. թամբագործական արտադրատեսակներ և լծասարքեր. ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ և դրանց նույնանման ապրանքները կենդանիների աղիքներից արտադրատեսակներ (բացի շերամի ֆիբրոինից ստացված մանրաթելից) |
43 |
Բնական և արհեստական մորթի, դրանից պատրաստված արտադրատեսակներ |
44 |
Փայտանյութ և դրանից պատրաստված արտադրատեսակներ, փայտածուխ |
45 |
Խցան և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
46 |
Ծղոտից, ալֆերից կամ հյուսքի համար նախատեսված այլ նյութերից պատրաստված արտադրատեսակներ, զամբյուղներ և հյուսածո արտադրատեսակներ |
47 |
Զանգված՝ փայտանյութից կամ այլ թելքավոր թաղանթանյութերից. վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թղթի թափոններ) |
48 |
Թուղթ և ստվարաթուղթ. թղթազանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ |
49 |
Տպագիր գրքեր, լրագրեր, վերարտադրանկարներ և պոլիգրաֆիական արտադրության այլ արտադրատեսակներ. ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ |
50 |
Մետաքս |
51 |
Բուրդ, կենդանիների բարակ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք |
52 |
Բամբակ |
53 |
Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե մանվածք և գործվածքներ՝ թղթե մանվածքից |
54 |
Քիմիական թելեր, հարթ և նույնանման թելեր՝ քիմիական մանածագործական նյութերից |
55 |
Քիմիական մանրաթելեր |
56 |
Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն. հատուկ մանվածք. թոկեր, պարաններ, ճոպաններ ու մետաղաճոպաններ և դրանցից պատրաստված արտադրատեսակներ |
57 |
Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ |
58 |
Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով մանածագործական նյութեր, ժանյակներ, որմնագորգեր, դրվագման պարագաներ, ասեղնագործվածքներ |
59 |
Մանածագործական նյութեր՝ ներծծված, պատվածքով կամ երկտակված. տեխնիկական նշանակության մանածագործական արտադրատեսակներ |
60 |
Տրիկոտաժե պաստառներ` մեքենայագործ կամ ձեռագործ |
6115 10 |
Բաշխված ճնշումով սեղմումային գուլպեղեն |
6211 32 100 0 |
Արտադրական և մասնագիտական հագուստ բամբակե մանվածքից՝ նախատեսված տղամարդկանց կամ տղաների համար |
6307 20 000 0 |
Բաճկոնակներ և գոտիներ փրկարարական |
6406 |
Կոշիկի դետալներ (ներառյալ ամրացված կամ չամրացված հիմնական միջատակով կոշկերեսի ձևվածքները). դնովի միջատակեր, կրնկատակեր և նույնանման արտադրատեսակներ. զանկապաններ, սռնապաններ ու նույնանման արտադրատեսակներ, և դրանց դետալները |
6702 90 000 0 |
Արհեստական ծաղիկներ, տերևներ ու պտուղներ և դրանց մասերը. արտադրատեսակներ՝ արհեստական ծաղիկներից, տերևներից կամ պտուղներից, այլ նյութերից |
68 |
Արտադրատեսակներ՝ քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նույնանման նյութերից |
69 |
Կերամիկական արտադրատեսակներ |
70 |
Ապակի և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
71 |
Մարգարիտ՝ բնական կամ աճեցրած, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով, և դրանցից պատրաստված արտադրատեսակներ, բիժուտերիա, մետաղադրամներ |
72 |
Սև մետաղներ |
73 |
Արտադրատեսակներ սև մետաղներից |
74 |
Պղինձ և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
75 |
Նիկել և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
76 |
Ալյումին և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
78 |
Կապար և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
79 |
Ցինկ և դրանից պատրաստված արտադրատեսակներ |
81 |
Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղակերամիկա, դրանցից պատրաստված արտադրատեսակներ |
82 |
Գործիքներ, հարմարանքներ, դանակներ, գդալներ և պատառաքաղներ՝ ոչ թանկարժեք մետաղներից. դրանց մասերը՝ ոչ թանկարժեք մետաղներից |
83 |
Այլ արտադրատեսակներ՝ ոչ թանկարժեք մետաղներից |
84 |
Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական սարքվածքներ, դրանց մասերը |
85 |
Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դրանց մասերը, ձայնագրման ու ձայնավերարտադրության ապարատուրա, հեռուստատեսային պատկերի և ձայնի գրառման ու վերարտադրության ապարատուրա, դրանց մասերն ու պարագաները |
86 |
Երկաթուղային լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասերը. ուղեգծային սարքավորումներ և սարքվածքներ` երկաթուղային կամ տրամվայի գծերի համար, և դրանց մասերը. ամեն տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ |
87 |
Վերգետնյա տրանսպորտային միջոցներ՝ բացի երկաթուղային կամ տրամվայի շարժակազմից, և դրանց մասերն ու պարագաները |
88 |
Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասերը |
89 |
Նավեր, նավակներ և լողացող կառուցվածքներ |
90 |
Օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ (պրեցիզիոն), բժշկական կամ վիրաբուժական գործիքներ և ապարատներ. դրանց մասերը և պարագաները |
91 |
Բոլոր տեսակի ժամացույցներ և դրանց մասերը |
92 |
Երաժշտական գործիքներ. դրանց մասերը և պարագաները |
94 |
Կահույք. անկողնային պարագաներ, ներքնակներ, հիմքեր ներքնակային, բազմոցային բարձեր և կահույքի նույնանման լցովի պարագաներ. լամպեր ու լուսավորման սարքավորումներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված. լուսային ցուցանակներ, լուսային ցուցատախտակներ՝ անունով կամ անվանմամբ կամ հասցեով և նույնանման արտադրատեսակներ. շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ |
95 |
Խաղալիքներ, խաղեր և մարզական գույք. դրանց մասերը և պարագաները |
96 |
Պատրաստի տարբեր արտադրատեսակներ |
97 |
Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ և հնաոճ իրեր |
_________________________________________________
1 Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, ապրանքի անվանումը ներկայացված է միայն օգտվելու հարմարության համար
2 Տվյալ դիրքը կիրառելիս անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:
3 Սակագնային առանձնաշնորհումները տրամադրվում են միայն ձեռագործ գորգերի համար։
(ցանկը փոփ. ԵՏՀԽ 20.12.17 թիվ 103, ԵՏՀԽ 23.06.17 թիվ 44, լրաց., փոփ. ԵՏՀԽ 22.08.17 թիվ 53, լրաց. ԵՏՀԽ 14.06.18 թիվ 52, փոփ. ԵՏՀԽ 08.08.19 թիվ 77, ԵՏՀԽ 16.03.20 թիվ 30, ԵՏՀԽ 29.01.21 թիվ 4)