ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 771-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման՝
1) վերնագրում և որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում «պորտլանդցեմենտային կլինկեր» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ցեմենտային կլինկեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է հետևյալ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերից պորտլանդցեմենտի, կավահողային ցեմենտի, խարամային ցեմենտի, սուպերսուլֆատային և նույնանման հիդրավլիկ ցեմենտների, չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած բովախառնուրդների (կլինկերների) վրա (այսուհետ՝ ցեմենտներ, ցեմենտային կլինկեր)՝
|
». |
3) 3-րդ բաժնի վերնագրում «ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառերով.
4) 5-րդ կետը «պորտլանդցեմենտային կլինկերի» բառերից հետո լրացնել «արտադրությունը, փոխադրումը և» բառերով.
5) N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ N 2
Ամրության դասը |
Ծռման ամրությունը, ՄՊա/ ոչ պակաս (28 օր հասունացմամբ) |
Սեղմման ամրությունը, ՄՊա, օր հասունացմամբ |
Կապակցումը |
Ծավալի փոփոխման հավասարաչափությունը (ընդարձակում), մմ, ոչ ավելի | |||||
վաղ ամրություն |
ստանդարտ ամրություն |
սկիզբը, րոպե, ոչ շուտ |
սկիզբը, րոպե, ոչ ուշ |
վերջը, ժամ, ոչ ուշ | |||||
2 օրական, հասունացում, ոչ պակաս |
7 օրական հասունացում, ոչ պակաս |
28 օրական հասունացում | |||||||
ոչ պակաս |
ոչ ավելի | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
22.5N |
- |
- |
11.0 |
22.5 |
42.5 |
45 |
- |
10 |
10 |
32.5N |
5.5 |
- |
16.0 |
32.5 |
52.5 |
45 |
- |
10 | |
32.5R |
5.5 |
10.0 |
- |
- |
45 |
10 | |||
42.5N |
6.0 |
10.0 |
- |
42.5 |
62.5 |
45 |
- |
10 | |
42.5R |
6.0 |
20.0 |
- |
- |
45 |
10 | |||
52.5N |
6.5 |
20.0 |
- |
52.5 |
- |
45 |
- |
10 | |
52.5R |
6.5 |
30.0 |
- |
- |
45 |
10 |
Ցեմենտի աղացվածքի մանրությունը N 008 մաղի վրայի մնացորդը |
ոչ ավելի, քան 15 % |
||
Ցեմենտներում տեսակարար մակերեսը՝ համաձայն Բլեյնի մեթոդի |
ոչ պակաս, քան 2800 սմ2/գ և ոչ ավելի, քան 4000 սմ2/գ |
». |
6) 15-րդ կետում «ԳՕՍՏ 31108-2003» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 31108» բառերով.
7) 17-րդ կետում «և պահման» բառերը փոխարինել «, իրացման և պահման» բառերով.
8) 30-33-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
9) 39-րդ կետը «և այլ» բառերից առաջ լրացնել «օրենքներով» բառով.
10) 11-րդ բաժնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ բառերով`
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական: