ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 748-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը, զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 12-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման նախաբանում «6-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով, իսկ «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին» բառերը՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին» բառերով.
2) որոշման վերնագրում, որոշման տեքստում և հավելվածներում «հայտ» և «հայտատու» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «դիմում» և «դիմումատու» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
5) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «առնվազն 3 տարի ժամկետով կնքված» բառերը, իսկ 7-րդ ենթակետում «և բժշկական տեղեկանքների պատճենները՝ նարկոլոգիական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ» բառերը փոխարինել «պատճենը և զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը» բառերով.
6) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Լիցենզավորող մարմինն ստուգում է դիմումատուի կողմից դիմումին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 9-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին: Լիցենզավորող մարմինը, դիմումատուի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է լիցենզիան:».
7) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետում «3 տարի ժամկետով։ Լիցենզիայի գործողության ժամկետը հայտի հիման վրա կարող է երկարաձգվել 5 տարով» բառերը փոխարինել «անժամկետ» բառով.
8) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետը «խեղաթյուրված» բառից հետո լրացնել «և սահմանված ժամկետում այդ թերությունները չեն վերացվել.» բառերով.
9) որոշման N 3 հավելվածի ձևի «Գործողության ժամկետը» տողից հանել «մինչև» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՕ-368-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական: